Գլխավոր տեղեկություն
Номер
N 164-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
31.08.2018
Подписан
Առաջին փոխվարչապետ
Дата подписания
31.08.2018
Дата вступления в силу
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 164-Ա

 

«ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Կորյունի 6ա, բն. 1, ՀՎՀՀ՝ 01513853) իրականացվող` 2,440,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 1,214,035,000 դրամին համարժեք դրամ արժողությամբ «Սոցիալական աջակցություն» ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.05.21 N 379-Ա)

2. «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան


2018 թ. օգոստոսի 31
Երևան

 
 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. օգոստոսի 31-ի
N 164-Ա որոշման

 

«Սոցիալական Աջակցություն»

    

ԾՐԱԳԻՐ

(վերնագիրը խմբ. 12.05.21 N 379-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

1. Կազմակերպել զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս թվով շուրջ 600 երեխաների ամենամսյա 8000 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն, 18 տարին լրացած երեխաների փոխարեն ծրագրում ընդգրկել անչափահաս նոր երեխաների: 2021 թ-ից երեխաների թիվը հասցնել 1100-ի, վճարման գումարները դարձնել 9000 դրամ։

2. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում առաջին կարգի թվով շուրջ 15 հաշմանդամ ազատամարտիկների ամենամսյա 37,500 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն, հետագայում շահառուների թվաքանակը ավելացնելու նպատակով:

3. Նախատեսել 2019-2022 թթ. երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև կազմակերպությունում հաշվառման վերցված զոհված զինծառայողների, ազատամարտիկների թվով 20-25 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում ամենամսյա 8000 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն մինչև ուսման ավարտը: 2021 թ-ից երեխաների թիվը հասցնել 40-50-ի, վճարման գումարները դարձնել 9000 դրամ։

4. Ծրագրում ընդգրկված շահառուների թվով 60-70 երեխաների համար ՀՀ տարածքում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար:

5. Երևանի Նուբարաշեն համայնքում թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում բնակվում և սովորում են թվով

80 երեխաներ, որոնց ուսումնական և կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է դասասենյակների, խաղասենյակների, ճաշարանի և սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ձեռք բերել աշակերտական նստարաններ, գրենական պիտույքներ և այլ գույք:

6. Էդուարդ Բոյաջյանի անվան N 121 հիմնական դպրոցում անցկացնել (հայոց լեզվի և գրականության լավագույն 3 աշակերտների) ամենամյա դրամական մրցանակաբաշխություն, ինչպես նաև դպրոցի

մասնակի վերանորոգման աշխատանքներ և գույքի ձեռք բերում:

7. Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործում է «Տաթև» նվագախումբ ՀԿ (փողային և հարվածային գործիքների նվագախումբ է, որտեղ տարեկան անվճար երաժշտական կրթություն են ստանում թվով 30-40 սոցիալապես անապահով երեխաներ) տրամադրել ամենամսյա դրամական օժանդակություն:

8. Ապրանքի տեսքով ստացված օգնությունը՝ սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, համակարգչային տեխնիկա, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ պարագաներ, բացի ծրագրում ընդգրկված շահառուներից նախատեսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաշվառման վերցված միայնակ տարեցներին, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով սոցիալապես անապահով խավերին, մանկատներին, ծերանոցներին, գիշերօթիկ դպրոցներին, մանկական կրթական, սպորտային հաստատություններին, բարեսիրական հասարակական կազմակերպություններին, ՀՀ Կառավարության կողմից կազմակերպվող ամենամյա մանկական ամառային ճամբարներին և այլ շահ չհետապնդող կազմակերպություններին:

9. 2021-2022 թթ-ին նախատեսել Արցախի Հանրապետությունից տեղահանված շուրջ 500 ընտանիքների դրամական օժանդակություն յուրաքանչյուրին 50,000 դրամ՝ հնարավորինս մեղմելու իրենց սոցիալական վիճակը։

10. 2021-2022 թթ-ին նախատեսել Սիրիայի Արաբական Հանրապետությունից փախստական մեր հայրենակիցների շուրջ 100 ընտանիքների դրամական օժանդակություն յուրաքանչյուրին 100,000 դրամ՝

հնարավորինս մեղմելու իրենց սոցիալական վիճակը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ըստ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 3-րդ կետի բ) ենթակետի համաձայն

օգտվել հարկային և մաքսային արտոնություններից:

3.

Բարեգործները

ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Կիլիկիո թեմի Ազգային Առաջնորդարանը, Հայաստան-Արցախ հիմնադրամը և

ԱմերիՔերզ բարեգործական կազմակերպությանը:

4.

Ծրագիրն

իրականացնողները

«Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՀ ք. Երևան, Կորյունի 6 ա, բն. 1,

ՀՎՀՀ՝ 01513853)

5.

Ծրագրի իրականացման

վայրերը, բնագավառը

Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, բնագավառը սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն 2019-2022 թթ. համար նախատեսվում է 2,440,500 ԱՄՆ դոլարին hամարժեք 1,214,035,000

ՀՀ դրամ:

7.

Ծրագրի շահառուները կամ նրանց ընտրության սկզբունքները, չափանիշները

Շահառուները կազմակերպությունում հաշվառման են վերցվում ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա: Նպատակ ունենալով մեղմելու ՀՀ բնակվող ավելի քան 1100 զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաների, առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների և գյուղական վայրերում բնակվող բազմազավակ և անապահով ընտանիքների, ինչպես նաև 500 տեղահանված Արցախցիների և Սիրիայի Արաբական Հանրապետությունից 100 փախստականների սոցիալական վիճակը:

Նախատեսել կազմակերպությունում հաշվառման վերցված երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև զոհված զինծառայողների, ազատամարտիկների թվով 20-25 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ամենամսյա դրամական օժանդակություն: 2021 թ-ից երեխաների թիվը հասցնել 40-50-ի։

Երևանի Նուբարաշեն համայնքի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի, Էդ. Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի, «Տաթև» նվագախմբի ընտրությունը կատարել է ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Կիլիկիո թեմի Առաջնորդարանը, նպատակ ունենալով բարելավել շուրջ 500 երեխաների ուսումնական և

կենցաղային պայմանները:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը

2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների

ծավալը

Չորս տարվա համար նախատեսվում է`

1,214,035,000 ՀՀ դրամ

1. Կազմակերպել զոհված զինծառայողների, ազատամարտիկների,

352,787,500 դրամ,

երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս թվով շուրջ

2019 թ – 57,593,750 դրամ

600 երեխաների ամենամսյա 8000 դրամական օգնություն, 18 տարին

2020 թ – 57,593,750 դրամ

լրացած երեխաների փոխարեն ծրագրում ընդգրկել անչափահաս

2021 թ – 118,800,000 դրամ

նոր երեխաների:

2022 թ – 118,800,000 դրամ

1.1. 2021 թ-ից զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաների թիվը հասցնել 1100-ի, ամենամսյա վճարը դարձնել 9000 դրամ։

 

2. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում առաջին կարգի թվով շուրջ 15 հաշմանդամ ազատամարտիկների ամենամսյա 37,500 դրամական օգնություն, հետագայում շահառուների թվաքանակը

ավելացնելու նպատակով:

27,000,000 դրամ,

2019 թ – 6,750,000 դրամ

2020 թ – 6,750,000 դրամ

2021 թ – 6,750,000 դրամ

2022 թ – 6,750,000 դրամ

3. Կազմակերպությունում հաշվառման վերցված 2019-2022 թթ. երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև կազմակերպությունում հաշվառման վերցված զոհված զինծառայողների, ազատամարտիկների թվով 20-25 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական

հաստատություններում ամենամսյա 8000 դրամական օգնություն

15,600,000 դրամ,

2019 թ – 2,400,000 դրամ

2020 թ – 2,400,000 դրամ

2021 թ – 5,400,000 դրամ

2022 թ – 5,400,000 դրամ

մինչև ուսման ավարտը: 2021 թ-ից երեխաների թիվը հասցնել 40-50-ի, վճարման գումարները դարձնել 9000 դրամ։

 

4. Ծրագրում ընդգրկված շահառուների թվով 60-70 երեխաների համար, Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ վայրերում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար, յուրաքանչյուր երեխայի

համար նախատեսելով օրական 5000 դրամ: 2021 թ-ից յուրաքանչյուր

15,400,000 դրամ,

2019 թ – 3,500,000 դրամ

2020 թ – 3,500,000 դրամ

2021 թ – 4,200,000 դրամ

երեխայի համար օրական նախատեսված գումարը դարձնել 6000

դրամ։

2022 թ – 4,200,000 դրամ

5. Երևանի Նուբարաշեն համայնքում թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում բնակվում և սովորում են թվով 80 երեխաներ, որոնց ուսումնական և կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է դասասենյակների, խաղասենյակների, ճաշարանի և սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներ:

65,835,500 դրամ,

2019 թ – 15,794,000 դրամ

2020 թ – 15,794,000 դրամ

2021 թ – 17,123,750 դրամ

2022 թ – 17,123,750 դրամ

6. Էդուարդ Բոյաջյանի անվան N 121 հիմնական դպրոցում անցկացնել (հայոց լեզվի և գրականության լավագույն 3 աշակերտների) ամենամյա շուրջ 285,000 դրամական մրցանակաբաշխություն, ինչպես նաև դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ և գույքի ձեռք բերման համար տարեկան 950,000 դրամ: 2021 թ-ից մրցանակաբաշխության համար ամենամյա գումարը դարձնել 412,000 դրամ։

5,194,000 դրամ,

2019 թ – 1,235,000 դրամ

2020 թ – 1,235,000 դրամ

2021 թ – 1,362,000 դրամ

2022 թ – 1,362,000 դրամ

7. «Տաթև» նվագախմբին դրամական օժանդակության համար:

7,128,000 դրամ,

2019 թ – 1,710,000 դրամ

2020 թ – 1,710,000 դրամ

2021 թ – 1,854,000 դրամ

2022 թ – 1,854,000 դրամ

8. Նախատեսվում է ներմուծել մարդասիրական ապրանքանյութական արժեքներ` սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, համակարգչային տեխնիկա, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ պարագաներ:

594,000,000 դրամ,

2019 թ – 142,500,000դրամ

2020 թ – 142,500,000 դրամ

2021 թ – 154,500,000 դրամ

2022 թ – 154,500,000 դրամ

9․2021-2022 թթ-ին նախատեսել Արցախի Հանրապետությունից տեղահանված շուրջ 500 ընտանիքների դրամական օժանդակություն յուրաքանչյուրին 50,000 դրամ՝ հնարավորինս մեղմելու իրենց սոցիալական վիճակը։

25,750,000 դրամ,

2021 թ – 20,600,000 դրամ

2022 թ – 5,150,000 դրամ

10․2021-2022 թթ-ին նախատեսել Սիրիայի Արաբական Հանրապետությունից փախստական մեր հայրենակիցների շուրջ 100 ընտանիքների դրամական օժանդակություն յուրաքանչյուրին 100,000 դրամ՝ հնարավորինս մեղմելու իրենց սոցիալական վիճակը։

10,300,000 դրամ,

2021 թ – 5,150,000 դրամ

2022 թ – 5,150,000 դրամ

11․ Կազմակերպական ծախսեր`

95,040,000 դրամ,

տարեկան 23,760,000 դրամ

 10.  

Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

1. Ծրագրում ընդգրկված շահառուների թվով 60-70 երեխաների համար ՀՀ տարածքում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար, ծրագրի շրջանակներում 15,400,000 դրամ:

2. Վերանորոգում և շինարարական ծառայությունների ձեռք բերման ծախսեր, նախատեսվում է

տարեկան 16,706,250 դրամ, ծրագրի շրջանակներում 66,825,000 դրամ:

3. Գույքի ձեռք բերման համար, նախատեսվում է տարեկան 742,500 դրամ, ծրագրի շրջանակներում 2,970,000 դրամ:

4. Ներմուծվելու է մարդասիրական ապրանքանյութական արժեքներ` սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, համակարգչային տեխնիկա, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ պարագաներ, տարեկան կտրվածքով շուրջ 148,500,000 դրամի, ծրագրի շրջանակներում շուրջ 594,000,000 դրամի:

5. Գրասենյակի մեքենան արտադրված է 2004 թ.-ին, նախատեսվել է 18.000 դոլարին համարժեք 8,910,000

դրամի շրջանակներում ներմուծել համեմատաբար քիչ շահագործված մեքենա:

6. Կոմունալ ծախսեր՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կապի ծառայություններ և բենզինի ձեռք բերում, տարեկան 2,524,500 դրամ, ծրագրի շրջանակներում 10,098,000 դրամ:

7. Աուդիտի անցկացման համար, տարեկան 990,000 դրամ, ծրագրի շրջանակներում 3,960,000 դրամ:

8. Տեսահոլովակի պատրաստման համար, տարեկան 247,500 դրամ, ծրագրի շրջանակներում 990,000 դրամ:

9. Մեքենակազմի շահագործման ծախսեր, տարեկան 990,000 դրամ, ծրագրի շրջանակներում 3,960,000

դրամ:

10. Գրասենյակի գործունեության հետ կապված այլ չկանխատեսված ծախսեր, տարեկան 742,500 դրամ, ծրագրի շրջանակներում 2,970,000 դրամ:

Ընդամենը ծրագրի շրջանակներում 710,083,000 դրամ

 11.

Անմիջականորեն շահառուների սպառմանը չուղղվող ծախսերը (կազմակերպական ծախսեր), դրանց կատարման կարգը, այդ ծախսերի չափաբաժիններն ըստ ծրագրի փուլերի, եթե այդպիսիք առանձնացված են

Կազմակերպական ծախսերը կապված գրասենյակի գործունեության հետ կկազմեն ընդհանուր բյուջեի 7,82% կամ 95,040,000 դրամ, յուրաքանչյուր տարվա կտրվածքով 23,760,000 դրամ

ա) աշխատավարձ 64,152,000 դրամ, տարեկան 16,038,000 դրամ բ) գազ, ջուր, էլեկտրաէներգիա, բենզին 8,910,000 դրամ, տարեկան 2,227,500 դրամ գ) կապ 1,188,000 դրամ, տարեկան 297,000 դրամ դ) մեքենակազմի շահագործման ծախսեր 3,960,000 դրամ, տարեկան 990,000 դրամ ե) աուդիտի անցկացում 3,960,000 դրամ, տարեկան 990,000 դրամ

զ) տեսահոլովակի պատրաստում 990,000 դրամ, տարեկան 247, 500 դրամ

է) գրասենյակի գործունեության հետ կապված այլ չկանխատեսված ծախսեր 2,970,000 դրամ, տարեկան 742,500 դրամ ը) ավտոմեքենայի ձեռքբերում 8,910,000 դրամ

 12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի արդյունավետ իրականացման համար նախատեսում ենք համագործակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագիր արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողություն կիրականացվի ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Կիլիկիո թեմի Ազգային Առաջնորդարանի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

(հավելվածը խմբ. 12.05.21 N 379-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետ

Ա. Միրզոյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2021, N 379-Ա 13.05.2021, N 164-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան