Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
8 հոկտեմբերի 2015 թվականի N 45
25. ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ՝ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ հայ-չեխական «Գրինէկո-կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի N 45 |
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ «ԳՐԻՆԷԿՈ-ԿԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
1. Ամփոփագիր
1.1. Ծրագրի նախապատմությունը և հակիրճ նկարագրությունը
Դեռևս 2014թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Արմավիրի մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու 26.06.2015թ. N 57-Ա որոշմամբ նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից տարածքից 15.0 հա մակերեսով արոտ տեսակի հողատեսքը աղբի վերամշակման գործարանի և ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով:
1.2. Ծրագրի հակիրճ բնութագիրը
Դեռևս 2014թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Արմավիրի մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքային համայնքի ավագանու 26.06.2015թ. N 57-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից տարածքից 15.0 հա մակերեսով արոտ տեսակի հողատեսքը նախատեսվել է օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու՝ աղբի վերամշակման գործարանի և ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով:
1.3. Ծրագրի ֆինանսական վերլուծությունը
հազ.եվրոյին համարժեք դրամ
Ընդհանուր կապիտալ (ծրագրի արժեք) |
33000.0 |
Վարկի գումար |
33000.0 |
Նախատեսվում է վարկի մարումը իրականացնել 7/յոթ/ տարվա ընթացքում կանխատեսվող շահույթի հաշվին:
1.4. Վարկային միջոցների ծախսային ուղղվածություն
հազ.եվրոյին համարժեք դրամ
Անվանում |
Գումար |
Աղբի վերամշակման գործարանի հիմնում |
21000.0 |
Ջերմոցային տնտեսության հիմնում |
11000.0 |
Այլ ծախսեր |
1000.0 |
Ընդամենը |
33000.0 |
1.5. Կոնտակտային ինֆորմացիա
Հասցե |
ՀՀ Արմավիրի մարզ գ. Այգեշատ/Արմ./ |
Հեռախոս |
093/966266 |
2. Մարքեթինգային պլան
3.
3.1. Ապրանքի ծառայության նկարագրությունը
Աղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրություն, որը ծախսվելու է ջերմոցային տնտեսության կարիքների համար, իսկ ավելացած մասը վաճառվելու է պետությանը:
Ջերմոցային տնտեսության արտադրանքի իրացում արտերկրում:
3.2. Շուկայի հատվածը (հաճախորդները)
Առաջին տարին պոտենցյալ հաճախորդները լինելու են արտերկրի ձեռնարկատերերը:
3.3. Պահանջարկի ընդհանուր մեծությունը
Էլեկտրաէներգիայի չսահմանափակված վաճառք պետությանը
Գյուղմթերքների մեծ պահանջարկ արտերկրում:
3.4. Վաճառքի գինը
Արտադրված էլեկտրաէներգիան կվաճառվի ՀԾԽ-ի կողմից հաստատված սակագնով, իսկ ջերմոցային տնտեսության արտադրանքը տվյալ պահին գործող շուկայական արժեքներով:
3.5. Մարքեթինգային ռազմավարությունը
● Լինելու են հեռախոսազանգեր և անհատական հանդիպումներ
● Ապահովվելու է որակյալ արտադրանք
● Ապրանքային տեսքը լինելու է համաչափ
● Լինելու է համապատասխան տեսակավորում
● Մշտական կապ է ապահովվելու հաճախորդների հետ
● Մշտապես իրականացվելու է համագործակցություն գործընկերների հետ և ապահովվելու է որակյալ սպասարկում
3 .Կազմակերպման և կառավարման պլան
3.1.Գործունեության իրավական տեսակը
Սահմանափակ Պատասխանատությամբ Ընկերություն/ՍՊԸ/
3.2..Բիզնեսի կազմակերպչական կառուցվածքը
Գրանցված աշխատակիցներ -2
Նախատեսվում է ծրագրի 100-120 աշխատատեղ
3.3. Նախագործառնական գործունեություն
Գործունեության տեսակը |
Պատասխանատու |
Ամիսներ | |||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
12 |
18 |
28 |
36 | ||||||
Ընկերության գրանցում |
|||||||||||||||||
Հ/Հ-ի բացում |
|||||||||||||||||
Վարկային գործընթաց |
|||||||||||||||||
Ջերմոցի կառուցման աշխատանքն |
|||||||||||||||||
Գործարանի կառուցում և անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերում |
3.4.Գրասենյակային սարքավորումներ
Հիմնական միջոցներ, որոնք ձեռք կբերվեն գործունեության համար նախատեսված անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար և կծախսվի 30.0հազ. եվրոյին համարժեք դրամ:
3.5. Վարչական (ադմինիստրատիվ) ծախսեր
Նախատեսվում է առաջին տարվա համար 50.0հազ. եվրոյին համարժեք դրամ:
Հաջորդ տարիների համար, երբ կսկսվի ընկերության գործունեությունը 200.0հազ. եվրոյին համարժեք դրամ:
4.Արտադրական պլան
4.1. Արտադրական գործընթացը
Ø Հողի նախապատրաստում և պարարտացում
Ø Հողի փորման աշխատանքներ
Ø Հողի հարթեցման աշխատանքներ
Ø Մարգերի և բնիկների պատրաստում
Ø Ջերմոցի ծխեցում
Ø Սածիլների տեղադրում
Ø Ջրում
ØԴեղորայքի տրման աշխատանքներ
Ø Ջերմոցի ծխեցում
Ø Լարերի կապում
Ø Փոշոտման աշխատանքներ
Ø Մոլախոտերի հեռացում
Ø Ավելորդ ճյուղերի հեռացում
Ø Բերքի հավաքում
Ø Աղբի վերամշակման գործարանի ստեղծման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքների կատարում
Ø Համապատասխան տեխնոլոգիաների ձեռքբերում
4.2. Տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը
Կիրականացվի համապատասխան մասնագիտական խմբի, ինչպես նաև արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում համապատասխան տեխնոլոգիաներ արտադրող կազմակերպությունների կողմից:
4.3. Հումքի պահանջ (աղբի)
Հումքի (աղբի) պահանջը ըստ ներկայացվող քանակի և կնքված համապատասխան պայմանագրերի:
5. Ֆինանսական պլան
հազ. եվրո
Հոդվածներ |
Վարկային միջեցներ |
Ընդամենը |
Հիմնական միջոցներ | ||
Շենք, շինություններ |
21000.0 |
21000.0 |
1000000քմ ջերմոցի կառուցման ծախս |
11000.0 |
11000.0 |
Այլ ծախս |
1000.0 |
1000.0 |
Ընդամենը |
32000.0 |
32000.0 |
6. Վարկի մարման գրաֆիկ
Կիրականացվի տարեկան տոկոսադրույքին համապատասխան՝ ըստ կնքվող պայմանագրերով սահմանված ժամանակացույցի:
