ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2018 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՅԱՄԱԼ ԹԵՐԱԿՂԶՈՒՄ ՅՈՒԺՆՈ-ՏԱՄԲԵՅՍԿԻ ԳԱԶԱԿՈՆԴԵՆՍԱՏԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 18-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.29 ենթակետով՝
«7.1.29. Յամալ թերակղզում Յուժնո-Տամբեյսկի գազակոնդենսատային հանքավայրի հեղուկացված բնական գազի արտադրության գործարանի կառուցման և շահագործման ծրագրի իրականացման նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող ապրանքները, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված ցանկում։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ռուսաստանի Դաշնության լիազորված պետական մարմնի կողմից և պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.28» թվանշանները փոխարինել «7.1.29» թվանշաններով:
3. Հաստատել Յամալ թերակղզում Յուժնո-Տամբեյսկի գազակոնդենսատային հանքավայրի հեղուկացված բնական գազի արտադրության գործարանի կառուցման և շահագործման ծրագրի իրականացման նպատակով Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող ապրանքների կից ներկայացվող ցանկը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի թիվ 2 որոշմամբ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: