Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 17-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.01/7(451) Հոդ.64
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.01.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.01.2013
Дата вступления в силу
11.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013053

  

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունվարի 2013 թ.

թիվ 17-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» համապատասխանեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում, ինչպես նաև բանկային ոլորտը կարգավորող նորմատիվային դաշտում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետը, 44-րդ հոդվածի 4-րդ մասը և 60-րդ հոդվածի «է» կետը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 255-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագրից, Որոշման 1-ին կետից և Որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգից» (այսուհետ՝ Կարգ) «և հրապարակման» բառերը (մեծատառով և փոքրատառով) հանել:

2. Կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կարգի Հավելված 1-ի «Ա2» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակում «(միայն վարկերի մասով)» բառերը փոխարինել «: Վարկային ներդրումները չեն ներառում թղթակցային հաշիվները և հաշվարկին մասնակցում են համախառն հաշվեկշռային արժեքով:» բառերով,

2) Կարգի Հավելված 1-ի «Ա5» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ակտիվները հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային արժեքով:»,

3) Կարգի Հավելված 1-ի «Ա6» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ակտիվները հաշվարկին մասնակցում են համախառն հաշվեկշռային արժեքով:»,

4) Կարգի Հավելված 1-ի «Լ - Իրացվելիություն» բաժնում «յուրաքանչյուր խախտման համար» բառերը հանել,

5) Կարգի Հավելված 1-ի «Լ2» բաղադրիչ հարաբերակցության «Հարաբերակցության բնութագիրը» սյունակում «9 հաշվետվության՝ 20% կշռով: Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության խոշոր պարտավորությունների ցպահանջ սյունակը հաշվարկում չի մասնակցում:» բառերը փոխարինել «15 հաշվետվության՝ 20% կշռով:» բառերով,

6) Կարգի Հավելված 1-ի «Ս» տարրի նախաբանում «3» թիվը փոխարինել «4» թվով,

7) Կարգի Հավելված 1-ի «Ս» տարրի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Հարաբե-րակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ս1

I արտարժութային խմբի համախառն դիրք/ Ընդհանուր կապիտալ

U1 4% = 5

 4% < U1 6% = 4

 6% < U1 8% = 3

8% < U1 10% = 2

 U1 > 10% = 1

Որպես U1 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի:
U1 հարաբերակցությունը U տարրի հաշվարկին չի մասնակցում, եթե U3 հարաբերակցությունը գնահատվել է 1:

Ս2

II արտարժութային խմբի համախառն դիրք/ Ընդհանուր կապիտալ

 U2 3% = 5

 3% < U2 5% = 4

 5% < U2 7% = 3

7% < U2 10% = 2

 U2 > 10% = 1

Որպես U2 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրը ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի:
U2 հարաբերակցությունը U տարրի հաշվարկին չի մասնակցում, եթե U3 հարաբերակցությունը գնահատվել է 1:

Ս3

Համախառն արտարժութային դիրք/
Ընդհանուր կապիտալ

U3 5% = 5

 5% < U3 6% = 4

 7% < U3 8% = 3

8% < U3 10% = 2

 U3 > 10% = 1

Որպես U3 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի:

Ս4

Տոկոսադրույքի փոփոխման նկատմամբ զգայուն՝ ակտիվների և պարտավորությունների տարբերություն / Ընդհանուր կապիտալ

 U4 20% = 5

40%  U4 < 20% = 4

60%  U4 < 40% = 3

80%  U4 < 60% = 2

 U4 > 80% =1

Համարիչում վերցվում է մինչև 90 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների տարբերության բացարձակ մեծությունը, որը հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության հիման վրա: Հայտարարում Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից վերցվում է նորմատիվային ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը:

 

8) Կարգի Հավելված 2-ի «Ք - Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ» բաժնի աղյուսակի 2-րդ սյան 5-րդ կետից հանել «վերահսկողների կողմից» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հունվարի 29

Երևան