ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2019 թվականի N 438-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Զորահավաքային նախապատրաստության բնագավառում պետության կառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարողությունների զարգացման նպատակով 2019 թվականի ապրիլի 19-21-ը Արցախի Հանրապետություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել համապատասխան մարմնի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. ապրիլի 19-ի N 438-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-21-Ը ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Պապիկյան |
- Տարածքային կառավարման և զարգացման նախարար | |
Դ. Գևորգյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ | |
Գ. Սարգսյան |
- ՀՀ Արարատի մարզպետ | |
Հ. Մաթևոսյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետ | |
Գ. Սանոսյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ | |
Ա. Ղուկասյան |
- ՀՀ Լոռու մարզպետ | |
Ռ. Պետրոսյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետ | |
Տ. Պետրոսյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ | |
Հ. Պողոսյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ | |
Տ. Սարգսյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ | |
Հ. Չոբանյան | - ՀՀ Տավուշի մարզպետ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |