Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 309-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2014-11.10.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.39
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.12.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.12.2013
Дата вступления в силу
07.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013517

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 309-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների օգտագործման արդյունավետությունը, թափանցիկությունն ու վերահսկելիությունը, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև համադրելիությունը,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 163-Ն)

1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը» կանոնակարգ 10/12-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 309-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10 / 12

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է այն ծախսերի կազմը (բացառությամբ կառավարչի պարգևավճարի) ու դրանց առավելագույն չափը, որոնք կարող են կատարվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին:

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 2. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱԽՍԵՐԸ

 

3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին, բացի կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից գանձվող վճարից (կառավարչի պարգևավճար) և երաշխիքային ֆոնդին վճարվող պարբերական երաշխիքային վճարներից, թույլատրվում է իրականացնել այդ ֆոնդի կառավարման հետ կապված հետևյալ ծախսերը.

1) ֆոնդի ակտիվներով գործարքների իրականացման հետ ուղղակիորեն կապված ծախսերը, այդ թվում` գործարքների կնքման հետ կապված վճարները (միջնորդավճարները), ինչպես նաև արժեթղթերի և դրամական միջոցների փոխանցումների գծով վճարները,

2) ֆոնդի հաշվին ներգրավված վարկերի (փոխառությունների) գծով վճարվելիք տոկոսները, ռեպո և հակադարձ ռեպո գործարքների գծով վճարվելիք տոկոսները:

 

ԳԼՈՒԽ 3. ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

4. Սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված փաստացի ծախսերի տարեկան ընդհանուր մեծությունը չի կարող գերազանցել ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքի 0.1 տոկոսը: Սույն կանոնակարգի իմաստով` ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքը տվյալ տարվա համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքների միջին թվաբանական մեծությունն է, որը որոշվում է տարվա ընթացքում հաշվարկված` ֆոնդի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը բաժանելով տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականության (տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկների քանակի) վրա:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.07.2015, թիվ 154-Ն 13.08.2015, թիվ 309-Ն
09.09.2014, թիվ 240-Ն 11.10.2014, թիվ 309-Ն
15.07.2014, թիվ 163-Ն 25.08.2014, թիվ 309-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան