108.0336.28.12.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
28.12.1998 թ. |
N 336-ՄՄ |
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ի «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ» N 106-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էլեկտրական էներգիա արտադրող և հաղորդող պետական փակ բաժնետիրական ընկերություններում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվառման հստակեցման նպատակով և ելնելով ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տվյալ կորուստների փաստացի հաշվառման մեթոդից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի 3.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.4. Էլեկտրակայանի կայանային էլեկտրացանցի էլեկտրաէներգիայի կորուստներն են ստորև նշված տեղայականքներում և ներկայանային գծերում առաջացող կորուստները.
գլխավոր (բարձրացող) տրանսֆորմատորներ և կապի ավտոտրանսֆորմատորներ,
բաշխիչ տեղակայանքներ,
սեփական կարիքների տրանսֆորմատորներ,
ներկայանային էլեկտրահաղորդման գծեր և հաղորդաձողեր,
էլեկտրակայանի հաշվեկշռի մեջ գտնվող մեկուսի ենթակայաններ»:
2. Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի 3.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.5. Էլեկտրակայանի գլխավոր տրանսֆորմատորներում և կապի ավտոտրանսֆորմատորներում, անկախ դրանց հաշվեկշռային պատկանելիությունից, էլեկտրաէներգիայի կորուստները, բացառությամբ փոքր ՀԷԿ-երի, ինչպես էլեկտրական ցանցին էլեկտրաէներգիա տալու, այնպես էլ այնտեղից էլեկտրաէներգիա ստանալու և (կամ) տարանցելու դեպքերում հաշվառել հաղորդող էլեկտրական ցանցի («ԲԷՑ» ՊՓԲԸ) կորուստների մեջ»:
Նախարար |
Մ. Միքայելյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
11 հունվարի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10999002