ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2012 թվականի N 33-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) «Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար» տողը փոխարինել «Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» տողով.
2) հավելվածը «Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար» տողից հետո լրացնել հետևյալ տողերով.
«Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար | |
Դ. Տոնոյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ». |
3) հավելվածը լրացնել հետևյալ տողերով.
«Կ. Անդրեասյան |
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) | |
Ա. Սաֆարյան |
- ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 23 Երևան |