Գլխավոր տեղեկություն
Номер
N 94-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.02.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.02.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2021
Дата вступления в силу
05.02.2021

     

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 94-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Մանե Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Ռազմիկ Մարգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Վարոս Սիմոնյանինը և Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Առաքելյանինը, Վահագն Աբգարյանինը, Գոռ Թումասյանինը, Գրիգոր Մանուկյանինը, Էրիկ Գևորգյանինը և Լևոն Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի փետրվարի 4-ին՝ Երևան-Ալմաթի, իսկ փետրվարի 5-ին՝ Ալմաթի-Երևան երթուղով։

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

     

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի N 94-Ա

որոշման

  

Կ Ա Զ Մ

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

       

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

-

ՀՀ վարչապետ

Մ. Գրիգորյան

-

ՀՀ փոխվարչապետ

Ա. Ղևոնդյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Սիմոնյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Մուրադյան

-

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Մ. Գևորգյան

-

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Վ. Հակոբյան

-

ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ռ. Վարդանյան

-

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Հ. Թաշչյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Դ. Գևորգյան

-

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

Ռ. Մարգարյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի աշխատող
(29.01.2021 թ.- 05.02.2021 թ.)

Վ. Ասլանյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Տ. Մեհրաբյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Կ. Ազատյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Անվտանգություն

Գ. Առաքելյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետի պարտականությունները կատարող

Վ. Աբգարյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(29.01.2021 թ. - 05.02.2021 թ.)

Գ. Թումասյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

(29.01.2021 թ. - 05.02.2021 թ.)

Գ. Մանուկյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Է. Գևորգյան -

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Լ. Ալեքսանյան

-

ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ  

Մ. Խաչատրյան

-

Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)

Հ. Թումանյան

-

Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)

Դ. Սարգսյան

-

«Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)

Ա. Գզիրյան

-

«Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան