ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1103-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած՝ 1433525 դրամ սկզբնական արժեքով, 0 դրամ հաշվեկշռային արժեքով՝ 108 միլիմետր տրամագծով, 1328 գծամետր, 159 միլիմետր տրամագծով, 10275 գծամետր, 219 միլիմետր տրամագծով, 1980 գծամետր, 273 միլիմետր տրամագծով, 250 գծամետր և 530 միլիմետր տրամագծով, 147 գծամետր խողովակները և «d-100» մակնիշի 10 հատ, «d-150» մակնիշի 70 հատ և «d-200» մակնիշի 4 հատ փականները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին` համայնքի հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ անհատույց սեփականության իրավունքով փոխանցման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 11 Երևան |