Գլխավոր տեղեկություն
Номер
N 1740-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.03.2021-30.06.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.11.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
21.11.2019
Дата вступления в силу
22.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1740-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ, ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 213-Ա, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 605-Ա, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1152-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով, կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հաստատել խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի «Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» N 213-Ա, 2010 թվականի հուլիսի 30-ի «Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 605-Ա և 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 862 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1152-Ա որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 21-ի N 1740-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ)

 

Ն. Զոհրաբյան

- ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

 

Թ. Ղազարյան

- ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

 

Ս. Գրիգորյան

 - ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

 

Հ. Դանիելյան

 - ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

 

Շ. Իսայան

- ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

 

Վ. Պողոսյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

 

Ժ. Անդրեասյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

Ա. Ապիտոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Լ. Նանուշյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 

Ա. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

Ա․ Մազմանյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
 

Ք. Գրիգորյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

Ն․ Խլղաթյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու

 

Վ. Մովսիսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

 

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

Հ. Սարգսյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

 

Լ. Երեմյան

- ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)

 

Գ. Գևորգյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

Ս. Սիմոնյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ

 

Ն. Փիրումյան

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հ. Պետրոսյան

- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Տ. Աղաբեկյան

- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

 

Կ. Գրիգորյան

- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Ք. Հովհաննիսյան

- «ՕՔՍԵՋԵՆ» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիﬓադրամի գենդերային հավասարության և կանանց իրավազորման ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

 

Ն. Մարգարյան

- «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն (համաձայնությամբ)

 

Գ. Շահնազարյան

- «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)

 

Տ. Ստեփանյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի քարտուղար)

 

(հավելվածը լրաց. 19.02.20 N 206-Ա, փոփ., լրաց. 09.03.21 N 215-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

 Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 21-ի N 1740-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԽՈՐՀՐԴԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տ. Ստեփանյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Լ. Ջանազյան

- ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավարի օգնական
 

Վ. Եսայան

- ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի ռեֆերենտ

 

Ք. Հովհաննիսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ

 

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

 

Ն. Դուրյան

- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

 

Ա. Ավետիսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ
 

Ն. Փաշայան

- ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար 

 

Թ. Հարությունյան

- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ

 

Ս. Բոստանչյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ
 

Լ. Քալանթարյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ

 

Լ. Հովհաննիսյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

 

Մ. Հակոբյան

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական (համաձայնությամբ)

 

Ք. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ

 

Մ. Աչիկյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական

 

Լ. Հովհաննիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի օգնական

 

Վ. Մելքումովա

- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար

 

Մ. Աղաջանյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

 

Շ. Խուրշուդյան

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

Ն. Արմենակյան

- «4 պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)

 

Կ. Դավթյան

- «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Ն. Հովհաննիսյան

- Եվրասիա համագործակցության հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

 

Մ. Հովնանյան

- «Աջակցություն կանանց և երեխաներին» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Ժ. Մայիլյան

- «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Ռ. Տոռոզյան

- Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ղեկավար (համաձայնությամբ)

 

Զ. Քալաշյան

- «Սինջար» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ):

(հավելվածը լրաց. 19.02.20 N 206-Ա, փոփ., լրաց. 09.03.21 N 215-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 21-ի N 1740-Ա

որոշման

 

 Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվում է որպես ազգային մեխանիզմ, որն աջակցում է հասարակության ժողովրդավարացման գործընթացներում կանանց սոցիալական և քաղաքական ռեսուրսների ընդգրկման մեխանիզմների ներդրմանը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովմանը: Սույն աշխատակարգով սահմանվում են խորհրդի նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները։

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Խորհրդի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարության, գենդերային խտրականությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի, դրանց կարգավորմանն ուղղված քաղաքականությունների մշակման և ռազմավարական և մարտավարական ծրագրերի իրականացման գործընթացներին:

4. Խորհրդի խնդիրն է, սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, պարբերաբար հրավիրվող նիստերի ընթացքում քննության առնել և ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ՝ հետևյալ հարցերի վերաբերյալ`

1) երկրի հասարակական-քաղաքական կյանքին կանանց գործուն մասնակցության աջակցությանը, հասարակության ժողովրդավարացման գործընթացներում կանանց սոցիալական և քաղաքական ռեսուրսների ընդգրկման մեխանիզմների ներդրմանն ուղղված առաջարկությունների քննարկումը.

2) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև գենդերային խտրականության և բռնության կանխարգելմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների քննարկումը.

3) տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքների քննարկում ու առաջարկությունների ձևավորումը.

4) միջազգային կառույցներին ներկայացվող գենդերային քաղաքականության վերաբերյալ պաշտոնական զեկույցների քննարկումը.

5) գենդերային հավասարության հարցերի վերաբերյալ միջազգային մոնիթորինգային մարմինների կողմից ստացված հանձնարարականների կատարմանն աջակցելը.

6) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև գենդերային խտրականության և բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցերի, հրատապ խնդիրների ու երևույթների քննարկումը և առաջարկությունների ձևավորումը։

5. Խորհուրդը, համագործակցելով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ, աջակցում է՝

1) գենդերային հավասարության բարձրացման, բռնության կանխարգելման, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերի բարձրացման և հնարավորությունների ընդլայնման ուղղություններով քաղաքականության մշակման գործընթացին.

2) պետական կառավարման, այդ թվում՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների ծրագրման և իրականացման, ինչպես նաև դրանց անցկացման համար անհրաժեշտ չափորոշիչների և ուղեցույցերի մշակման հարցում.

3) գենդերային հավասարության, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերի բարձրացման և հնարավորությունների ընդլայնման, խտրականության նվազեցման և գենդերային հիմքով բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության գնահատման գործիքակազմի մշակմանն ու կիրառությանը.

4) գենդերային քաղաքականության ռազմավարության և միջոցառումների ծրագրի մշակմանը, պարբերաբար վերանայման և իրականացման գործընթացներին:

6. Խորհուրդն իրականացնում է գենդերային հավասարության, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերի բարձրացման և հնարավորությունների ընդլայնման, խտրականության նվազեցման և գենդերային հիմքով բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության ազդեցության մշտադիտարկում:

7. Բացի նշված հարցերից, կանանց դերի բարձրացման, կանանց և տղամարդկանց հավասարության ապահովմանն ուղղված աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, խորհուրդը քննության է առնում և ընդունում որոշումներ միջազգային, տարածաշրջանային ու միջգերատեսչական համագործակցության, համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և կանանց ու տղամարդկանց հավասարության հիմնախնդիրներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

8. Խորհուրդը քննարկում ու գնահատում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված պետական ծրագրերի մասին ամփոփ հաշվետվությունները, անհրաժեշտության դեպքում, առաջարկում է ներկայացնել թեմատիկ զեկույցներ առանձին խնդիրների վերաբերյալ: Հաշվետվությունների և թեմատիկ զեկույցների հիման վրա կատարված գնահատումները կարող են օգտագործվել տվյալ բնագավառում պետական քաղաքականության բարելավմանն ուղղված ծրագրերի ու առանձին միջոցառումների մշակման և դրանց կիրառման համար:

9. Խորհուրդը համագործակցում է զանգվածային լրատվության միջոցների հետ՝ գենդերային հավասարության, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերի բարձրացման և հնարավորությունների ընդլայնման, խտրականության նվազեցման և գենդերային հիմքով բռնության կանխարգելման ուղղությամբ համարժեք ուղերձների ձևավորման և հանրային կարծիքին ներկայացման հարցերում։

10. Խորհրդի իրավասությունների մեջ մտնող հարցերին վերաբերող համապատասխան նյութերը պատրաստում և խորհրդի քննարկմանն է ներկայացնում աշխատանքային խումբը, որը ստեղծվել է խորհրդի ընթացիկ աշխատանքը կազմակերպելու նպատակով:

11. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների բնագավառում առանձին հարցերի և (կամ) հրատապ այլ հիմնախնդիրների ուսումնասիրման համար խորհուրդը կարող է ձևավորել ժամանակավոր թեմատիկ խմբեր՝ խորհրդի անդամ չհանդիսացող մասնագետների, գործարար համայնքի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկությամբ ու մասնակցությամբ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Խորհուրդը կազմված է նախագահից, անդամներից և քարտուղարից, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

13. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ: Ըստ անհրաժեշտության, խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

14. Խորհուրդն իր աշխատանքները կարող է կազմակերպել առցանց (on-line) եղանակով։ Առցանց եղանակով աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջև ընկած ժամանակահատվածում՝ խորհրդի նիստերն առավել արդյունավետ անցկացնելու և գործուն որոշումներ կայացնելու նպատակով:

15. Խորհրդի աշխատանքների առցանց կազմակերպման համար պատասխանատու է խորհրդի քարտուղարը, որը խորհրդի անդամների հետ հարցերի անմիջական քննարկումների, տեղեկությունների և մտքերի առցանց փոխանակման, առաջարկությունների վերաբերյալ խորհրդի անդամների կարծիքների ամփոփման հիման վրա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը՝ համաձայնեցնելով նաև նիստի օրն ու ժամը, հրավիրվող անձանց թեկնածությունները, հարցերի քննարկման ձևաչափը (շնորհանդեսներ, որոշումների նախագծերի համատեղ մշակումներ և այլն): Նիստի օրակարգն ու մասնակիցների ցանկը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում՝ նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

16. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

17. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը:

18. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

19. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան նյութերով տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից առնվազն 2 օր առաջ:

20. Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է նիստից առնվազն 5 օր առաջ խորհրդի քարտուղարին ներկայացնել օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն:

21. Խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ խորհրդի քարտուղարին օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել միջազգային և հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչները։

22. Խորհրդի նիստերը սկսվում են նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

23. Խորհրդի որոշումները ստորագրում է խորհրդի նախագահը:

24. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված միջազգային և հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչները:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

25. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը.

2) նշանակում է խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.

3) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

4) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

26. Խորհրդի անդամները`

1) իրավունք ունեն`

ա. խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր,

բ. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

գ. ներկայացնելու հատուկ կարծիք խորհրդի որոշումների վերաբերյալ,

դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են`

ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,

բ. կատարել խորհրդի որոշումները և խորհրդի նախագահի հանձնարարականները:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

27. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստերը և կազմում խորհրդի որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստերում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) կատարում է խորհրդի և նրա նախագահի հանձնարարականները:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

28. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.06.2023, N 626-Ա 08.06.2023, N 1740-Ա
29.06.2022, N 754-Ա 30.06.2022, N 1740-Ա
09.03.2021, N 215-Ա 10.03.2021, N 1740-Ա
19.02.2020, N 206-Ա 20.02.2020, N 1740-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան