Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2016-01.08.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
12.02.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
12.02.2016
Дата вступления в силу
01.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2016 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24–րդ կետի 6–րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10–ի թիվ 80 որոշմանը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16–ի թիվ 24 որոշմանը եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 21–ի թիվ 37 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների ցանկը,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների հաստիքացուցակը,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների բաշխումը:

2. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտներում պաշտոնատար անձանց հետևյալ ներկայացվածությունը՝ ըստ պաշտոնների.

ա) ըստ դեպարտամենտների տնօրենների՝

Հայաստանի Հանրապետություն՝ 5 պաշտոն,

Բելառուսի Հանրապետություն՝ 5 պաշտոն,

Ղազախստանի Հանրապետություն՝ 5 պաշտոն,

Ղրղզստանի Հանրապետություն՝ 5 պաշտոն,

Ռուսաստանի Դաշնություն՝ 5 պաշտոն.

բ) ըստ դեպարտամենտների տնօրենների տեղակալների՝

Հայաստանի Հանրապետություն՝ 13 պաշտոն,

Բելառուսի Հանրապետություն՝ 13 պաշտոն,

Ղազախստանի Հանրապետություն՝ 13 պաշտոն,

Ղրղզստանի Հանրապետություն՝ 13 պաշտոն,

Ռուսաստանի Դաշնություն՝ 13 պաշտոն։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 2 որոշումը։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին՝ երկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել Հանձնաժողովի դեպարտամենտների թվի օպտիմալացում նախատեսող Հանձնաժողովի դեպարտամենտների նոր կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունները՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի ընդունման հետ կապված՝ դեպարտամենտների ֆունկցիոնալ բեռնվածության փոփոխությունը։

5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի

թիվ 1 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտների

 

1. Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ

2. Ֆինանսների դեպարտամենտ

3. Իրավական դեպարտամենտ

4. Գործերի կառավարման դեպարտամենտ

5. Ինտեգրման զարգացման դեպարտամենտ

6. Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

7. Վիճակագրության դեպարտամենտ

8. Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ

9. Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

10. Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտ

11. Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

12. Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

13. Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

14. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ

15. Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ

16. Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

17. Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

18. Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ

19. Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ

20. Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

21. Էներգետիկայի դեպարտամենտ

22. Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ

23. Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտ

24. Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

25. Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի

թիվ 1 որոշմամբ

 

Հանձնաժողովի դեպարտամենտների

 

ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ

 

Անվանումը

Թիվ, մարդ

Կոլեգիայի նախագահ և անդամներ

10

Կոլեգիայի նախագահի քարտուղարություն

12 

Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Կոլեգիայի՝ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն

8

Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ

79

Ֆինանսների դեպարտամենտ

36

Իրավական դեպարտամենտ

46

Գործերի կառավարման դեպարտամենտ

61

Ինտեգրման զարգացման դեպարտամենտ

38

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ

31

Վիճակագրության դեպարտամենտ

32

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ

36

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ

20

Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտ

19

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

36

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ

29

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ

44

Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ

61

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ

35

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ

61

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ

32

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ

47

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ

23

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ

39

Էներգետիկայի դեպարտամենտ

30

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ

53

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրեն

32

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ

34

Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ

23

ԸՆԴԱՄԵՆԸ

1071

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի

թիվ 1 որոշմամբ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի քարտուղարություն,

Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ, Ֆինանսների դեպարտամենտ,

Իրավական դեպարտամենտ,

Գործերի կառավարման դեպարտամենտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության անդամ (նախարար)՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության անդամի (նախարարի) քարտուղարություն,

Ինտեգրման զարգացման դեպարտամենտ,

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ,

Վիճակագրության դեպարտամենտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության անդամ (նախարար)՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության անդամի (նախարարի) քարտուղարություն,

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ,

Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Աշխատանքային միգրացիայի դեպարտամենտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար)՝

Կոլեգիայի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն,

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ,

Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար)՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն,

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ,

Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտ,

Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման անդամ (նախարար)՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման անդամի (նախարարի) քարտուղարություն,

Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ, Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների դեպարտամենտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ (նախարար)՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն,

Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ,

Մաքսային ենթակառուցվածքի դեպարտամենտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար)՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամի քարտուղարություն,

Տրանսպորտի և ենթակառուցվածքի դեպարտամենտ,

Էներգետիկայի դեպարտամենտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման անդամ (նախարար)՝

Կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարարի) քարտուղարություն,

Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ,

Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտ:

Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար)՝

Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական–հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամի (նախարարի) քարտուղարություն,

Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ,

Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.2022, թիվ 52 18.05.2022, թիվ 1
02.10.2017, թիվ 73 23.11.2017, թիվ 1
16.05.2016, թիվ 45 01.08.2016, թիվ 1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան