ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 28 |
30.06.1998 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Հաղ. Ա. Կիրակոսյան «Շենգավիթ» ՓԲԸ նախագահ)
Շենգավիթի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. 1998թ. օգոստոսի 1-ից Շենգավիթի համայնքի տարածքի բազմաբնակարան բնակելի տներում բնակվող զոհված ազատամարտիկների ընտանիքներին ազատել սպասարկման վարձի գումարների մուծումից:
2. Հանձնարարել «Շենգավիթ» ՓԲԸ (տնօրեն Ա. Կիրակոսյան) համայնքի բազմաբնակարան բնակելի տներում բնակվող և սպասարկման վարձի մուծումներից ազատված զոհված ազատամարտիկների ընտանիքների սպասարկման վարձի գումարները փոխհատուցել ոչ բնակելի տարածքներից գանձվող վարձավճարներից:
3. Հանձնարարել թաղապետարանի քարտուղար Լ. Չալյանին և «Շենգավիթ» ՓԲԸ-ին (տնօրեն Ա. Կիրակոսյան) համայնքի զինվորական կոմիսարիատից, Շենգավիթի համայնքի սոցիալական ծառայությունից և կենսաթոշակային ապահովման Շենգավիթի տարածքային կենտրոնից ճշտել համայնքի բազմաբնակարան բնակելի տներում բնակվող Հայրենական և այլ պատերազմների մասնակիցների, հաշմանդամների, զոհված ընտանիքների տվյալները, կատարել համապատասխան հաշվարկներ և ներկայացնել ավագանուն` վերը նշված կատեգորիաների անձանց ընտանիքների նկատմամբ ևս սպասարկման վարձի վճարումների արտոնություններ սահմանելու համար:
4. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետարանի քարտուղար Լ. Չալյանի և «Շենգավիթ» ՓԲԸ տնօրեն Ա. Կիրակոսյանի վրա:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել թաղապետ Բ. Անդրեասյանի և ավագանու վրա:
Թաղապետ |
Բ. Անդրեասյան |
Իսկականի հետ ճիշտ է` Թաղապետարանի քարտուղար |
Լ. Չալյան |