ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1676-Ն
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ 5-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին տրամադրելու, ինչպես նաև պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) տեղեկատվական բազայից պետական մարմիններին և այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը դիմումի հիման վրա փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համատեղ միջոցներ ձեռնարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում տվյալները տրամադրելու (ստանալու) տեխնոլոգիական մեթոդները փոխհամաձայնեցնելու և տվյալները տրամադրելը (ստանալը) ապահովելու ուղղությամբ:
3. Սահմանել, որ մինչև սույն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ անձի մահվան օրը, ամիսը և տարեթիվը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից առցանց եղանակով տրամադրելը՝ անձի մահվան օրը, ամիսը և տարեթիվը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` առցանց եղանակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 14 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության կազմի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
1) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև նոտար, որը աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ.
2) քաղաքացիաիրավական պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագիր.
3) աշխատավարձ` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ.
4) պայմանագրային եկամուտ` քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից ստացված եկամուտ (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին վճարված եկամուտների).
5) վարձու աշխատող` օրենքով սահմանված կարգով գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող քաղաքացի (բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների).
6) պայմանագրային աշխատող` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուի համար աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող քաղաքացի.
7) քաղաքացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, փախստականի կարգավիճակ ունեցող անձ.
8) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող` վարձու աշխատող, պայմանագրային եկամուտ ստացող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող), ինչպես նաև «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր:
3. Գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորվում են եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով: Ծրագրային ապահովումը հասանելի է www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, հարկային մարմնի տարածքային մարմիններում տեղակայված տերմինալների, ինչպես նաև այլ ծրագրերից համապատասխան xml. ձևաչափով ներբեռնելու միջոցով:
4. Գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու նպատակով գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ներկայացնողը www.taxservice.am կայքէջից կամ հարկային մարմնի տարածքային մարմիններում տեղակայված տերմինալների կամ հաշվապահական ծրագրերի միջոցով, առցանց եղանակով, համակարգ է մուտք գործում օգտվողի անունի, ՀՎՀՀ-ի և գաղտնաբառի միջոցով:
ԳԼՈՒԽ 2. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՁԵՎԱՎՈՐԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
5. Գործատուն գրանցման հայտը ներկայացնում է`
1) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու) դեպքում.
2) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում.
3) վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում.
4) քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.
5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքում.
6) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմում ներկայացնելու դեպքում.
7) սույն կետով սահմանված` գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում:
6. Գրանցման հայտը ներկայացվում է մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված հանգամանքներն առաջանալու ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելը:
7. Գրանցման հայտ ձևավորելու և ներկայացնելու համար գործատուն հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգում ընտրում է համապատասխան բաժինը, գրանցման հայտի ձևը և հարկային մարմնի սահմանած կարգով լրացնում է անհրաժեշտ տվյալները:
8. Գրանցման հայտ են ներառվում գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը), ինչպես նաև ֆիզիկական անձանց հետևյալ տվյալները՝
1) անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում).
2) հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը.
3) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
4) հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն` առկայության դեպքում.
5) բնակության վայրի հասցեն, եթե անձը չի բնակվում բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վայրի հասցեում, օտարերկրյա քաղաքացու դեպքում՝ արտերկրի բնակության վայրի հասցեն.
6) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու դեպքում` աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը, պաշտոնը.
7) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը.
8) վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերություններն օրենքով սահմանված կարգով դադարելու) դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
9) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.
10) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու կամ այդ արձակուրդն ավարտվելու դեպքում` արձակուրդի սկիզբը և ավարտը.
11) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` չվճարվող արձակուրդ տրամադրելու կամ այդ արձակուրդն ավարտվելու դեպքում` արձակուրդի սկիզբը և ավարտը.
12) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից պարտադիր կուտակային վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու դեպքում` դիմելու օրը, ամիսը, տարեթիվը.
13) վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող տվյալներում փոփոխություն կատարելու դեպքում` նոր պաշտոնը, այդ պաշտոնում նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը.
14) գրանցման հայտը ներկայացնելու ամսաթիվը:
9. Գրանցման հայտը լրացնելուց հետո գործատուն համապատասխան ստեղնի միջոցով ձևավորում է գրանցման հայտը: Համակարգը գրանցման հայտում նշված աշխատողների անհատական տվյալները համեմատում է տեղեկատվական բազայում առկա և պետական կառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հետ:
10. Գրանցման հայտում անճշտությունների առկայության դեպքում համակարգը մերժում է գրանցման հայտը ձևավորելը` մերժման պատճառների մասին ծանուցելով գործատուին:
11. Գրանցման հայտում անճշտությունների բացակայության դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ, որի վրա դրվում է հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությունը` գրանցման հայտին հատկացնելով եզակի համար:
12. Գործատուն, համակարգից ներբեռնում է սույն կարգի 11-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը, փաստաթղթի վրա դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը և էլեկտրոնային փաստաթուղթը հետ է բեռնում համակարգ:
13. Համակարգն ստուգում է ներկայացված փաստաթղթի և նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը և ընդունում է գրանցման հայտը կամ մերժում է գրանցման հայտն ընդունելը:
14. Համակարգը գրանցման հայտն ընդունելը մերժում է, եթե ներկայացված փաստաթղթի կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական չեն` մերժման պատճառների մասին ծանուցելով գործատուին:
15. Գրանցման հայտն ընդունելու դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով փաստաթղթին հատկացնում է հարկային մարմնում փաստաթղթի հաշվառման համար և ձևավորում է էլեկտրոնային ստացական` այն ինքնաշխատ եղանակով առաքելով գործատուի էլեկտրոնային ստորագրությանը կցված էլեկտրոնային փոստի հասցեով:
16. Համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային ստացականն անմիջապես ներբեռնել և տպել:
17. Ստացականի ձևը սահմանում է հարկային մարմինը:
ԳԼՈՒԽ 3. ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
18. Անձնավորված հաշվարկ ներկայացնում են՝
1) հարկային գործակալը` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը (նախորդ ամսվա համար).
2) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողը` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը (նախորդ ամսվա համար).
3) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած պայմանագրային աշխատողը` մինչև յուրաքանչյուր անգամ պայմանագրային եկամուտ փաստացի ստանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը (փաստացի եկամուտ ստանալու ամսվա համար).
4) անհատ ձեռնարկատերը, նոտարը և ինքնազբաղված անձը` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը (նախորդ տարվա համար):
19. Անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու համար հաշվարկ ներկայացնողը մուտք է գործում www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից համապատասխան բաժինը, ընտրում է հաշվարկի տեսակը, հաշվետու ժամանակահատվածը (տարին, ամիսը կամ միայն տարին) և հարկային մարմնի սահմանած կարգով լրացնում է անհրաժեշտ տվյալները:
20. Լրացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում համակարգն այդ մասին ծանուցում է հաշվարկը ներկայացնողին:
21. Անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում անձնավորված հաշվարկը ներկայացնողի` «գրանցել» հրահանգի հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ, որի վրա դրվում է հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությունը` փաստաթղթին տալով եզակի համար:
22. Անձնավորված հաշվարկը ներկայացնողը համակարգից ներբեռնում է սույն կարգի 21-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը, փաստաթղթի վրա դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը և էլեկտրոնային փաստաթուղթը հետ է բեռնում համակարգ:
23. Համակարգն ստուգում է ներկայացված փաստաթղթի և նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը և ընդունում է անձնավորված հաշվարկը կամ մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը:
24. Համակարգը մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը, եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական չեն` մերժման պատճառների մասին ծանուցելով անձնավորված հաշվարկը ներկայացնողին:
25. Եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական են, համակարգն ինքնաշխատ եղանակով՝
1) գրանցում է ներկայացված փաստաթուղթը` նրան հատկացնելով հարկային մարմնում փաստաթղթի գրանցման համար.
2) ինքնաշխատ եղանակով անձնավորված հաշվարկը ներկայացնողին ծանուցում է անձնավորված հաշվարկն ընդունելու մասին:
26. Անձնավորված հաշվարկն ընդունելու մասին ծանուցումն իրականացվում է էլեկտրոնային ստացականի միջոցով` այն տեսանելի եղանակով ցուցադրելով հաշվարկը ներկայացնողին և ինքնաշխատ եղանակով առաքելով հաշվարկը ներկայացնողի էլեկտրոնային ստորագրությանը կցված էլեկտրոնային փոստի հասցեով: Ծանուցումն արտացոլվում է նաև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:
27. Համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային ստացականն անմիջապես ներբեռնել և տպել:
28. Էլեկտրոնային ստացական են ներառվում՝
1) անձնավորված հաշվարկը ներկայացնողի ՀՎՀՀ-ն, անունը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).
2) հաշվարկի տեսակը.
3) հաշվետու ժամանակահատվածը (ամիսը և տարեթիվը կամ տարեթիվը).
4) անձնավորված հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.
5) անձնավորված հաշվարկը հարկային մարմնում գրանցելու համարը:
29. Էլեկտրոնային ստացականի ձևը սահմանում է հարկային մարմինը:
30. Գործատուի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝
1) հաշվետու տարին և ամիսը.
2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.
3) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնված անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (անկախ գործատուի կողմից նրանց համար աշխատավարձ հաշվարկելու, պայմանագրային եկամուտ կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստ վճարելու հանգամանքից).
4) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ չգտնված այն անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը, որին գործատուն հաշվետու ամսվա ընթացքում, դատարանի վճռի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարել է աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստ.
5) հաշվետու ամսվա համար հաշվարկված (վճարված) աշխատավարձը, դրանից հաշվարկված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափը` ըստ վարձու աշխատողների.
6) հաշվետու ամսվա ընթացքում փաստացի վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափը` ըստ պայմանագրային աշխատողների.
7) հաշվետու ամսվա ընթացքում վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը (նպաստի` գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը տարանջատելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարից), նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը` ըստ վարձու աշխատողների.
8) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում վճարված` գործատուի միջոցների հաշվին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափի մասին.
9) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում վճարված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափի մասին.
10) ամփոփ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցման ենթակա` ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարելու ուղղությամբ գործատուի կատարած ծախսի վերաբերյալ.
11) ամփոփ տեղեկություններ հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվետու ամսվա ընթացքում ընդհատվելու հետևանքով հաշվարկված` վարձու աշխատողից հետպահման ենթակա նպաստի ընդհանուր գումարի, հաշվետու ամսվա ընթացքում փաստացի հետպահված (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա) գումարների մասին.
12) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:
31. Եթե հաշվետու ժամանակահատվածում գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա գործատուն, որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ, լրացնում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելու օրը (առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը):
32. Գործատուն ազատվում է հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտավորությունից, եթե հաշվետու ամսվա ընթացքում որևէ անձի հետ չի գտնվել աշխատանքային (քաղաքացիաիրավական) հարաբերությունների և որևէ անձի չի վճարել աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ, ժամանակավոր անաշխատունակության նպաստ կամ պասիվ եկամուտներ (չի հանդիսացել հարկային գործակալ):
33. Լուծարման գործընթացում գտնվող գործատուն անձնավորված հաշվարկը ներկայացնում է ընդհանուր հիմունքներով:
34. Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուից հաշվետու ամսվա ընթացքում պայմանագրային եկամուտ ստացած պայմանագրային աշխատողի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝
1) հաշվետու տարին և ամիսը.
2) աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը.
3) քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը.
4) աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
5) հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտված (պայմանագիրը լուծված, դադարած) լինելու դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.
6) վարձու աշխատողի (պայմանագրային աշխատողի) անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը.
7) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.
8) հաշվետու ամսվա` տվյալ գործատուի վճարած աշխատավարձի չափը, հաշվարկված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափը.
9) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի վճարած ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը, նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը.
10) հաշվետու ամսվա ընթացքում տվյալ գործատուից փաստացի ստացված պայմանագրային եկամտի չափը, հաշվարկված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափը:
35. Հարկային գործակալի պարտականություններից ազատված յուրաքանչյուր գործատուի կողմից հաշվարկված աշխատավարձի, վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի և պայմանագրային եկամուտների, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի մասով անձը ներկայացնում է առանձին հաշվարկ:
36. Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողն ազատվում է անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ժամանակավոր անաշխատունակության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, չվճարվող արձակուրդում գտնվելու հետևանքով գործատուն հաշվետու ամսվա համար աշխատավարձ չի հաշվարկել կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի վճարել:
37. Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղված անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝
1) հաշվետու տարին.
2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը.
3) ՀՎՀՀ-ն.
4) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարի դեպքում` նոտարական գործունեությունից) ստացման ենթակա` հարկվող եկամուտ համարվող համախառն եկամուտը (բացառությամբ` հարկային գործակալի միջոցով հարկված և նվազեցվող եկամուտների).
5) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պասիվ եկամուտները.
6) վճարված կամավոր կուտակային վճարի չափը (առկայության դեպքում).
7) ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարի դեպքում` նոտարական գործունեությունից) ստացման ենթակա եկամուտների հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափը.
8) ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարի դեպքում` նոտարական գործունեությունից) ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եկամտային հարկի չափը.
9) պարտադիր կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված պարտադիր կուտակային վճարի չափը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ` ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱ ՆԵՐԱՌՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները, անհրաժեշտ տվյալները տրամադրող պետական կառավարման մարմինները, պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի (այսուհետ` մասնակիցների ռեեստրը վարող) կողմից տվյալները հարկային մարմնին տրամադրելու, ինչպես նաև պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու հետ կապված հարաբերությունները:
2. Տեղեկատվական բազա ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին են տրամադրում՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն).
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանը (այսուհետ` գանձապետարան).
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն).
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող` իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացնող պետական ռեգիստրը (այսուհետ` պետական ռեգիստր):
3. Պետական կառավարման մարմինները և մասնակիցների ռեեստրը վարողը տվյալները տրամադրում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով:
4. Պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են համապատասխան պետական կառավարման մարմնի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով` բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով սահմանված դեպքի: Սույն կետում նշված տեխնոլոգիական մեթոդները պետք է ապահովեն տեղեկատվական բազայի բնականոն և անխափան ձևավորումն ու վարումը:
5. Մասնակիցների ռեեստրը վարողը տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքած` մասնակիցների ռեեստր վարելու պայմանագրով սահմանված կարգով:
6. Ոստիկանությունը հարկային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝
1) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարեթիվը.
2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը (Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր, մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայական, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, փախստականի կարգավիճակ ունեցող անձի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ).
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տվող մարմնի ծածկագիրը, տրման օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը.
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փաստաթղթի վավերականության ժամկետը.
5) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
6) սեռը.
7) հաշվառման վայրի հասցեն.
8) քաղաքացիությունը.
9) սույն կետի 1-8-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տվյալները (փոփոխությունները) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայից հարկային մարմնին տրամադրվում են հարցման հիման վրա:
8. Սույն կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված տվյալների հիման վրա հարկային մարմինը փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` փոփոխված (նոր) տվյալը անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:
9. Գանձապետարանը հարկային մարմնին է տրամադրում՝
1) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կամուրջ հաշվին պարտադիր կուտակային վճարի գումար մուտքագրվելու դեպքում`
ա. պարտադիր կուտակային վճարը փոխանցած հարկ վճարողի ՀՎՀՀ-ն, անվանումը (ՀՎՀՀ չունեցող հարկ վճարող ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը),
բ. գանձապետական համակարգում վճարման (գործառնության) նույնականացման եզակի համարը,
գ. վճարման օրը, ամիսը, տարեթիվը,
դ. վճարողի բանկային հաշվի համարը (բանկը, որի միջոցով կատարվել է վճարումը),
ե. վճարված գումարը,
զ. շահառուի կոդ (կոդը, որով որոշվում է վճարման հասցեատեր հարկային մարմինը).
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եկամտային հարկի գումար վճարելու դեպքում`
ա. եկամտային հարկը վճարած հարկ վճարողի ՀՎՀՀ-ն, անվանումը (ՀՎՀՀ չունեցող հարկ վճարող ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը),
բ. գանձապետական համակարգում վճարման (գործառնության) նույնականացման եզակի համարը,
գ. վճարման օրը, ամիսը, տարեթիվը,
դ. վճարողի բանկային հաշվի համարը (բանկը, որի միջոցով կատարվել է վճարումը),
ե. վճարված գումարը,
զ. բյուջե մուտք գործելու ամսաթիվը,
է. շահառուի կոդ (կոդը, որով որոշվում է վճարման հասցեատեր հարկային մարմինը),
ը. հարկային մարմնի կողմից տրված վճարման հանձնարարականի հիման վրա մասնակիցների ռեեստր վարողին փաստացի փոխանցված պարտադիր կուտակային վճարների չափը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա):
10. Գանձապետարանից ստացված տվյալներն ինքնաշխատ եղանակով մուտքագրվում են տեղեկատվական բազա: Մասնակիցների ռեեստր վարողին փաստացի փոխանցված պարտադիր կուտակային վճարների չափի մասին տվյալների հիման վրա` մասնակցի անունից փոխանցված պարտադիր կուտակային վճարների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա) վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է մասնակցի անհատական հաշիվ:
11. Մասնակիցների ռեեստր վարողը հարկային մարմնին է տրամադրում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝
1) պարտադիր կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միանալու դիմում ներկայացրած անձանց հետևյալ տվյալները՝
ա. անունը, ազգանունը,
բ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ. անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,
դ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
ե. դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային հաշիվը բացելու) օրը, ամիսը, տարեթիվը.
2) կուտակային կենսաթոշակն ստանալու դիմում ներկայացրած` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած մասնակցի հետևյալ տվյալները՝
ա. անունը, ազգանունը, հայրանունը,
բ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ. անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,
դ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
ե. կուտակային կենսաթոշակն ստանալու դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
12. Սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում հարկային մարմինը ճշտում է տվյալ անձի համար «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անհատական հաշիվ (այսուհետ` անհատական հաշիվ) բացած լինելու հանգամանքը և՝
1) փոխում է անձի` պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության կարգավիճակը, եթե անձի համար բացվել է անհատական հաշիվ.
2) հարկային մարմնի սահմանած կարգով բացում է անհատական հաշիվ` տեղեկատվական բազա մուտքագրելով համապատասխան տվյալները, եթե անձի համար չի բացվել անհատական հաշիվ:
13. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում հարկային մարմինը փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` կուտակային կենսաթոշակն ստանալու դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:
14. Ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակելուց հետո հարկային մարմնին է տրամադրում՝
1) նպաստառուի հարկ վճարողի հաշվառման համարը, անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.
2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում).
3) ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը.
4) ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը.
5) ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունված եկամտի չափը.
6) ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը.
7) ժամանակավոր անաշխատունակության նպաստից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը.
8) ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարելու օրը, ամիսը, տարեթիվը:
15. Ծառայության ներկայացրած տվյալները մուտքագրվում են անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) անհատական հաշիվ:
16. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, անձին նոտարի պաշտոնում նշանակելու և նոտարի պաշտոնից ազատելու դեպքում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «MULBERRY» համակարգի միջոցով հարկային մարմնին է տրամադրում՝
1) նոտարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում).
2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
3) անձին նոտարի պաշտոնում նշանակելու և նոտարի պաշտոնից ազատելու օրը, ամիսը, տարեթիվը:
Նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու դեպքում հարկային մարմինը փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` պաշտոնից ազատելու օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:
17. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմինը մուտքագրում է նոտարի անհատական հաշիվ:
18. Պետական ռեգիստրը հարկային մարմնին է տրամադրում՝
1) իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում` պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, անվանումը, գործունեության ոլորտը, գործունեության վայրը, հեռախոսը, կոնտակտային անձի տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսա- համարը, էլ. փոստի հասցեն), պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը դադարեցնելու պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը և պատճառը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման դեպքում` պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, գործունեության վայրի հասցեն, հեռախոսը, պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը դադարեցնելու պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը.
3) վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում նաև՝
ա. վերակազմակերպման հետևանքով առանձնացման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից առանձնացել է նոր գրանցված իրավաբանական անձը,
բ. վերակազմակերպման հետևանքով բաժանման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից բաժանվել է նոր գրանցված իրավաբանական անձը,
գ. վերակազմակերպման հետևանքով միաձուլման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձերի ՀՎՀՀ-ներն ու պետական գրանցման համարները, որոնց միաձուլման հետևանքով ստեղծվել է նոր գրանցված իրավաբանական անձը.
4) վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի գործունեությունը դադարեցնելու դեպքում` իրավահաջորդի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը:
19. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու դեպքում հարկային մարմինը փոփոխություններ է կատարում տեղեկատվական բազայում` գործունեությունը դադարեցնելու պետական հաշվառման օրը, ամիսը, տարեթիվն անձի անհատական հաշիվ մուտքագրելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից (այսուհետ` տեղեկատվական բազա) պետական մարմիններին և այլ կազմակերպությունների տրամադրվող տվյալները և տվյալները տրամադրելու կարգը:
2. Հարկային մարմինը տվյալներ է տրամադրում՝
1) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողին (այսուհետ` մասնակիցների ռեեստրը վարող).
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (այսուհետ` ծառայություն).
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանին (այսուհետ` գանձապետարան).
4) պետական այլ մարմինների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
3. Մասնակիցների ռեեստր վարողին և պետական մարմիններին տվյալները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով:
4. Մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տվյալները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 51-Ն որոշմամբ, իսկ տվյալները տրամադրվում են մասնակիցների ռեեստրը վարողի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:
5. Հարկային մարմինը ծառայությանն է տրամադրում՝
1) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած՝
ա. իրավաբանական անձի` պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, անվանումը, գործունեության ոլորտը, գործունեության վայրը, հեռախոսը, կոնտակտային անձի տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն), գործունեությունն սկսելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու և վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը, լուծարվելու (գործունեությունը դադարեցնելու) պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը և պատճառը,
բ. անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի ՀՎՀՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (այդ թվում` մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա), գործունեության վայրը, հեռախոսը, գործունեությունն սկսելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու և վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը, գործունեությունը դադարեցնելու (պետական գրանցման) օրը, ամիսը, տարեթիվը և պատճառը,
գ. ինքնազբաղված անձի, «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի` անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (այդ թվում` մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա).
2) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի պետական գրանցման դեպքում նաև՝
ա. վերակազմակերպման հետևանքով առանձնացման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից առանձնացել է նոր գրանցված իրավաբանական անձը,
բ. վերակազմակերպման հետևանքով բաժանման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը, որից բաժանվել է նոր գրանցված իրավաբանական անձը,
գ. վերակազմակերպման հետևանքով միաձուլման եղանակով գրանցված իրավաբանական անձի դեպքում` այն իրավաբանական անձերի ՀՎՀՀ-ներն ու պետական գրանցման համարները, որոնց միաձուլման հետևանքով ստեղծվել է նոր գրանցված իրավաբանական անձը.
3) հարկային մարմնում հարկային հաշվառվան կանգնած իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձի գործունեության դադարեցման դեպքում` նաև իրավահաջորդի ՀՎՀՀ-ն ու պետական գրանցման համարը.
4) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար գրանցման հայտ ներկայացվելու դեպքում՝
ա. ֆիզիկական անձի` անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, քաղաքացիությունը, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (այդ թվում` մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,
բ. վարձու աշխատողի դեպքում` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու ամսաթիվը, պաշտոնը, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի սկիզբը և վերջը,
գ. քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը և ավարտը.
5) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում՝
ա. հաշվետու ամիսը և տարին,
բ. ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ. վարձու աշխատողին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների չափը,
դ. վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը, չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը՝ առանձնացված), ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի (ժամանակահատվածների) սկիզբը և վերջը,
ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, ժամանակավոր անաշխատունակության նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը,
զ. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից հաշվարկված պարտադիր կուտակային վճարի չափը,
է. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա) չափը,
ը. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների չափը, դրանցից պահված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը,
թ. փոխհատուցման ենթակա` գործատուների կողմից ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման համար կատարված ծախսի չափը.
6) «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում՝
ա. հաշվետու տարին և ամիսը,
բ. ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ. վարձու աշխատողին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների չափը,
դ. վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը, չափը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի (ժամանակահատվածների) սկիզբը և վերջը,
ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, ժամանակավոր անաշխատունակության նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը,
զ. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից հաշվարկված պարտադիր կուտակային վճարի չափը,
է. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա) չափը,
ը. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների չափը, դրանցից պահված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը,
թ. գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը, աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը (քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը),
ժ. աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,
ժա. հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտված (պայմանագիրը լուծված, դադարած) լինելու դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.
7) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում՝
ա. պետական գրանցման համարը (միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում), ՀՎՀՀ-ն, անձը հաստատող տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը,
բ. հաշվետու տարին,
գ. եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (բացառությամբ` հարկային գործակալի միջոցով հարկված եկամտի), դրանից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը,
դ. պարտադիր կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (բացառությամբ հարկային գործակալի միջոցով հարկված եկամտի), դրանից հաշվարկված և վճարված պարտադիր կուտակային վճարի չափը,
ե. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա) չափը,
զ. անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 9-րդ հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` ավել վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը.
8) ինքնազբաղված անձի կողմից պարզեցված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու և հաշվարկը մարելու դեպքում՝
ա. հաշվետու տարին,
բ. ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը,
գ. որպես ինքնազբաղված` ստացված եկամտի (բացառությամբ հարկային գործակալի միջոցով հարկված եկամտի) չափը, դրանից հաշվարկված և վճարված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափը:
6. Հարկային մարմինը գանձապետարանին է տրամադրում՝
1) պարտադիր կուտակային վճարները «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կամուրջ հաշվից մասնակիցների ռեեստրը վարողին գումար փոխանցելու հանձնարարականի շրջանակներում՝
ա. պարտադիր կուտակային վճարը փոխանցած հարկ վճարողի ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
բ. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կամուրջ հաշվեհամարը,
գ. փոխանցումն իրականացնող բանկի անվանումը,
դ. մասնակիցների ռեեստրը վարողի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հաշվեհամարը,
ե. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցման ենթակա գումարը,
զ. գանձապետական համակարգում փոխանցման (գործառնության) նույնականացման եզակի համարը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մասնակիցների ռեեստրը վարողին գումար փոխանցելու հանձնարարականի շրջանակներում՝
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը,
բ. փոխանցումն իրականացնող բանկի անվանումը,
գ. մասնակիցների ռեեստրը վարողի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հաշվեհամարը,
դ. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցման ենթակա գումարը,
ե. գանձապետական համակարգում փոխանցման (գործառնության) նույնականացման եզակի համարը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում (այսուհետ` տեղեկատվական բազա) բացված` ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը (այսուհետ` քաղվածք) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա նրան տրամադրելու կարգը:
2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները ունեն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:
3. Քաղվածքը տրամադրվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով:
4. Քաղվածքը փաստաթղթային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրվում է պատվիրված նամակի միջոցով փոստային առաքմամբ կամ հարկային մարմին այցելած տվյալների սուբյեկտին կամ այլ անձին առձեռն տրամադրելու միջոցով:
5. Քաղվածքն էլեկտրոնային տեսքով տվյալների սուբյեկտին տրամադրվում է տվյալների սուբյեկտի նշած էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:
6. Քաղվածքն ստանալու համար տվյալների սուբյեկտն անձամբ (այդ թվում` հարկային մարմնի կայքին կից գործող տեղեկատվական պորտալի միջոցով) կամ այլ անձի միջոցով դիմում է ներկայացնում հարկային մարմնին:
7. Դիմումում նշվում է՝
1) տվյալների սուբյեկտի անունը, ազգանունը, հայրանունը.
2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
3) հաշվետու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը.
4) անհատական հաշվի քաղվածքն էլեկտրոնային տեսքով ստանալու համար դիմելու դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն.
5) անհատական հաշվի քաղվածքը թղթային տեսքով ստանալու համար դիմելու դեպքում՝ քաղվածքն ստանալու եղանակը (փոստային առաքման եղանակով կամ առձեռն).
6) անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկից ավելի անգամ դիմելու դեպքում՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7) ըստ անհրաժեշտության` տվյալների սուբյեկտի համաձայնությունն անհատական հաշվի քաղվածքն էլեկտրոնային տեսքով ստանալու համար այլ անձի միջոցով դիմելու կամ քաղվածքն այլ անձին առձեռն տրամադրելու միջոցով ստանալու վերաբերյալ, ինչպես նաև այլ անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը:
8. Դիմումն անձամբ ստորագրում է տվյալների սուբյեկտը:
9. Դիմումին կից ներկայացվում են նաև՝
1) տվյալների սուբյեկտի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) սույն կարգի 7-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում` այլ անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
10. Քաղվածքն ստանալու դիմումն այլ անձի միջոցով ներկայացվելու դեպքում, եթե տվյալների սուբյեկտը որպես քաղվածքն ստանալու եղանակ նշում է փոստային առաքումը, տվյալների սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում:
11. Քաղվածքն ստանալու դիմումը հաշվառվում է քաղվածքն ստանալու դիմումների հաշվառման մատյանում:
12. Հարկային մարմինը՝
1) մերժում է քաղվածքը տրամադրելը, կամ.
2) տվյալների սուբյեկտին տեղեկացնում է քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին, կամ.
3) տվյալների սուբյեկտին տրամադրում է քաղվածքը:
Սույն կետով սահմանված` քաղվածքը տրամադրելու մերժումը և քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին պատասխանը տվյալների սուբյեկտին է տրամադրվում դիմումում՝ նշված քաղվածքն ստանալու եղանակով:
13. Հարկային մարմինը մերժում է քաղվածքը տրամադրելը, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգի խախտմամբ (դիմումը լրացված է թերի կամ դիմումին չեն կցվել անհրաժեշտ փաստաթղթերը):
14. Հարկային մարմինը տվյալների սուբյեկտին տեղեկացնում է քաղվածքը տրամադրելու անհնարինության մասին, եթե՝
1) տեղեկատվական բազայում տվյալների սուբյեկտի համար անհատական հաշիվ բացված չէ.
2) անհատական հաշվում առկա տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտը եկամուտներ չի ստացել:
15. Քաղվածքում ներառվում են՝
1) տվյալների սուբյեկտի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
2) հաշվետու ժամանակահատվածը (վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի դեպքում` տարին և ամիսը (ամիսները), անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղված անձի դեպքում` տարին).
3) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտի համար հաշվարկված աշխատավարձի (դրան հավասարեցված եկամուտների) չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափերը, պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված և վճարված տույժերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը` առանձնացված)` ըստ ամիսների և գործատուների.
4) հաշվետու ժամանակահատվածում տվյալների սուբյեկտին վճարված պայմանագրային եկամուտների չափը, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի չափերը, պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված և վճարված տույժերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը` ըստ ամիսների և գործատուների.
5) աշխատավարձը (դրան հավասարեցված եկամուտները) հաշվարկած կամ պայմանագրային եկամուտը վճարած գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը).
6) վարձու աշխատողի դեպքում` աշխատավարձը (դրան հավասարեցված եկամուտները) վճարող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
7) պայմանագրային եկամուտ ստացողի դեպքում` պայմանագրային եկամուտը վճարող գործատուի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում պայմանագրային հարաբերությունները դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.
8) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում լուծարվելու կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում` նաև լուծարվելու կամ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը.
9) նոտարի դեպքում` նոտարի պաշտոնում նշանակվելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ժամանակահատվածում նոտարի պաշտոնից ազատվելու դեպքում` նոտարի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը.
10) հաշվետու ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, վճարած եկամտային հարկի, պարտադիր կուտակային վճարի, պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար վճարված տույժերի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը` առանձնացված).
11) հաշվետու ժամանակահատվածում նոտարական գործունեությունից ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, վճարած եկամտային հարկի, պարտադիր կուտակային վճարի, պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար վճարված տույժերի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը` առանձնացված).
12) հաշվետու ժամանակահատվածում որպես ինքնազբաղված անձ ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, վճարած եկամտային հարկի, պարտադիր կուտակային վճարի, պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար վճարված տույժերի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը.
13) հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա և դրան նախորդող ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված` վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարի լրավճարի պարտավորության չափը` ըստ ամիսների (առկայության դեպքում, անկախ պարտավորության կատարման համար սահմանված վերջնաժամկետից).
14) հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա դրությամբ` տվյալների սուբյեկտի` հարկային և պարտադիր կուտակային վճարի ժամկետանց պարտավորությունները և դրանց համար հաշվարկված տույժերը.
15) հաշվետու ժամանակահատվածում վճարված կամավոր կուտակային վճարի չափը.
16) հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա դրությամբ` վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը (առկայության դեպքում):
16. Քաղվածքի ձևը և դիմումի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմինը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |