ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2012 թվականի N 1389-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1491-Ն որոշման 2.3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) «Ծաղկաձոր» կինոթատրոնի շինարարական աշխատանքներն ավարտել մինչև 2015 թվականը և շինարարական աշխատանքների ավարտից հետո կինոթատրոնի գործունեության պրոֆիլը պահպանել` առնվազն 20 տարի ժամկետով:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 9 Երևան |