Գլխավոր տեղեկություն
Номер
N 350-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ.348
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.04.2013
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
15.04.2013
Дата вступления в силу
05.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2013 թվականի N 350-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգի`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով.

«14) Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի միջև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համաչափ տարածաշրջանային բաշխումն ապահովելու նպատակով, հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում բնակվող բնակչության թիվը, վերակառուցված և բժշկական սարքավորումներով վերազինված բժշկական կազմակերպությունների առկայությունը, ընդհանուր հիվանդացության մակարդակը և Երևանից հեռավորությունը՝ սույն կարգի II գլխում սահմանված կարգով կազմակերպությունների՝ ընթացիկ տարվա սկզբում հաշվարկված տարեկան սահմանափակված բյուջեի ծավալներում նախարարի կողմից կարող են կատարվել մինչև 20 տոկոսի չափով ավելացումներ և նվազեցումներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրերով նախատեսված միջոցների սահմաններում:»,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) արտահիվանդանոցային բժշկական օգնության ծավալները հաշվարկվում են՝ հիմք ընդունելով բժշկական օգնության և սպասարկման նպատակով տվյալ տարվա համար հաստատված նորմատիվներն ու գները, ինչպես նաև տվյալ առողջապահական կազմակերպության սպասարկման տարածքում նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված բնակչության թիվը (այսուհետ՝ մշտական բնակվող անձ)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում.»,

գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2) 2014 թվականի հունվարի 1-ից առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող տվյալ բժշկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի որոշման համար հիմք է ընդունվում առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ գրանցված՝ տվյալների շտեմարանում առկա բնակիչների թիվը.»,

դ. 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «ու չգրանցված» բառերը,

ե. 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության սպասարկման տարածքը հաստատում են Երևանի քաղաքապետը (համաձայնեցմամբ) և Հայաստանի Հանրապետության մարզպետները.

5) պայմանագրի գործողության ընթացքում, յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ի դրությամբ` առողջության առաջնային պահպանման բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից տրամադրված` գրանցված բնակչության ընդհանուր թվի փոփոխության դեպքում նախարարի կողմից սահմանված կարգով կատարվում է պայմանագրային գումարի վերահաշվարկ՝ տվյալ տարվա համար հաստատված արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվների ու գների շրջանակներում:»,

զ. 9-րդ կետը «ցանկում չընդգրկված անձանց» բառերից հետո լրացնել «անվճար կամ արտոնյալ՝ նախարարի կողմից սահմանված կարգով» բառերով.

2) որոշման 3-րդ կետի «դ» ենթակետով հաստատված` բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգի 2-րդ կետից հանել «0-7 տարեկան երեխաների բուժօգնություն,» բառերը.

3) որոշման 3-րդ կետի «ը» ենթակետով հաստատված` առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման կարգի 7-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.

 «3) սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված 7-18 տարեկան երեխաների վրա.

4) սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրված անձանց վրա:».

4) որոշման 3-րդ կետի «թ» ենթակետով հաստատված` բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր փորձարարական եղանակի կիրառման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ կետով.

«16. Համավճարը չի տարածվում նաև սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրված անձանց վրա:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ վերանայել և մինչև 2013 թվականի օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելու մեխանիզմի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետի պաշտոնակատար

Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան