ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2017 թվականի N 283-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈՖՐՈԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Գոֆրոլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 6-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 28.12.17 N 600-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Գոֆրոլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի N 283-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳՈՖՐՈԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1. |
8439 |
Թղթի ծալքավորման հոսքագիծ |
հատ |
1 |
Չինաստան |
57 500 000 |
2. |
8441 |
Ստվարաթղթե արկղ պատրաստող հոսքագիծ |
հատ |
1 |
Չինաստան |
16 550 000 |
3. |
8420 |
Ստվարաթուղթ սոսնձող գլանային հոսքագիծ |
հատ |
1 |
Չինաստան |
10 000 000 |
4. |
8441 |
Թուղթ կտրող-սեղմող սարք |
հատ |
1 |
Չինաստան |
7 200 000 |
5. |
8441 |
Թուղթ կտրող սարք |
հատ |
1 |
Չինաստան |
2 150 000 |
6. |
8441 |
Թուղթ կտրող սարք |
հատ |
1 |
Չինաստան |
1 900 000 |
7. |
8441 |
Թուղթ կտրող ավտոմատ հոսքագիծ |
հատ |
1 |
Չինաստան |
4 800 000 |
8. |
8441 |
Ստվարաթղթե արկղ ծալող-սոսնձող հոսքագիծ |
հատ |
1 |
Չինաստան |
2 400 000 |
9. |
8441 |
Ստվարաթղթի ձևակտրման մամլիչ |
հատ |
1 |
Չինաստան |
2032500 |
10. |
8443 |
Ֆլեքսոգրաֆիկական տպագրության մեքենա SKIF |
հատ |
2 |
Չինաստան |
8000000 |
11. |
8441 |
Ստվարաթուղթ կտրող, գծադրոշմող մեքենա BFY - 2500 |
հատ |
1 |
Չինաստան |
2250000 |
12. |
8422 |
Փաթեթավորող, կապող սարքավորում |
հատ |
2 |
Չինաստան |
500000 |
13. |
8441 |
Ստվարաթղթե արկղի պատրաստվածքներ ծալող-սոսնձող մեքենա SAG-M |
հատ |
1 |
Չինաստան |
2765000 |
14. |
8516 |
Էլեկտրական ջերմային դիմադրություններ 2,5-7,5 կՎտ հզորությամբ |
հատ |
84 |
Չինաստան |
363000 |
15. |
6804 |
Սրաքարեր |
կգ |
0.3 |
Չինաստան |
50000 |
16. |
4010 |
Ռետինե շարժափոկեր |
կգ |
0.2 |
Չինաստան |
35000 |
17. |
8208 |
Դանակներ՝ մեխանիկական սարքավորումների և մեքենաների |
կգ |
78.5 |
Չինաստան |
1087000 |
18. |
8439 |
Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեքենայի մասեր |
հատ |
2 |
Չինաստան |
350000 |
19. |
8439 |
Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեքենայի մասեր |
հատ |
1 |
Չինաստան |
1500000 |
Ընդամենը |
121 432 500 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |