ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում՝
1) 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը «հետևանքների վերացման» բառերից հետո լրացնել «, սեյսմիկ անվտանգության ապահովման» բառերով:
2) 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը «արտակարգ իրավիճակների կանխման» բառերից առաջ լրացնել «սեյսմիկ ռիսկը նվազեցնելու,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 21 Երևան ՀՕ-54-Ն
ՆախագահՍ. Սարգսյան