«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հունվարի 2013 թ. |
թիվ 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» համապատասխանեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում, ինչպես նաև բանկային ոլորտը կարգավորող նորմատիվային դաշտում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետը, 44-րդ հոդվածի 4-րդ մասը և 60-րդ հոդվածի «է» կետը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 255-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրից, Որոշման 1-ին կետից և Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգից» (այսուհետ՝ Կարգ) «և հրապարակման» բառերը (մեծատառով և փոքրատառով) հանել:
2. Կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կարգի Հավելված 1-ի «Ա2» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակում «(միայն վարկերի մասով)» բառերը փոխարինել «: Վարկային ներդրումները չեն ներառում թղթակցային հաշիվները և հաշվարկին մասնակցում են համախառն հաշվեկշռային արժեքով:» բառերով,
2) Կարգի Հավելված 1-ի «Ա5» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ակտիվները հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային արժեքով:»,
3) Կարգի Հավելված 1-ի «Ա6» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ակտիվները հաշվարկին մասնակցում են համախառն հաշվեկշռային արժեքով:»,
4) Կարգի Հավելված 1-ի «Լ - Իրացվելիություն» բաժնում «յուրաքանչյուր խախտման համար» բառերը հանել,
5) Կարգի Հավելված 1-ի «Լ2» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակում «9 հաշվետվության՝ 20% կշռով: Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության խոշոր պարտավորությունների ցպահանջ սյունակը հաշվարկում չի մասնակցում:» բառերը փոխարինել «15 հաշվետվության՝ 20% կշռով:» բառերով,
6) Կարգի Հավելված 1-ի «Ս» տարրի նախաբանում «3» թիվը փոխարինել «4» թվով,
7) Կարգի Հավելված 1-ի «Ս» տարրի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հարաբե-րակցություն |
Հարաբերակցության սահմանումը |
Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը |
Հարաբերակցության բնութագիրը |
Ս1 |
I արտարժութային խմբի համախառն դիրք/ Ընդհանուր կապիտալ |
U1 ≤ 4% = 5 4% < U1 ≤ 6% = 4 6% < U1 ≤ 8% = 3 8% < U1 ≤ 10% = 2 U1 > 10% = 1 |
Որպես U1 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: |
Ս2 |
II արտարժութային խմբի համախառն դիրք/ Ընդհանուր կապիտալ |
U2 ≤ 3% = 5 3% < U2 ≤ 5% = 4 5% < U2 ≤ 7% = 3 7% < U2 ≤ 10% = 2 U2 > 10% = 1 |
Որպես U2 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրը ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: |
Ս3 |
Համախառն արտարժութային դիրք/ |
U3 ≤ 5% = 5 5% < U3 ≤ 6% = 4 7% < U3 ≤ 8% = 3 8% < U3 ≤ 10% = 2 U3 > 10% = 1 |
Որպես U3 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: |
Ս4 |
Տոկոսադրույքի փոփոխման նկատմամբ զգայուն՝ ակտիվների և պարտավորությունների տարբերություն / Ընդհանուր կապիտալ |
U4 ≤ 20% = 5 40% ≤ U4 < 20% = 4 60% ≤ U4 < 40% = 3 80% ≤ U4 < 60% = 2 U4 > 80% =1 |
Համարիչում վերցվում է մինչև 90 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների տարբերության բացարձակ մեծությունը, որը հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության հիման վրա: Հայտարարում Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից վերցվում է նորմատիվային ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը: |
8) Կարգի Հավելված 2-ի «Ք - Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ» բաժնի աղյուսակի 2-րդ սյան 5-րդ կետից հանել «վերահսկողների կողմից» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
2013 թ. հունվարի 29 Երևան |