ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2012 թվականի N 1130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 1361.1 ՏՈՆՆԱ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.10.12 N 1273-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2012 թվականի աշնանացանի համար Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել ծրագրում ընդգրկված շահառուներից կանխատեսվող 1361.1 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի գնումը և այն ծրագրի շրջանակներում կանխատեսվող՝ վերադարձվելիք 1259.9 տոննա սերմացուի հետ միասին (1361.1+1259.9=2621), սույն որոշման հավելվածով սահմանված չափաքանակներով հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` կնքելով համապատասխան պայմանագրեր:
(2-րդ կետը փոփ. 04.10.12 N 1273-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1130-Ն որոշման |
Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ
|
(հավելվածը խմբ. 04.10.12 N 1273-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.10.2012, N 1321-Ն | 01.11.2012, N 1130-Ն | |
04.10.2012, N 1273-Ն | 20.10.2012, N 1130-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|