ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2012 թվականի N 1300-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1051-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման հավելվածի 26-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 924-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1051-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. դեկտեմբերի 28-ի N 1300-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Աշոտյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարար |
Մ. Բադալյան |
-ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Կարապետյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Ա. Ղարիբյան |
-ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) |
Ս. Սարգսյան |
-«Լուսինե» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Սարգսյան |
-«Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ) |
Է. Բարսեղյան |
-ՀՀ Արարատի մարզպետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան |
-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան |
-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Տ. Մարգարյան |
-Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Խ. Մանուկյան |
-«Մաքս գրուպ» ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Ղազարյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ռ. Սուքիասյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Ս. Գիշյան |
-Հայգյուղփոխբանկի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Երիցյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ընդհանուր երկրագործության ամբիոնի դոցենտ |
Ա. Խաչատրյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր |
Ա. Սամվելյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի դոցենտ |
Վ. Աբրահամյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնի պրոֆեսոր |
Ս. Ղազարյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ՀՏԿ և մելորացիայի ամբիոնի պրոֆեսոր |
Ռ. Բեգլարյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր |
Ջ. Գևորգյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Զ. Մելիքյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Լ. Թովմասյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հողաշինարարության և հողային կադաստր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Տ. Սարգսյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Անասնաբուժություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Պետրոսյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հեռակա դեպարտամենտի «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Թ. Աբրահամյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «ԱՊՀ խորհրդատվություն և տեղեկատվություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Հ. Վարդանյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Ս. Դավեյան |
-«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |