ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2014 թվականի հունիսի 24-ին Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված՝ «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիրը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1180 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության 17 դեկտեմբերի 2014 թվականի,
Գ. Սահակյան
քաղ. Երևան
ԱԺՈ-139-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|