«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017478
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 դեկտեմբերի 2017 թ. |
թիվ 270-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսական համակարգում առկա են վարկատու կազմակերպություններ, որոնք մեկ հաճախորդին տրամադրել են կամ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է տրամադրել 999-ից ավել կրեդիտներ,
ելնելով այն հանգամանքից, որ ներկայում սահմանված վարկային կոդի կառուցվածքը հնարավորություն չի ընձեռում մեկ հաճախորդին 1000 և ավելի կրեդիտների տրամադրման դեպքում համապատասխան վարկային կոդի տրամադրման համար,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, 43-րդ հոդվածի 1.1 մասը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Վարկային գործառնության և կրեդիտի դիմաց վճարման հատուկ կարգ սահմանելու, ինչպես նաև վարկային կոդերի կառուցվածքը սահմանելու մասին» թիվ 238-Ն որոշմամբ հաստատված «Վարկային գործառնության և կրեդիտի դիմաց վճարման հատուկ կարգը, ինչպես նաև վարկային կոդերի կառուցվածքը» հավելվածի Գլուխ 5-ը 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով.
«28. Այն դեպքում, երբ համապատասխան կազմակերպության կողմից մեկ հաճախորդին տրամադրված կրեդիտների քանակը գերազանցում է 999-ը, ապա սույն կարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված «Լ» նիշը սույն կետով սահմանված պարտադիր հաջորդականությամբ նշագրվում է համապատասխանաբար հետևյալ լատինատառ նիշերով՝ «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «W», «X», «Y», «Z»:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. դեկտեմբերի 12 Երևան
կենտրոնական բանկի նախագահԱ. Ջավադյան