ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2012 թվականի N 851-Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱԼՄԱԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2012 թվականի սեպտեմբերի 11-14-ը գործուղել Ալմաթա (Ղազախստանի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առևտրի նախարարների 4-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի՝ Ալմաթա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Ալմաթա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 3 Երևան |