Գլխավոր տեղեկություն
Номер
N 162-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.03.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
02.03.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.03.2023
Дата вступления в силу
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 162-Ա

 

«ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 356,250,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տների կառուցում, վերակառուցում և գնում Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված «Տոյոտա ԷլՍի հարդթոփ» մակնիշի ավտոմեքենան (2015 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ JTEEB71J807028874, 3,188,160 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 57,000 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևելյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 162-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության տարածքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շահառու ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում Հայաստանում մնալու, հիմնավորվելու և այն չլքելու համար:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թիրախ ընտանիքներ են համարվում Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած, տեղահանված, հաշմանդամություն ձեռք բերած, զոհվածների ընտանիքները ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակավայրերի այն ընտանիքները, որոնք կարիք ունեն սեփական տուն ունենալու, կամ եղած կիսակառույց, կամ կիսաավերված տունը վերակառուցելու:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ 200,000,000 դրամ, «Ֆուլեր

տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ 156,250,000 դրամ:

4.

Ծրագիրը կատարողը՝

«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ա. Տիգրանյան 53, բնակարան 26, ՀՎՀՀ` 01009537):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ սոցիալական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

356,250,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության տարածքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շահառու ընտանիքներ, որոնք տուժել են Արցախյան պատերազմի հետևանքով և չունեն բնակարան, կամ ունեն անավարտ կամ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող տուն: Նրանց ընտրությունը կատարվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ցուցակների հիման վրա՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ ուսումնասիրության արդյունքում:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի փետրվարի 12-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ներկայացված ցուցակներից կատարվում է ընտանիքների ընտրություն՝ առաջնությունը տալով առավել կարիք ունեցողներին: Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության և հիփոթեքի պայմանագրեր, ապա սկսվում է ֆինանսա- վորումը փուլ առ փուլ: Ծրագրի արժեքը՝ 356,250,000 դրամ է, որը ունի հետևյալ բացվածքը.

1. Դրամական փոխառություններ բնակարան գնելու և կառուցվող, կամ վերակառուցվող տներին շինանյութ ձեռքբերելու համար – 285,600,000 դրամ,

2. Կազմակերպչական ծախսեր – 70,650,000 դրամ, որից ավտոմեքենայի ձեռքբերում և ներմուծում՝ 2015 թվականի արտադրության «TOYOTA LC HARDTOP DIESEL HZJ76L», որը ծառայելու է կազմակերպության կողմից իրականացվող և հետագայում իրականացվելիք բարեգործական ծրագրերի շրջանակներում – 3,188,160 դրամ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 12-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Նյութատեխնիկական ապահովում` ավտոմեքենայի ձեռքբերում և ներմուծում ու փոխադրման ծախսեր՝ 3,200,000 դրամ, հեռահաղորդակցու- թյան ծախսեր՝ 850,000 դրամ, տրանսպորտային միջոցների պահպանում և վերանորոգում՝ 2,750,000 դրամ, գրասենյակի պահպանում և սպասարկում՝ 8,500,000 դրամ, կոմունալ ծառայություններ՝ 1,150,000 դրամ - ընդամենը՝ 16,450,000 դրամ.

2․ Գործուղումներ՝ 2,800,000 դրամ.

3․ Կազմակերպության գործունեության մասին հաշվետվության և տեղեկատվության հրապարակման վրա ծախսվող միջոցներ՝ 3,900,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման համար կազմակերպչական ծախսերը կազմում են 70,650,000 դրամ, որը ունի հետևյալ բացվածքը.

1․ Բարեգործական ծրագրերի իրականացմանը մասնակցող անձանց աշխատավարձ՝ 47,500,000 դրամ

2․ Նյութատեխնիկական ապահովում՝ 16,450,000 դրամ

3․ Գործուղումներ՝ 2,800,000 դրամ

4․ Կազմակերպության գործունեության մասին հաշվետվության և տեղեկատվության հրապարակման վրա ծախսվող միջոցներ՝ 3,900,000 դրամ

 

Ընդամենը

70,650,000 

Կազմակերպչական ծախսերը չեն գերազանցում ծրագրի 20%-ը:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություններ են ներկայացվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Ֆուլեր տնաշինական կենտրոնի միջազգային գլխամասային գրասենյակին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ