ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2017 թվականի N 485-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
2013-2016 թվականներին հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերների շրջանակներում պետական մասնակցությամբ «Պատնեշ» փակ բաժնետիրական ընկերությունում, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում իրականացված աշխատանքների արդյունքները՝ համաձայն հավելվածի (գաղտնի), տրամադրել որպես պետական շնորհ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|