ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1188-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման հավելվածի 1-ին կետը, 3-րդ կետի 6-րդ ենթակետը և 6.4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման N 4 հավելվածի 8-րդ և 17-րդ կետերի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ծառայությունների 62 մասնաշենքի ընդհանուր՝ 32.5 քառ. մետր մակերեսով տարածքները՝ համաձայն հավելվածի, 6 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Վարդանանց փակուղի, շենք 8, 2-րդ հարկ)՝ մանրը վերադարձնող սարքեր և վճարային տերմինալներ (յուրաքանչյուրը՝ 0.5 քառ. մետր մակերեսով) տեղադրելու նպատակով: Տարածքն անհատույց օգտագործման նպատակով տրամադրել՝ պայմանով, որ, բացի մանրը վերադարձնող սարքերից և վճարային տերմինալներից, ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և առավել ծանրաբեռնված տարածքային անձնագրային ծառայություններում անվճար տեղադրել անկանխիկ գանձման ՊՈՍ տերմինալներ և առնվազն 35 հերթերի կառավարման համակարգեր՝ ապահովելով դրանց տեխնիկական սպասարկումը՝ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընկերության հետ կնքել այն տարածքների վերաբերյալ պայմանագիր, որոնց նկատմամբ կատարված է սեփականության իրավունքի պետական գրանցում՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանով.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայությունների՝ սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող մասնաշենքերի տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրերը կնքել պետական գրանցման աշխատանքներն ավարտելուց հետո.
3) մինչև 2020 թվականի մայիսի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայությունների՝ սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող մասնաշենքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
3. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 13 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 1188-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների անվանումները |
Հասցեն |
Քանակը |
Մակերեսը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Անձնագրային և վիզաների վարչություն |
քաղ. Երևան, Դավթաշեն, 17/10 շենք |
3 |
1.5 |
2. |
Շենգավիթ |
քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 27 |
1 |
0.5 |
3. |
Արաբկիր |
քաղ. Երևան, Մամիկոնյանց 1 |
1 |
0.5 |
4. |
Նոր Նորք |
քաղ. Երևան, Նոր Նորք, Բորյան 1/1 |
1 |
0.5 |
5. |
Ավան |
քաղ. Երևան, Ավան, Իսահակյան թաղ., 2 |
1 |
0.5 |
6. |
Քանաքեռ-Զեյթուն |
քաղ. Երևան, Ահարոնյան 3 |
1 |
0.5 |
7. |
Մալաթիա |
քաղ. Երևան, Ա. Սարգսյան 22 |
1 |
0.5 |
8. |
Էրեբունի |
քաղ. Երևան, Մովսես Խորենացու 162ա |
1 |
0.5 |
9. |
Մարաշ |
քաղ. Երևան, Քաջազնունու փող,, շ. 11 |
1 |
0.5 |
10. |
Կենտրոնական |
քաղ. Երևան, Ս. Վրացյան 90 |
1 |
0.5 |
11. |
Մաշտոց |
քաղ. Երևան, Շինարարների փող., շ. 10/1 |
1 |
0.5 |
12. |
Դավթաշեն |
քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., |
1 |
0.5 |
13. |
Նուբարաշեն |
քաղ. Երևան, Նուբարաշեն, 14-րդ փող., |
1 |
0.5 |
14. |
Չարբախ |
քաղ. Երևան, Շիրակի փող., շ. 56 |
1 |
0.5 |
15. |
Մուշ (քաղ. Գյումրի) |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 17 |
1 |
0.5 |
16. |
Կումայրի (քաղ. Գյումրի) |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 17 |
1 |
0.5 |
17. |
Ամասիա |
ՀՀ Շիրակի մարզ, Ամասիայի համայնք, |
1 |
0.5 |
18. |
Անի |
ՀՀ Շիրակի մարզ, Անիի համայնք, քաղ. Մարալիկ, Երկաթուղայինների փող., շ. 1 |
1 |
0.5 |
19. |
Արթիկ |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, |
1 |
0.5 |
20. |
Աշոցք |
ՀՀ Շիրակի մարզ, Աշոցքի համայնք, |
1 |
0.5 |
21. |
Ախուրյան |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Ախուրյան, |
1 |
0.5 |
22. |
Տարոն (քաղ. Վանաձոր) |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, |
1 |
0.5 |
23. |
Բազում (քաղ. Վանաձոր) |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, |
1 |
0.5 |
24. |
Սպիտակ |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, |
1 |
0.5 |
25. |
Ստեփանավան |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, |
1 |
0.5 |
26. |
Տաշիր |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր, |
1 |
0.5 |
27. |
Թումանյան |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, |
1 |
0.5 |
28. |
Գուգարք |
ՀՀ Լոռու մարզ, գ. Գուգարք, 1-ին փող., շ. 8 |
1 |
0.5 |
29. |
Կոտայք (քաղ. Աբովյան) |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Զորավար Անդրանիկի 5 |
1 |
0.5 |
30. |
Հրազդան |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, |
1 |
0.5 |
31. |
Նոր Հաճն |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Նոր Հաճն, |
1 |
0.5 |
32. |
Չարենցավան |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, Շահումյան 1, 6-րդ թաղ., շ. 16 |
1 |
0.5 |
33. |
Նաիրի (քաղ. Եղվարդ) |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Եղվարդ, |
1 |
0.5 |
34. |
Բյուրեղավան |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի 42/1 |
1 |
0.5 |
35. |
Վայք |
ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք, Երիտասարդական փող. 2 |
1 |
0.5 |
36. |
Եղեգնաձոր |
ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր, Միկոյան փող., շ. 18 |
1 |
0.5 |
37. |
Ջերմուկ |
ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ, Մյասնիկյան փող., շ. 3 |
1 |
0.5 |
38. |
Աշտարակ |
ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Տիգրան Մեծի 46 |
1 |
0.5 |
39. |
Ապարան |
ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան, |
1 |
0.5 |
40. |
Արագած |
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, Բժշկյան փող., շ. 5 |
1 |
0.5 |
41. |
Թալին |
ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Թալին, |
1 |
0.5 |
42. |
Արարատ (քաղ. Վեդի) |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Վեդի, |
1 |
0.5 |
43. |
Արարատ |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 12 |
1 |
0.5 |
44. |
Արտաշատ |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Շահումյան 20 |
1 |
0.5 |
45. |
Մասիս |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Բաղրամյան 30 |
1 |
0.5 |
46. |
Գավառ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Սայադյան 91 |
1 |
0.5 |
47. |
Մարտունի |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, Մյասնիկյան փող., շ. 9 |
1 |
0.5 |
48. |
Վարդենիս |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Լ. Ազգալդյան 6 |
1 |
0.5 |
49. |
Ճամբարակ |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի փող., շ. 121 |
1 |
0.5 |
50. |
Սևան |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, |
1 |
0.5 |
51. |
Գորիս |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, |
1 |
0.5 |
52. |
Կապան |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Երկաթուղայինների փող., շ. 4 |
1 |
0.5 |
53. |
Մեղրի |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Մեղրի, Զորավար Անդրանիկի փող., 1-ին փակուղի., շ. 1 |
1 |
0.5 |
54. |
Սիսիան |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, |
1 |
0.5 |
55. |
Քաջարան |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Քաջարան, Աբովյան 1 |
1 |
0.5 |
56. |
Իջևան |
ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Իջևան, |
1 |
0.5 |
57. |
Դիլիջան |
ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Մյասնիկյան 57 |
1 |
0.5 |
58. |
Նոյեմբերյան |
ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Բարեկամության 4 |
1 |
0.5 |
59. |
Տավուշ |
ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Բերդ, Լևոն Բեկի 12 |
1 |
0.5 |
60. |
Արմավիր |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Ջիվանու փող., շ. 3 |
1 |
0.5 |
61. |
Վաղարշապատ |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, |
1 |
0.5 |
62. |
Մեծամոր |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր, քաղաքապետարանի վարչական շենք |
1 |
0.5 |
63. |
Բաղրամյան |
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան, Բաղրամյան փող., շ. 2 |
1 |
0.5 |
Ընդամենը |
65 |
32.5 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |