ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 38-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 68-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1061-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունվարի 19-ի N 38-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Է. Շարմազանով |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Թունյան |
- ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Նալբանդյան |
- ՀՀ Լոռու մարզպետ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ռ. Սուքիասյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Մ. Սայադյան |
- ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Շագաֆյան |
- «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» |
Ա. Բեժանյան |
- «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ) |
Դ. Կլեկչյան |
- «Բետոն» երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրական ձեռնարկության ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Ծատուրյան |
- «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Փ. Ալոյան |
- Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Միլիտոնյան |
- Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Բաղդասարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Վ. Եղիազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Հ. Ղազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Ս. Ապրեսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
Ս. Աղաջանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
Մ. Շահվերդյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ) |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Հովհաննիսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Դավթյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Մ. Աղաջանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Ստեփանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Լ. Կարապետյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Ա. Հարությունյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
(հավելվածը փոփ. 07.03.18 N 223-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |