ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1673-Ն
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 192 ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 953-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 5.1-ին, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման ու հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմատիվները մշակվում են այն վնասակար նյութերի համար, որոնց համար սահմանված են մթնոլորտում դրանց պարունակության առողջապահական, բնապահպանական կամ այլ նորմատիվներ: Եթե տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում արտանետվում է նյութ, որի համար սահմանված չէ առողջապահական, բնապահպանական կամ այլ նորմատիվներ, ապա տնտեսավարող սուբյեկտը դիմում է լիազոր մարմնին` սահմանված կարգով տվյալ նյութի համար նորմատիվ մշակելու հայտով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշման համաձայն պետական հաշվառման ենթակա այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) համար, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված «օդի պահանջվող օգտագործումը» (այսուհետ` ՕՊՕ) տարեկան կտրվածքով կազմում է երկու հարյուր միլիոնից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր, արտանետումների սահմանային չափաքանակներ են հանդիսանում դրանց գործունեության արդյունքում առաջացած փաստացի արտանետումները.
3) այն տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք ունեն արտանետման այնպիսի աղբյուրներ, որոնց արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված ՕՊՕ-ն մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը, արտանետման չափաքանակները որոշվում են սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ` ՍԹԱ) նորմատիվների նախագծերի հիման վրա, ընդ որում`
ա. եթե աղտոտող նյութերի արտանետումները ցրվելու արդյունքում գետնամերձ շերտում` արտանետվող կազմակերպության տարածքի եզրին և (կամ) ամենամոտ բնակելի տարածքներում, առաջացնում են այնպիսի խտություններ, որոնք տվյալ տարածքի աղտոտվածության ֆոնային խտության հետ համատեղ չեն գերազանցում սահմանային թույլատրելի խտությունները (այսուհետ` ՍԹԽ), ապա ՍԹԱ նորմատիվները համարվում են ընդունելի և հանդիսանում են արտանետումների սահմանային չափաքանակներ (արտանետման թույլտվություններ),
բ. եթե արտանետումների արդյունքում ձևավորված աղտոտող նյութերի գետնամերձ խտությունները տվյալ տարածքի աղտոտվածության ֆոնային խտության հետ համատեղ արտանետվող կազմակերպության տարածքի եզրին և (կամ) ամենամոտ բնակելի տարածքներում, գերազանցում են համապատասխան ՍԹԽ, իսկ տվյալ նյութերի ֆոնային աղտոտվածությունը չի գերազանցում ՍԹԽ, ապա մշակվում է մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիր, որի իրականացումը կապահովի ՍԹԱ նորմատիվներին հասնելը,
գ. եթե տնտեսավարող սուբյեկտի արտանետումներում առկա որոշ նյութերի համար ֆոնային աղտոտվածությունը գերազանցում է համապատասխան ՍԹԽ-ն, ապա ՍԹԱ նորմատիվներն ընդունվում են որպես ժամանակավոր: Ժամանակավոր նորմատիվները գործում են մինչև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից վնասակար նյութերով ֆոնային գերաղտոտվածություն ունեցող տարածքներում սահմանված կարգով տարածքային նորմավորման իրականացման հիման վրա նոր չափաքանակների տրամադրումը:
3. Սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում սահմանված դեպքերում արտանետման չափաքանակները տրամադրվում են ՍԹԱ նորմատիվների չափով:
4. Սահմանել, որ`
1) մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրների համար մշակում են այդպիսի աղբյուրներ ունեցող տնտեսավարող սուբյեկտները.
2) տրամադրված արտանետման չափաքանակները մնում են ուժի մեջ, քանի դեռ աղտոտման անշարժ աղբյուրների և աղտոտող նյութերի մասով քանակական կամ որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել, ինչպես նաև տվյալ նյութերով ֆոնային գերնորմատիվային աղտոտվածություն չի առաջացել: Ֆոնային գերնորմատիվային աղտոտվածության առաջացման հետ կապված արտանետման չափաքանակները վերանայվում են տրամադրման պահից 5 տարվանից ոչ շուտ.
3) տեղանքի ֆոնային աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` տեղադրելով այն իր պաշտոնական կայքում: Եթե տվյալ տարածքի համար ֆոնային աղտոտվածության տվյալները բացակայում են, ապա ֆոնային աղտոտվածությունը սահմանվում է տվյալ բնակավայրի բնակչության թվից ելնելով.
4) նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող օբյեկտների համար արտանետման չափաքանակները սահմանվում են այդ օբյեկտները սահմանված կարգով շահագործման հանձնելու օրվանից 7 օրվա ընթացքում` մեկ տարի ժամկետով դրանց կառուցման, ընդլայնման և վերակառուցման նախագծային լուծումների հիման վրա: Այնուհետև, կապված արտանետումների հզորություններից կամ ծավալից, սույն որոշման 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերին համապատասխան:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների և արտանետումներ կատարելու թույլտվություններ տալու մասին» N 192 և 2008 թվականի օգոստոսի 21-ի «Մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 953-Ն որոշումները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 11 |
|
Հավելված դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերը (այսուհետ` նախագիծ) մշակում և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ` նախարարություն) քննության են ներկայացնում սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանին բավարարող կազմակերպությունները` սույն կարգի ուղեցույցին համապատասխան: ՕՊՕ-ն հաշվարկվում է ըստ սույն կարգի 7-րդ կետի բանաձևի:
2. Նախագիծն ուղեկցող նամակի (հայտի) հետ միասին ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` այն տեղադրելով նախարարության ինտերնետային կայքում` այդ մասին ծանուցելով նախարարության min-ecology@mnp.am էլեկտրոնային հասցեով:
3. Նախարարությունը սույն կարգի 2-րդ կետում նշված կայքում նախագծի տեղադրման մասին ծանուցման օրվանից 30-օրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը ներկայացված նախագծի քննության արդյունքների մասին`
1) նախագծի վերաբերյալ դիտողությունների բացակայության դեպքում` նախագծում ներկայացված արտանետումների նորմատիվների ընդունման վերաբերյալ, որոնք դիտարկվում են որպես տվյալ կազմակերպությանը տրամադրված արտանետման չափաքանակներ (արտանետման թույլտվություններ): Գրությանը կից ներկայացվում է նաև լիազոր մարմնի կողմից ստորագրված և կնքված քաղվածք` «Սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների/չափաքանակների» նախագծի թիվ 6 աղյուսակը (ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ/ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ).
2) նախագծի վերաբերյալ դիտողությունների առկայության դեպքում թվարկվում են դիտողությունները և դրանց իրավական հիմքերը, և նախագիծը վերադարձվում է լրամշակման:
4. Լրամշակված նախագիծը կրկին ներկայացվում է քննության սույն կարգով նախատեսված ընթացակարգով:
5. Տրամադրված արտանետման չափաքանակները մնում են ուժի մեջ, քանի դեռ աղտոտման անշարժ աղբյուրների և աղտոտող նյութերի մասով քանակական կամ որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել, ինչպես նաև տվյալ նյութերով ֆոնային գերնորմատիվային աղտոտվածություն չի առաջացել: Վերը նշված փոփոխությունների դեպքում տնտեսավարող սուբյեկտը մշակում է նոր նախագիծ և սույն կարգի համաձայն ներկայացնում է քննության:
6. Եթե 30 օրվա ընթացքում նախարարությունը գրավոր չի պատասխանում կազմակերպությանը, ապա նախագծում ներկայացված արտանետումների նորմատիվները համարվում են ընդունված:
7. Օդի պահանջվող օգտագործումը (ՕՊՕ) մեկ տարում կամ մեկ վայրկյանում հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՕՊՕ= |
n |
|
∑ |
Աi | |
ՍԹԿi | ||
i |
որտեղ`
Աi-ն յուրաքանչյուրը` i-րդ նյութի առավելագույն արտանետումն է համապատասխանաբար մեկ տարում կամ վայրկյանում ըստ տեխնոլոգիական ռեգլամենտի (մգ/տարի կամ մգ/վրկ),
ՍԹԿi-i- րդ նյութի համապատասխանաբար միջին օրական կամ առավելագույն միանվագ սահմանային թույլատրելի խտությունն է (մգ/մ3):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ (ՍԹԱ) ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ/ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
1. Տիտղոսաթերթը
Տիտղոսաթերթը հանդիսանում է նախագծի առաջին էջը և ձևավորվում է համաձայն կցված օրինակելի ձևի:
2. Կատարողների ցուցակը
Կատարողների ցուցակը տեղադրվում է տիտղոսաթերթի 2-րդ էջում: Ցուցակում նշվում են կազմակերպությունները և բոլոր պատասխանատու կատարողների, համակատարողների ազգանունները, որոնք մասնակցել են նախագծի մշակման աշխատանքներին: Ձախ մասում նշվում են պաշտոնը, գիտական կոչումը, աջից՝ ազգանունը: Յուրաքանչյուր ազգանվան կողքին, փակագծերի մեջ նշվում է նրա պատրաստած բաժնի համարը:
3. Անոտացիա
Անոտացիան պետք է պարունակի կատարված աշխատանքի հիմնական արդյունքները. աղտոտող նյութերի անվանումները և արտանետման տարեկան քանակները, վնասակար գումարային ազդեցությամբ օժտված նյութերը, նյութերի ՍԹԱ նորմատիվներին հասնելու ժամկետները և դրա համար անհրաժեշտ ծախսերը, կազմակերպության կողմից արտանետումների հետևանքով շրջակա միջավայրին հասցվելիք վնասի մեծությունը:
4. Բովանդակությունը
Նախագծի բովանդակությունը պետք է պարունակի բոլոր բաժինների և հավելվածների անվանումները՝ համապատասխան էջերի նշումով:
5. Ընդհանուր տեղեկություններ կազմակերպության մասին
Այս գլուխը ներառում է`
1) տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, արտադրահրապարակների քանակը, արդհրապարակի և սահմանակից օբյեկտների, բնակելի զանգվածների, արդյունաբերական գոտիների, անտառների, գյուղատնտեսական ցանքատարածությունների, տրանսպորտային մագիստրալների փոխդասավորվածության մասին տեղեկություններ.
2) տնտեսավարող սուբյեկտի քարտեզ-սխեման` մթնոլորտն աղտոտող աղբյուրների նշումով.
3) տնտեսավարող սուբյեկտի տեղանքի իրավիճակային քարտեզը՝ բնակելի տարածքների, այդ թվում` հանգստի գոտիների, հանգստյան տների, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների նշումով:
6. Տնտեսավարող սուբյեկտի բնութագիրը որպես մթնոլորտային օդն աղտոտող աղբյուր
Այս գլուխը ներառում է`
1) արտադրության տեխնոլոգիայի նկարագրությունը և կիրառվող սարքավորումների հակիրճ բնութագիրը մթնոլորտի աղտոտման տեսակետից, ինչպես նաև տեղեկատվություն արտադրանքի, հիմնական հումքի, հիմնական և պահուստային վառելիքի վերաբերյալ.
2) գոյություն ունեցող փոշեգազամաքրման սարքավորումների հակիրճ բնութագիրը, դրանց տեխնիկական վիճակի և աշխատանքի էֆեկտիվության ընդհանրացված վերլուծությունը.
3) օգտագործվող տեխնոլոգիայի, տեխնոլոգիական և փոշեգազամաքրման սարքավորումների արդիականության և տվյալ արտադրության լավագույն հասանելի տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն.
4) տնտեսավարող սուբյեկտի հեռանկարային զարգացումը:
Ներկայացվում են տեղեկատվություն վերակառուցման, ընդլայնման, տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման, վերապրոֆիլավորման, կոնսերվացման, տեղափոխման կամ լուծարման մասին որոշումները:
Կատարվում է հղում այն փաստաթղթերին, որոնք որոշում են զարգացման հեռանկարը` վերակառուցման, ընդլայնման և նոր շինարարության նախագծի առկայությունը, դրանց բնապահպանական փորձաքննության արդյունքները կամ ընթացքը.
5) մթնոլորտ արտանետվող աղտոտող նյութերի անվանացանկը
Բերվում է ստորև ներկայացված աղյուսակի տեսքով
ԱՂՅՈՒՍԱԿ 1.
Մթնոլորտ արտանետվող աղտոտող նյութերի անվանացանկը
Նյութի անվանումը |
ՍԹԽ միանգամյա առավելագույն, մգ/մ3 |
Նյութի արտանետումը, տ/տարի |
1 |
2 |
3 |
Աղյուսակի տակ նշվում են նաև գումարային վնասակար ազդեցությամբ օժտված նյութերը:
Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների քանակությունները (3-րդ սյունակ) յուրաքանչյուր նյութի համար հաշվարկվում են, ելնելով տնտեսավարող սուբյեկտի աշխատանքային ռեժիմից, տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների շահագործման ցուցանիշներից, հումքի և վառելիքի սպառման քանակներից` տարեկան կտրվածքով.
6) զարկային արտանետումների բնութագիրը
Տրվում են զարկային արտանետումների առաջացման պայմանների կարճ բնութագրերը:
Զարկային արտանետումները նշվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով, դրանք չեն ընդգրկվում աղյուսակ 1-ում:
Զարկային արտանետումները հաշվի են առնվում միայն արտանետման չափաքանակներում տարեկան կտրվածքով: Դրանց համար չի իրականացվում ցրման հաշվարկ և դրանք չեն կարող ընդգրկված լինել տվյալ նյութի առավելագույն միանգամյա (գ/վրկ) արտանետման չափաքանակում:
ԱՂՅՈՒՍԱԿ 2.
Զարկային արտանետումներ ունեցող աղբյուրների թվարկումը և բնութագիրը
Արտադրամասի (տեղամասի) և աղբյուրների |
Նյութի անվա-նումը |
Նյութի զարկային արտանետումը, կ |
Արտանետման պարբերա-կանությունը, |
Արտանետման տևողությունը, վրկ |
Զարկային արտանետումների տարեկան քանակությունը, |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7) ՍԹԱ նորմատիվների/չափաքանակների հաշվարկի համար մթնոլորտ արտանետվող աղտոտող նյութերի պարամետրերը ներկայացվում են աղյուսակ 3-ի տեսքով: Ընդ որում, հաշվի են առնվում մթնոլորտ աղտոտող նյութերի ինչպես կազմակերպված, այնպես էլ չկազմակերպված աղբյուրները:
ԱՂՅՈՒՍԱԿ 3.
ՍԹԱ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ
Արտադրություն արտադրամաս |
Աղտոտող նյութերի առաջացման աղբյուրները |
Աշխատաժամերի տարեկան քանակը |
Արտանետման աղբյուրի անվանումը |
Աղբյուրների քանակը |
Աղբյուրի կարգաթիվը | ||||||
անվանումը |
քանակը |
||||||||||
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
3-րդ աղյուսակի շարունակությունը
Աղբյուրի կարգաթիվը |
Աղբյուրի բարձրությունը, մ |
Աղբյուրի տրամագիծը, մ |
Գազաօդային խառնուրդի պարամետրերն արտանետման աղբյուրի ելքում | ||||||||
|
|
|
արագությունը, մ/վրկ |
ծավալը, մ3/վրկ |
ջերմաստիճանը, 0C | ||||||
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3-րդ աղյուսակի շարունակությունը
Աղբյուրի |
Կոորդինատները քարտեզ-սխեմայում, մ |
Գազամաքրման սարքերի անվանումը |
Մաքրման ենթակա նյութերը |
Մաքրման միջին աստիճանը | |||||||
կետային աղբյուրի, աղբյուրների խմբի կենտրոնի կամ գծային աղբ. 1-ին ծայրի |
գծային աղբյուրի 2-րդ ծայրի |
Ապահովվածության գործակիցը, % |
Մաքրման առավելագույն չափը, % | ||||||||
ՆՎ |
Հ |
X1 |
Y1 |
X2 |
Y2 |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
ՆՎ |
Հ |
11 |
12 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
32 |
3-րդ աղյուսակի շարունակությունը
Աղբյուրի կարգաթիվը |
Նյութի անվանումը |
Աղտոտող նյութերի արտանետումները |
ՍԹԱ հասնելու տարին | ||||||
ՆՎ |
Հ (ՍԹԱ) |
||||||||
ՆՎ |
Հ |
գ/վրկ |
մգ/մ3 |
տ/տարի |
գ/վրկ |
մգ/մ3 |
տ/տարի |
||
11 |
12 |
33 |
34 |
35 |
36 |
37 |
38 |
39 |
40 |
որտեղ`
ՆՎ` ներկա վիճակ, Հ` հեռանկար
8) ՍԹԱ նորմատիվների/չափաքանակների հաշվարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաստիության և լիարժեքության հիմնավորումը
Նկարագրվում են ներկայացված տվյալների սկզբնաղբյուրները, այն է` գործիքային չափումներ կամ հաշվարկային ու հաշվեկշռային եղանակ: Նշվում են մեթոդական փաստաթղթերի անվանումները, որոնց հիման վրա կատարվել են աղտոտող նյութերի արտանետումների վերլուծությունը, ընտրությունը և հաշվարկը:
7. Վնասակար նյութերի արտանետումների ցրման հաշվարկը
Գլուխը ներառում է`
1) օդերևութաբանական բնութագիրը և բնակավայրի մթնոլորտում աղտոտող նյութերի ցրման պայմանները որոշող գործակիցներն աղյուսակ 4-ի տեսքով:
ԱՂՅՈՒՍԱԿ 4.
Օդերևութաբանական բնութագիրը և գործակիցները, որոնք բնորոշում են բնակելի տարածքի մթնոլորտում վնասակար նյութերի ցրման պայմանները
Բնութագրերի անվանումները |
Մեծությունը |
Մթնոլորտի շերտադասավորությունից կախված գործակիցը, A |
200 |
Տեղանքի ռելիեֆի գործակիցը (հաշվարկվում է համաձայն կողմնորոշչի) |
|
Տարվա ամենաշոգ ամսվա մաքսիմալ միջին ջերմաստիճանը T 0C (բերվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կայքից կամ սահմանված կարգով տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից): |
|
Միջին տարեկան «քամիների վարդը» %-ով (բերվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կայքից կամ սահմանված կարգով տրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից): |
|
Հյուսիս |
|
Հյուսիս-արևելք |
|
Արևելք |
|
Հարավ-արևելք | |
Հարավ | |
Հարավ-արևմուտք | |
Արևմուտք | |
Հյուսիս-արևմուտք | |
Քամու արագությունը (բազմամյա տվյալների միջինը), որի կրկնելիության գերազանցումը կազմում է 5%, մ/վրկ |
2) վնասակար նյութերի ցրման հաշվարկի հակիրճ արդյունքները
Առանձին հավելվածով ներկայացվում է վնասակար նյութերի արտանետումների ցրման հաշվարկը, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մասնագիտացված կառույցի կողմից` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից հաստատված համապատասխան համակարգչային ծրագրի հիման վրա: Վնասակար նյութերի ցրման հաշվարկի մակերեսը պետք է ընդգրկի մինչև 0,05 ՍԹԽ աղտոտվածությամբ տարածքները, ընդ որում, արտանետման աղբյուրները պետք է տեղադրվեն ցրման հաշվարկի համար ընդունված մակերեսի կենտրոնական մասում, իսկ ցանցի քայլը պետք է թույլ տա գնահատել աղտոտվածությունը արտանետող կազմակերպության տարածքի եզրին և (կամ) ամենամոտ բնակելի տարածքներում:
Եթե նախատեսված է արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ապա ներկայացվում է նաև միջոցառումն իրականացնելուց հետո ենթադրվող արտանետման չափաքանակի վրա հիմնված հաշվարկը:
8. ՍԹԱ նորմատիվների որոշումը, արտանետումների չափաքանակների առաջարկը
Գլուխը ներառում է`
1) տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշված ՍԹԱ նորմատիվները, որոնք առաջարկվում են որպես արտանետումների չափաքանակներ, եթե աղտոտող նյութերի արտանետումները ցրվելու արդյունքում գետնամերձ շերտում առաջացած խտությունները տվյալ տարածքի ֆոնային աղտոտվածության խտությունների հետ համատեղ չեն գերազանցում սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ),
2) տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիրը, որը մշակվում է այն դեպքում, եթե արտանետումների արդյունքում ձևավորված աղտոտող նյութերի գետնամերձ խտությունները գերազանցում են համապատասխան ՍԹԽ: Միջոցառումների իրականացումը պետք է ապահովի ՍԹԱ նորմատիվներին հասնելը: Այս դեպքում արտանետման չափաքանակներն առաջարկվում են ՍԹԱ նորմատիվների չափով:
Միջոցառումների ծրագիրը ներկայացվում է աղյուսակ 5-ի ձևով:
Եթե ֆոնային աղտոտվածության խտությունները գերազանցում են ՍԹԽ-ն, ապա ՍԹԱ նորմատիվներն ընդունվում են որպես ժամանակավոր: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն իրավունք է վերապահվում, տարածքի գերաղտոտվածության հետ կապված, վերանայել դրանք և սահմանել ավելի ցածր չափաքանակներ:
Տվյալ տեղանքի ֆոնային աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվությունն ստացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կայքից: Եթե տվյալ բնակելի տարածքի համար համապատասխան տեղեկատվությունը ֆոնային աղտոտվածության վերաբերյալ բացակայում է և այդ տարածքում բացակայում են զգալի յուրահատուկ արդյունաբերական աղտոտման աղբյուրներ, ապա 250000 մարդուց պակաս բնակելի տարածքների համար ֆոնային աղտոտվածության խտություններն ամենատարածված աղտոտող նյութերի համար ընդունվում են` ծծմբի երկօքսիդի համար` 0.1 մգ/մ խոր., ազոտի օքսիդների համար` 0.03 մգ/մ խոր., ածխածնի օքսիդի համար` 1.5 մգ/մ խոր., չտարբերակված անօրգանական փոշու համար` 0.2 մգ/մ խոր.:
ԱՂՅՈՒՍԱԿ 5.
ՍԹԱ նորմատիվներ հասնելու միջոցառումների ծրագիր
NN |
Միջոցառման անվանումը և աղտոտման աղբյուրի համարը |
Իրակա-նացման ժամկետը |
Վնասակար նյութի (նյութեր) արտանետումը մինչև միջոցառումը |
Վնասակար նյութի (նյութեր) արտանետումը միջոցառումն իրականացնելուց հետո | ||
գ/վրկ |
տ/տարի |
գ/վրկ |
տ/տարի |
9. Առաջարկվող արտանետման չափաքանակները հանդիսանում են նախագծի անբաժանելի մասը: Ներկայացվում են աղյուսակ 6-ի տեսքով.
ԱՂՅՈՒՍԱԿ 6.
ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐ ՄԹՆՈԼՈՐՏ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը) ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ/ԱՐՏԱՆԵՏՄԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աղտոտող նյութը |
Ընդհանուր արտանետումը |
Աղտոտող նյութը |
Ընդհանուր արտանետումը | ||
գ/վրկ |
տ/տարի |
գ/վրկ |
տ/տարի | ||
Յուրաքանչյուր առանձին աղբյուրից մթնոլորտ արտանետվող աղտոտող նյութերի քանակությունները նշված են սույն սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագծում, որը հանդիսանում է սույն չափաքանակների անբաժանելի մասը:
10. Անբարենպաստ կլիմայական պայմանների ժամանակ արտանետումների կարգավորման միջոցառումներ
Ներկայացվում է յուրաքանչյուր կոնկրետ միջոցառման հակիրճ նկարագրությունը` հաշվի առնելով տեխնոլոգիական սարքավորումների շահագործման իրական պայմանները, միջոցառման ժամանակ արտանետումների կարգավորման/նվազեցման հիմնավորումը:
11. Գրականության ցանկը
Ցանկը պետք է ներառի ՍԹԱ նորմատիվների նախագծի մշակման ընթացքում օգտագործված բոլոր աղբյուների անվանացանկը:
Կ Ո Ղ Մ Ն Ո Ր Ո Շ Ի Չ
ՏԵՂԱՆՔԻ ՌԵԼԻԵՖԻ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՇՎԱՐԿԻ
1. Տեղանքի ռելիեֆի գործակիցը` η-ն, ընդունվում է հավասար 1-ի, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտի ամենաբարձր աղտոտման աղբյուրի բարձրության 50-ապատիկ շառավղով (բայց ոչ պակաս, քան 2 կմ) տարածքում բարձրությունների տարբերությունը 1 կմ վրա չի գերազանցում 50 մ-ը: Տարբերության արժեքները որոշվում են տվյալ տեղանքի քարտեզագրական նյութի վերլուծության հիման վրա:
2. Եթե դիտարկվող արտանետման աղբյուրների (տնտեսավարող սուբյեկտի արտադրական հրապարակի) մոտակայքում (ամենաբարձր աղտոտման աղբյուրի բարձրության 50-ապատիկ շառավղով, բայց ոչ պակաս, քան 2 կմ) կարելի է առանձնացնել մեկուսացված արգելքներ, որոնք ձգված են միևնույն ուղղությամբ (լեռնաշղթա, գոգավորություն, խոռոչ, խութ), ապա ռելիեֆի գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով`
η = 1 + φ1 (ηm - 1),
որտեղ ηm-ը որոշվում է ըստ ստորև բերված աղյուսակի` կախված ռելիեֆի ձևից, որի կտրվածքները ներկայացված են նկար 1-ում, և չափողականություն չունեցող հետևյալ գործակիցներից` n1=H/hօ և n2= aօ/hօ (n1-ը որոշվում է մինչև տասնորդական ճշտությամբ, իսկ n2-ը ամբողջ թվի ճշտությամբ):
Այստեղ H-ը արտանետման աղբյուրի բարձրությունն է, հօ-ն արգելքի բարձրությունն (խորությունն) է, aօ-ն` ակոսի, խոռոչի կամ խութի կողային լանջի կիսալայնությունը, xօ-ն` արգելքի մեջտեղից` ակոսի կամ խոռոչի դեպքում, և լանջի վերին եզրից` խութի դեպքում, մինչև արտանետման աղբյուրը եղած հեռավորությունը` ինչպես նշված է նկար 1-ում:
Աղյուսակ
n1 |
Խոռոչ (իջվածք) |
Խութ |
Ակոս (բարձունք) | |||||||||
n2 | ||||||||||||
4-5 |
6-9 |
10-15 |
16-20 |
4-5 |
6-9 |
10-15 |
16-20 |
4-5 |
6-9 |
10-15 |
16-20 | |
< 0.5 |
4.0 |
2.0 |
1.6 |
1.3 |
3.5 |
1.8 |
1.5 |
1.2 |
3.0 |
1.5 |
1.4 |
1.2 |
0.6 - 1 |
3.0 |
1.6 |
1.5 |
1.2 |
2.7 |
1.5 |
1.3 |
1.2 |
2.2 |
1.4 |
1.3 |
1.0 |
1.1 - 2.9 |
1.8 |
1.5 |
1.4 |
1.1 |
1.6 |
1.4 |
1.2 |
1.1 |
1.4 |
1.3 |
1.2 |
1.0 |
3 - 5 |
1.4 |
1.3 |
1.2 |
1.0 |
1.3 |
1.2 |
1.1 |
1.0 |
1.2 |
1.2 |
1.1 |
1.0 |
> 5 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
1.0 |
φ1 ֆունկցիայի արժեքը որոշվում է |
|
հարաբերակցություններից` ըստ |
գրաֆիկների (տե´ս նկար. 1.), որոնք համապատասխանում են ռելիեֆի տարբեր ձևերին: Եթե աղբյուրը տեղակայված է խութի վերին սարահարթին, որպես φ1 ֆունկցիայի
արգումենտ |
|
փոխարեն ընդունվում է |
|
: |
Եթե արգելքներն իրենցից ներկայացնում են մեկ ուղղությամբ ձգված բարձունքներ կամ իջվածքներ, ապա hօ և aօ արժեքները որոշվում են այդ ուղղությանն ուղղահայաց լայնակի կտրվածքի համար: Եթե մեկուսացված արգելքն իրենից ներկայացնում է առանձին բլուր (իջվածք), ապա hօ-ն ընդունվում է հավասար արգելքի առավելագույն բարձրությանը (խորությանը), իսկ n2-ը` հաշվարկվում է աղբյուրի դիմաց ընկած լանջի համար:
Այն արտանետման աղբյուրների համար, որոնք տեղակայված են մի քանի մեկուսացված արգելքների ազդեցության գոտում, որոշվում են η արժեքները յուրաքանչյուր արգելքի համար, և օգտագործվում է նրանցից առավելագույնը:
Նկար 1.
Առավել բարդ տեղանքի ռելիեֆի կամ բարձրությունների ավելի քան 250 մ 1 կմ-ի վրա տարբերությունների դեպքերում η արժեքն ընդունել 4:
Տիտղոսաթերթի օրինակելի ձև
__________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
Վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագիծ
Տնօրեն ___________________
(անունը, ազգանունը)
201__ թ.
Կատարողների ցուցակ