ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
16 հունվարի 2020 թվականի N 25-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքում դադարեցնել ներքին աուդիտի բաժնի գործունեությունը.
2) այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «3. Բաժիններ» բաժնի «Ներքին աուդիտի բաժին» պարբերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 17 Երևան |