ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2020 թվականի N 79-Ա
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին 2020 թվականի փետրվարի 26-28-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Մոնթրո)` Պացիենտի անվտանգության գլոբալ նախարարական 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արսեն Թորոսյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Մոնթրո) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 24 Երևան |
|