ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2017 թվականի N 1338-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազ. հեկտար, |
որից ոռոգվող | |
Հայաստանի Հանրապետության տարածքը՝ |
2974.3 |
208.2 |
այդ թվում` | ||
1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության` | ||
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր |
2043.8 |
154.7 |
որից` |
||
վարելահողեր |
446.0 |
119.1 |
բազմամյա տնկարկներ |
34.8 |
34.1 |
խոտհարքներ |
121.0 |
1.5 |
արոտներ |
1050.8 |
|
այլ հողատեսքեր |
391.2 |
|
բ. բնակավայրերի հողեր |
151.9 |
53.1 |
որից` տնամերձ և այգեգործական |
||
(ամառանոցային) հողեր |
94.6 |
52.9 |
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման | ||
և այլ արտադրական նշանակության հողեր |
38.0 |
|
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, |
|
|
կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
12.8 |
|
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
335.6 |
|
զ. հատուկ նշանակության հողեր |
31.6 |
|
է. անտառային հողեր |
334.1 |
0.4 |
ը. ջրային հողեր |
25.9 |
|
թ. պահուստային հողեր |
0.6 |
|
2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների՝ | ||
ա. քաղաքացիների |
538.1 |
181.3 |
բ. իրավաբանական անձանց |
30.7 |
3.0 |
գ. համայնքային |
1031.5 |
22.1 |
դ. պետական |
1373.3 |
1.6 |
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային | ||
կազմակերպությունների |
0.7 |
0.2 |
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետԿ. Կարապետյան
2017 թ. հոկտեմբերի 25
Երևան