ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1678-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, Գոռավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու և Հայաստանի Հանրապետության համայնքներին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» N 439-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետում`
ա. «2359.09» թիվը փոխարինել «2359.29» թվով,
բ. «24.15» թիվը փոխարինել «24.35» թվով.
2) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «68.55» թիվը փոխարինել «68.35» թվով.
3) որոշման N 4 հավելվածի`
ա. «բնակավայրերի» տողում «1.96» թիվը փոխարինել «1.76» թվով,
բ. «բնակավայրերի» տողում «24.15» թիվը փոխարինել «24.35» թվով,
գ. «ընդամենը» տողում «68.55» թիվը փոխարինել «68.35» թվով,
դ. «ընդամենը» տողում «2359.09» թիվը փոխարինել «2359.29» թվով.
4) որոշման N 6 հավելվածում`
ա. 016-002 տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
բ. «ընդամենը» տողի 2-րդ սյունակում «24.15» թիվը փոխարինել «24.35» թվով.
5) որոշման N 7 հավելվածում՝
ա. հանել «016-001» տողը,
բ. «ընդամենը» տողի 2-րդ սյունակում «1.96» թիվը փոխարինել «1.76» թվով.
6) որոշման N 8 հավելվածի`
ա. 2.2. տողի 4-րդ սյունակում «1.15» թիվը փոխարինել «1.35» թվով,
բ. 2.2. տողի 8-րդ սյունակում «1.96» թիվը փոխարինել «1.76» թվով,
գ. «2» տողի 4-րդ սյունակում «24.15» թիվը փոխարինել «24.35» թվով,
դ. «2» տողի 8-րդ սյունակում «1.96» թիվը փոխարինել «1.76» թվով,
ե. «ընդամենը հողեր» տողի 4-րդ սյունակում «2359.09» թիվը փոխարինել «2359.29» թվով,
զ. «ընդամենը հողեր» տողի 8-րդ սյունակում «35.65» թիվը փոխարինել «35.45» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 14 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|