ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2014 թվականի N 1008-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՆՉԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Ղազանչիի կաթնահամալիրի լուծարումից հետո մնացած 8002778 դրամ սկզբնական արժեքով հիմնական և տրանսպորտային միջոցները «այսուհետ` գույք»` համաձայն հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով՝ գյուղական համայնքի բնակչության սոցիալական խնդիրները լուծելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանում սահմանելով, որ համայնքը պարտավոր է վճարել որոշման հավելվածի N 1 ցանկում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված պետական տուրքը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 1008-Ա որոշման |
Ց Ա Ն Կ N 1
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին նվիրաբերվող տրանսպորտային միջոցների
NN ը/կ |
Տրանսպորտային միջոցի անվանումը |
Գույքի շահագործման |
Քանակը |
Գույքի սկզբնական արժեքը |
Գույքի հաշվեկշային արժեքը |
1. |
Ավտոմեքենա ԳԱԶ 53Բ |
1986 |
1 |
2750 |
846.3 |
2. |
Ավտոմեքենա ՄՄԶ -4502 |
1980 |
1 |
2670 |
495.5 |
3. |
Ավտոմեքենա ԳԱԶ ՄՄԶ -3503 |
1980 |
1 |
3032 |
1025.3 |
4. |
Տրակտոր ԴՏ-75 թրթուրավոր |
1985 |
1 |
4686 |
0 |
5. |
Տրակտոր ԴՏ-75 թրթուրավոր |
1987 |
1 |
4640 |
0 |
6. |
Տրակտոր (կարպատեց) |
1988 |
1 |
700000 |
0 |
7. |
Տրակտոր ՄՏԶ 80 |
1991 |
1 |
380000 |
0 |
8. |
Տրակտոր ՄՏԶ 82 |
1991 |
1 |
50000 |
0 |
9. |
Տրակտոր Տ-1504 |
1983 |
1 |
2000000 |
1270000 |
10. |
Կոմբայն ՍԿ 5 |
1990 |
1 |
2500000 |
1587500 |
11. |
Կոմբայն ՍԿ 5 |
1986 |
1 |
1700000 |
1079500 |
12. |
Ընդամենը |
11 |
7347778 |
3939367.1 |
Ց Ա Ն Կ N 2
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին նվիրաբերվող հիմնական միջոցների
NN ը/կ |
Անվանումը |
Գույքի շահագործման տարեթիվը |
Քանակը |
Գույքի սկզբնական արժեքը |
Գույքի հաշվեկշային արժեքը |
1. |
Զոդման ապարատ |
1990 |
1 |
10000 |
6350 |
2. |
Խոտհնձիչ՝ ձեռքի ՄՖ-70 |
1989 |
4 |
20000 |
12700 |
3. |
Կերակրաբաշխիչ ԿՏՈՒ 10 |
1987 |
2 |
100000 |
63500 |
4. |
Հակավորիչ հավաքող տուկ |
1988 |
1 |
300000 |
190500 |
5. |
Ռեզերվուար 10 տ |
1983 |
3 |
50000 |
31750 |
6. |
Գութան՝ տրակտորի |
1987 |
2 |
70000 |
44450 |
7. |
Գողմաղբահեղուկ տեղափոխող կցորդ ՌԺԿ-8 |
1988 |
1 |
80000 |
50800 |
8. |
Էլեկտրական սրող հաստոց |
1989 |
1 |
10000 |
6350 |
9. |
Կշեռք 1 տ |
1990 |
1 |
15000 |
9525 |
Ընդամենը |
16 |
655000 |
415925 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|