ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 մարտի 2018 թվականի |
թիվ 42-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ԱՐԻՍՏԱԿԵՍ ԱԹՈՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 424 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մարտի 21-ի թիվ 11 արձանագրություն) և Ա/Ձ Արիստակես Աթոյանի 2018 թվականի փետրվարի 5-ի, 2018 թվականի փետրվարի 8-ի և 2018 թվականի մարտի 5-ի դիմումները և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Արիստակես Աթոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 424 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
ՀՀ կենտրոնական բանկի 2018 թ. մարտի 30 Երևան
նախագահի տեղակալՆ. Երիցյան