ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2017 թվականի N 1083-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը և նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը դրամաշնորհի ձևով տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 62 114.2 հազ. դրամ, որից՝ ինն ամսում հատկացնել 55 055,24 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
(1-ին կետը փոփ. 05.10.17 N 1316-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Թույլատրել սույն որոշմամբ նախատեսված գնման գործընթացն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 7 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1083-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
1114 |
ԱԾ 03 | |||||
Քանակական |
ՀՀ-ում անցկացվող համահայկական համաժողովների թիվը |
x |
x |
x |
x | |
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
x |
55,055.2 |
62,114.2 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
(հավելվածը խմբ. 05.10.17 N 1316-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1083-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 05.10.17 N 1316-Ն)
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը(բաժինը/խումբը /դասը) |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների | |
ծրագիրը |
միջոցառումը |
ՀՀ 2017 թվականի պետական բյուջե (հազ. դրամ) | ||
1114 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Սփյուռքի հայապահպանության ծրագիր |
62,114.2 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Սփյուռքի հայապահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||
ԱԾ03 |
Սփյուռքի գիտական և մասնագիտական շրջանակների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների, հայտնի բարերարների, գործարարների մասնակցությամբ Հայաստանում խորհրդաժողովների, համաժողովների և հոբելյանական միջոցառումների կազմակերպում, անցկացում և աշխատանք համայնքների հետ |
62,114.2 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
Սփյուռքի գիտական և մասնագիտական շրջանակների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների, հայտնի բարերարների, գործարարների մասնակցությամբ Հայաստանում խորհրդաժողովների, համաժողովների և հոբելյանական միջոցառումների կազմակերպում, անցկացում և աշխատանք համայնքների հետ | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ |
(հավելվածը խմբ. 05.10.17 N 1316-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |