ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1268-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ախուրյանի մոր եվ մանկան առողջության կենտրոն» հիմնադրամի եվ «Մոր եվ մանկան առողջության կենտրոն» հիմնադրամի լիցենզիաները «Մոր եվ մանկան առողջության կենտրոն» հիմնադրամի անվամբ վերաձեվակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, 19. 10. 2006 թ. N 8754 դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամի N Կ-XX-000189 և N Կ-XX-000672, «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամի N Կ-XX-000763 և N Կ-XX-000838 լիցենզիաները:
2. «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամին տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամի և «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամի N Կ-XX-000189, N Կ-XX-000672, N Կ-XX-000763, N Կ-XX-000838 լիցենզիաների մեջ ներառված բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:
3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
3.1. Ապահովել լիցենզիաներում կատարած փոփոխության մասին տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում:
3.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |