Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴԱՈ-47
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.26/26(1581).1 Հոդ.339.2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
28.02.2020
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
28.02.2020
Дата вступления в силу
28.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի և 62-րդ հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 9-ի ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունված աշխատակարգում (այսուհետ՝ աշխատակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Աշխատակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29. Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետները երկարաձգելու նպատակով մինչև սահմանված ժամկետները լրանալը Սահմանադրական դատարանի` դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող դատավորը միջնորդություն է ներկայացնում Սահմանադրական դատարանի նախագահին՝ դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանի նախագահը հաշվի է առնում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տվյալ գործի քննության համար նախատեսված ժամկետը:»:

2. Աշխատակարգի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Սահմանադրական դատարանի նախագահը գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով ողջամիտ ժամկետում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ:»:

3. Աշխատակարգի 31.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:

4. Աշխատակարգի 47-րդ կետը «եթե Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ» բառերից հետո լրացնել «կամ զեկուցողի միջնորդությամբ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տվյալ գործի քննության համար նախատեսված ժամկետի շրջանակներում»:

5. Աշխատակարգի 87-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

6. Աշխատակարգի 98-րդ կետից հանել «նիստից, որպես կանոն, առնվազն 7 օր առաջ» բառերը:

7. Աշխատակարգի 99-րդ կետից հանել «երկօրյա ժամկետում» բառերը:

8. Աշխատակարգի 107-րդ կետի առաջին նախադասությունից հանել «,որը, որպես կանոն, չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը» բառերը:

9. Աշխատակարգի 112-րդ և 116-րդ կետերում` համապատասխանաբար «հնգօրյա» և «5-օրյա» բառերը փոխարինել «ողջամիտ» բառով:

10. Աշխատակարգի 130-րդ կետից հանել «որը հրավիրվում է Սահմանադրական դատարանի նախագահին համապատասխան առաջարկությունը ներկայացնելուց կամ դիմումը մուտքագրվելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, և» բառերը:

11. Աշխատակարգի 152-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «գրության գրանցումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝» բառերը:

12. Աշխատակարգի 162-րդ կետից հանել «7 օր» բառերը:

13. Աշխատակարգի 175-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«175. Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է աշխատակազմը` աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով, որը համաձայնեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի հետ:»:

14. Աշխատակարգը 178-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.

«178.1. Սահմանադրական դատարանում վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև աշխատակազմի ստորաբաժանումների գործառույթները սահմանվում են Սահմանադրական դատարանի նախագահի կողմից՝ հիմք ընդունելով օրենքում, սույն աշխատակարգում և աշխատակազմի կանոնադրությունում սահմանված ընդհանուր պահանջները:

178.2. Սահմանադրական դատարանում վարչական, հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց համար, հիմնվելով նրանց գործունեության արդյունքների անհատական գնահատման վրա՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից սահմանվում է դրամական խրախուսման տարբերակված կարգ:»:

178.3. Սահմանադրական դատարանում վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կարող են շնորհվել դասային աստիճաններ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

15. Աշխատակարգի 15-րդ գլուխը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 15

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

 

181. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատակազմը ձևավորում է Սահմանադրական դատարանը՝ ինքնուրույն օրենքով և սույն աշխատակարգով սահմանված կարգով:

182. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասությունների՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորի օգնականը՝ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող:

183. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի՝ աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով՝ պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:

184. Աշխատակազմի ղեկավարին, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականներին, օգնականներին, Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը:

185. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը, իսկ Սահմանադրական դատարանի մյուս քաղաքացիական ծառայողներին Սահմանադրական դատարանի նախագահի համաձայնությամբ պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:

186. Սահմանադրական դատարանի դատավորների օգնականներին Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի ներկայացմամբ պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:

187. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասության՝ Սահմանադրական դատարանի դատավորի օգնականի անմիջական ղեկավարը Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորն է:

188. Աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի ղեկավարը:»:

 

Սահմանադրական դատարանի
նախագահ

Հ. Թովմասյան

 

28 փետրվարի 2020 թվականի

ՍԴԱՈ-47

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան