Գլխավոր տեղեկություն
Номер
N 869-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.09.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2015
Дата вступления в силу
29.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2015 թվականի N 869-Ա

 

ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 3-րդ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մանուկյանին 2015 թվականի հոկտեմբերի 6-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու համար:

2. Արսեն Մանուկյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Մանուկյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան