ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 364-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի կարգավորման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, ռազմավարական ծրագրերի, կրթական բարեփոխումների և կրթության ոլորտում նոր սկզբունքների իրագործմանն աջակցող կազմակերպությունների կողմից ֆինանսական աջակցությունները մուտքագրելու և դրանք տնօրինելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից տասներկու տարի գործողության ժամկետով իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ:
(որոշումը փոփ. 16.05.19 N 564-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 14 Երևան |
|