ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2012 թվականի N 683-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 830-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 830-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետի 3-րդ սյունակը 8-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«ՀՀ կրթության և գիտության նախարարություն».
2) 1-ին կետի 4-րդ սյունակի 7-րդ տողում «2012 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 8-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«2012 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ».
3) 2-րդ կետի 3-րդ սյունակը 5-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«ՀՀ կրթության և գիտության նախարարություն».
4) 2-րդ կետի 4-րդ սյունակի 5-րդ տողում «2012 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 5-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«2012 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 26 Երևան |