ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1793-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 5-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1793-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում
NN |
Միջազգային փաստաթուղթը |
Միջազգային պայմանագրի հոդվածը, որի համաձայն պետք է ներկայացվի ազգային զեկույցը |
Ազգային զեկույցը ներկայացնելու ժամկետները |
Ազգային զեկույցի համար պատասխանատու մարմինը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Միջազգային կոնվենցիա ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին |
կոնվենցիայի 9-րդ հոդված |
յուրաքանչյուր երկու տարին մեկ կամ ըստ կոմիտեի կողմից սահմանված ժամկետների |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2. |
Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին |
դաշնագրի 40-րդ հոդված |
դաշնագիրը վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
3. |
Միջազգային դաշնագիր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին |
դաշնագրի 16-րդ հոդված |
դաշնագիրը վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
4. |
Կոնվենցիա կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին |
կոնվենցիայի 18-րդ հոդված |
յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
5. |
Կոնվենցիա խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ |
կոնվենցիայի 19-րդ հոդված |
յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն |
ՀՀ արդարադատության |
6. |
Կոնվենցիա երեխայի իրավունքների մասին |
կոնվենցիայի 44-րդ հոդված |
յուրաքանչյուր հինգ տարին մեկ, այնուհետև |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
7. |
Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին |
կոնվենցիայի 35-րդ հոդված |
յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
8. |
Կամընտիր արձանագրություն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ |
արձանագրության |
արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում, այնուհետ յուրաքանչյուր հինգ տարին մեկ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
9. |
Կամընտիր արձանագրություն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին |
արձանագրության 12-րդ հոդված |
արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում, այնուհետ յուրաքանչյուր հինգ տարին մեկ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
10. |
ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում |
Մարդու իրավունքների խորհրդի 5/1 բանաձևի համաձայն |
չորս տարին մեկ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
11. |
«Միջազգային կոնվենցիա կրթության բնագավառում խտրականության դեմ» |
կոնվենցիայի |
յուրաքանչյուր չորս տարին մեկ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
12. |
Կոնվենցիա մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին |
կոնվենցիայի 9-րդ հոդված |
յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ |
ՀՀ մշակույթի |
13. |
Կոնվենցիա ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին |
կոնվենցիայի անդամ երկրների գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի որոշումներ` V գլխի |
յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը` ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի վերաբերյալ |
ՀՀ մշակույթի |
(բաժինը լրաց. 24.05.12 N 635-Ա, 19.07.12 N 895-Ա)
Եվրոպայի խորհրդի շրջանակներում
NN |
Միջազգային փաստաթուղթը |
Միջազգային պայմանագրի հոդվածը, որի համաձայն պետք է ներկայացվի ազգային զեկույցը |
Ազգային զեկույցը ներկայացնելու ժամկետները |
Ազգային զեկույցի համար պատասխանատու մարմինը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիա |
խարտիայի 15-րդ հոդվածի համաձայն |
երեք տարին մեկ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2. |
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիա |
կոնվենցիայի 25-րդ հոդվածի և (97) 10 բանաձևի 21-րդ կետի համաձայն |
հինգ տարին մեկ |
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն |
3. |
Մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ պայքարի մասին կոնվենցիա |
կոնվենցիայի |
կոնվենցիան վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև` չորս տարին մեկ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
4. |
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա |
ԵԽ-ի նախարարների կոմիտեի որոշման համաձայն |
սոցիալական խարտիայի կոմիտեի կողմից ըստ հոդվածների բաշխման սահմանված ժամկետներում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(հավելվածը լրաց. 24.05.12 N 635-Ա, 19.07.12 N 895-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.06.2020, N 928-Ա | 13.06.2020, N 1793-Ա | |
19.11.2015, N 1335-Ա | 24.11.2015, N 1793-Ա | |
11.04.2013, N 378-Ա | 20.04.2013, N 1793-Ա | |
19.07.2012, N 895-Ա | 22.07.2012, N 1793-Ա | |
24.05.2012, N 635-Ա | 30.05.2012, N 1793-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|