Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.07.2012-16.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.25/5(879) Հոդ.69
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2012 թվականի N 18-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող վիճակախաղերի լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

2012 թ. հունվարի 18

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 12-ի N 18-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

0010, Երևան, Մելիք-Ադամյան փող. 1

Հեռ. (+374 10) 59-51-03
Ֆաքս (+374 10) 52-42-82

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N ___________

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

Ստուգման սկիզբը

Ստուգման ավարտը

20 թ. ________________ ________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

20 թ. ________________ ________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Ստուգման հիմքն է _____________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի __________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը ____________________

Ստուգվող կազմակերպչի՝

անվանումը ____________________________________________________________________

գտնվելու վայրը_________________________________________________________________

լիցենզիան տալու ամսաթիվը _____________________________________________________

լիցենզիայի համարը _____________________________________________________________

այլ կոնտակտային տվյալներ _____________________________________________________

ՀՎՀՀ-ի ծածկագիրը՝ GGGGGGGG

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`

_______________________________________________________________________ GGGGGG

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը) 

_________________________________________________ _______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը) 

_______________________________________________________________________ GGGGGG

(պաշտոնը)

 (ծառայողական վկայականի համարը)

_________________________________________________ ______________________________

Ստուգվող կազմակերպչի ղեկավար կամ

լիազորված անձ __________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_________________

(ստորագրությունը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Կշիռը

Մեկնաբա-նություններ

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1

2

3

4

5

6

7

1.

Արդյո՞ք, կազմակերպիչը (բացառությամբ տոտալիզատորի կազմակերպման դեպքերի) ապահովել է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի (առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի) ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը։

2

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ

2.

Արդյո՞ք, կազմակերպիչը նախքան վիճակախաղերի վերաբերյալ գովազդների հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցրել է լիազոր մարմնի հետ։

5

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ

3.

Արդյո՞ք, կազմակերպիչն իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացրել է այդ իրային շահումին համարժեք դրամական չափի մասին և շահողի ցանկությամբ տրամադրել դրամական շահումը։

3

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ

4.

Արդյո՞ք, կազմակերպիչը խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացրել է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը։

5

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ

5.

Արդյո՞ք, կազմակերպիչը շահումի փաստը և արժեքը հրապարակել է միայն շահողի համաձայնությամբ։

4

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ

6.

Արդյո՞ք, կազմակերպիչը շահողի առաջին իսկ պահանջով տրամադրել է շահումը։

3

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետ

7.

Արդյո՞ք, կազմակերպիչը վիճակախաղերի կազմակերպման, տոմսերի իրացման, պատրաստման և (կամ) ներմուծման գործունեություններից բացի չի զբաղվել այլ գործունեությամբ։

2

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետ

8.

Արդյո՞ք, կազմակերպիչը վիճակախաղերը կազմակերպել է իր կողմից սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան։

5

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետ

9.

Արդյո՞ք, կազմակերպչի կողմից կազմակերպված վիճակախաղերին չեն մասնակցել մինչև 18 տարեկան անձինք։

4

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մաս

10.

Արդյո՞ք, ոչ խաղարկությամբ վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել է տվյալ վիճակախաղի արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ համարների (սերիաների) և շահումների չափերի։

2

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մաս

11.

Արդյո՞ք, խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո հնգօրյա ժամկետում http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ շահումի փուլերի, տոմսերի համարների (սերիաների) և շահումների չափերի։

2

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մաս

12.

Արդյո՞ք, խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում վիճակախաղի կազմակերպչի կողմից ստեղծված՝ վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման և պահպանման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) մասնակցությամբ վիճակախաղի չիրացված տոմսերը հաշվառվել, մարվել և պահպանվում են հերթական խաղարկությունից առաջ` ապահովելով իրացված և մարված տոմսերի վերաբերյալ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունները ներկայացնելու ժամկետը։

2

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ

13.

Արդյո՞ք, ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում հանձնաժողովի մասնակցությամբ չիրացված տոմսերը հաշվառվել, մարվել և պահպանվել են վիճակախաղի գործունեությունն ավարտելու մասին առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող թերթում հայտարարության հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։

2

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետ

14.

Արդյո՞ք, հանձնաժողովի անդամների կողմից մարվել են չիրացված տոմսերը՝ դակելով կամ կտրելով դրանց անկյունը՝ այնպես, որ չեն վնասվել տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը։

2

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս

15.

Արդյո՞ք, հանձնաժողովը կազմել է վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի մասին տեղեկանք` առնվազն երկու օրինակից, որտեղ նշված են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը՝ ըստ սերիաների, համարների և դրանց ընդհանուր թվի։

1

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս

16.

Արդյո՞ք, վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի մասին կազմված տեղեկանքն ստորագրվել է հանձնաժողովի առնվազն չորս անդամի կողմից։

1

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մաս

17.

Արդյո՞ք, վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի մասին տեղեկանքի կազմումից հետո մարված տոմսերը տեղադրվել են հատուկ պարկերում կամ ծանրոցներում և կնքվել կազմակերպչի կնիքով (նրա ցանկությամբ)։

1

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մաս

18.

Արդյո՞ք, կազմակերպիչը վիճակախաղի մարված տոմսերը պահպանել է պահպանման մասին տեղեկանքի կազմման պահից առնվազն մեկ տարի։

1

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մաս

19.

Արդյո՞ք, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում դրա մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին ներկայացրել են լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն։

3

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 32-րդ մաս

20.

Արդյո՞ք, կազմակերպչի կողմից լիազոր մարմին ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) բացակայել են կեղծ տվյալները։

2

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ

21.

Արդյո՞ք, կազմակերպիչը լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո՝ մինչև լիցենզիան ստանալու պահը չի խեղաթյուրել պահանջվող տեղեկությունները կամ չի ներկայացրել ոչ լիարժեք տեղեկություններ, որոնց ճիշտ կամ լիարժեք ներկայացնելը կհանգեցներ լիցենզիա ստանալու մասին հայտի մերժմանը։

1

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ

22.

Արդյո՞ք, կազմակերպիչը, լիցենզիայի վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փոփոխություն կատարելիս, սահմանված ժամկետում տեղեկացրել է լիազոր մարմնին։

3

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մաս

23.

Արդյո՞ք, կազմակերպիչը չի կատարել 50 միլիոն դրամը գերազանցող անշարժ գույքի հետ կապված գործարքներ։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

24.

Արդյո՞ք, կազմակերպիչն իրականացրել է 20 միլիոն դրամը գերազանցող գործարք (հաճախորդին տրամադրել է 20 միլիոն դրամը գերազանցող շահում կամ 1 միլիոն դրամը գերազանցող շահումին 24 ժամվա ընթացքում հաջորդած շահումների հանրագումարը գերազանցել է 20 միլիոն դրամը), որի գծով ներկայացվել է պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի մասին հաշվետվություն։

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թ. հուլիսի 31-ի N 234-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետ

25.

Արդյո՞ք, կազմակերպիչը պարտադիր տեղեկացման ենթակա հաշվետվությունները ներկայացրել է լիազոր մարմնի սահմանած ձևով, կարգով և ժամկետում։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված

26.

Արդյո՞ք, կազմակերպիչը 1 միլիոն դրամը գերազանցող գործարք իրականացնելու դեպքում իրականացրել է հաճախորդի, նրա անունից հանդես եկող լիազորված անձի կամ իրական շահառուի պատշաճ ուսումնասիրություն (օրինակ, պահանջվել է անձնագիր)։

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդված

27.

Արդյո՞ք, կազմակերպիչն իր կողմից սահմանված պարբերականությամբ թարմացրել է որևէ հաճախորդի հետ գործարար հարաբերության հաստատման արդյունքում ստացված նույնականացման տվյալները։

2

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս

28.

Արդյո՞ք, կազմակերպիչն անբավարար ՓԼ/ԱՖ համակարգ ունեցող երկրի քաղաքացու հետ 1 միլիոն դրամը գերազանցող գործարք իրականացնելիս իրականացրել է հավելյալ ուսումնասիրություն (օրինակ, գործարքների համադրում, իրական նպատակի պարզում, ամբողջական պատկերի ստացում և այլն)։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաս

29.

Արդյո՞ք, հաճախորդի հետ գործարար հարաբերության ավարտից հետո կազմակերպիչն առնվազն 5 տարի ժամկետով պահպանում է հաճախորդի նույնականացման և նրա հետ իրականացրած 1 միլիոն դրամը գերազանցող գործարքների տվյալները։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետ

30.

Արդյո՞ք, 10-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպիչն ունի ՓԼ/ԱՖ կանխարգելման գործառույթը կարգավորող ներքին իրավական ակտ, որն առնվազն ներառում է պատշաճ և հավելյալ ուսումնասիրության կանոնները, տեղեկատվության պահպանման կարգը, ներքին աուդիտի և ներքին դիտարկումների մարմնի աշխատանքները, աշխատողների ընդունման և վերապատրաստման պայմանները, կասկածելի գործարքների ներքին չափանիշները, կասկածելի գործարքի կասեցման և ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման ընթացակարգերը։

2

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

31.

Արդյո՞ք, կազմակերպչի որևէ ներքին իրավական ակտի (օրինակ, ներքին կարգ, հրաման, հրահանգ և այլն) հիման վրա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին գործառույթը վերապահվել է կազմակերպչի որևէ աշխատողի, ստորաբաժանմանը կամ համապատասխան մասնագիտացված գործունեություն իրականացնող այլ անձի կամ կազմակերպությանը։

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մաս

32.

Արդյո՞ք, կազմակերպչի ներքին դիտարկումների մարմինն առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ուսումնասիրում է կազմակերպչի, վերջինիս ստորաբաժանումների և աշխատողների գործունեությունը՝ օրենսդրական, ենթաօրենսդրական և ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության տեսանկյունից։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մաս

33.

Արդյո՞ք, ներքին դիտարկումների մարմնի կողմից իրականացված ուսումնասիրություններն ամփոփվում են հաշվետվություններով և տրամադրվում կազմակերպչի կառավարման բարձրագույն մարմնին։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մաս

34.

Արդյո՞ք, կազմակերպչի որևէ ներքին իրավական ակտի հիման վրա ներքին դիտարկումների մարմինն ստացել է ավագ ղեկավարության կարգավիճակ և անհրաժեշտ անկախություն, և առկա չեն նշված որակները կաշկանդող խոչընդոտներ։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մաս

35.

Արդյո՞ք, կազմակերպիչը, 1 միլիոն դրամը գերազանցող գործարք իրականացնելիս, նույնականացրել է հաճախորդին։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մաս

36.

Արդյո՞ք, ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության պարագայում կազմակերպիչը մերժել է գործարքի իրականացումը։

2

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մաս

37.

Արդյո՞ք, կազմակերպիչը սառեցման մասին որոշում ընդունելու դեպքում դրա մասին լիազոր մարմին անմիջապես ներկայացրել է կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն։

2

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մաս

(ձևը խմբ. 12.07.12 N 834-Ն)

(հավելվածը խմբ. 12.07.12 N 834-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 12-ի N 18-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

0010, Երևան, Մելիք-Ադամյան փող. 1

Հեռ. (+374 10) 59-51-03
Ֆաքս (+374 10) 52-42-82

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N __________

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ G ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ G ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

Ստուգման սկիզբը

Ստուգման ավարտը

20 թ. ________________ ________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

20 թ. ________________ ________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Ստուգման հիմքն է _______________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի _____________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Տնտեսական գործունեության տեսակի դասակարգչի ծածկագիրը ________________________

Ստուգվող կազմակերպչի՝

անվանումը ______________________________________________________________________

գտնվելու վայրը __________________________________________________________________

լիցենզիան տալու ամսաթիվը _______________________________________________________

լիցենզիայի համարը _______________________________________________________________

այլ կոնտակտային տվյալներ ________________________________________________________

խաղասրահի անվանումը ___________________________________________________________

խաղասրահի գտնվելու վայրը _______________________________________________________

խաղասրահի այլ կոնտակտային տվյալներ ___________________________________________

ՀՎՀՀ-ի ծածկագիրը GGGGGGGG

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`

_______________________________________________________________________ GGGGGG

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը) 

_________________________________________________ _______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը) 

_______________________________________________________________________ GGGGGG

(պաշտոնը)

 (ծառայողական վկայականի համարը)

__________________________________________________ ______________________________

լիազորված անձ ___________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_________________

(ստորագրությունը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև

Հ Ա Ր Ց Ա Շ Ա  Ր

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Կշիռը

Մեկնաբանություններ

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1

2

3

4

5

6

7

1.

Արդյո՞ք, կազմակերպիչն իր ցուցանակներում օգտագործում է «խաղատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները։

4

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս

2.

Արդյո՞ք, խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86 տոկոսից ցածր է։

4

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս

3.

Արդյո՞ք, կազմակերպիչը գործունեությունն իրականացնում է լիցենզիայում նշված վայրում (հասցեում)։

2

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ

4.

Արդյո՞ք, կազմակերպիչն ապահովել է խաղասրահի տարածքի դրսից դեպի ներս անտեսանելիությունը։

3

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետ

5.

Արդյո՞ք, կազմակերպիչն ապահովել է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ ազդարարման համակարգով։

3

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ

6.

Արդյո՞ք, կազմակերպիչն ապահովել է խաղասրահի տարածքի պաշտպանությունը հակահրդեհային ազդարարման համակարգով։

2

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ

7.

Արդյո՞ք, խաղասրահում բացակայել են մինչև քսանմեկ տարեկան ֆիզիկական անձինք։

3

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ

8.

Արդյո՞ք, կազմակերպիչը, պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս, խաղացողներին (այսուհետ` խաղացող) նախօրոք տեղեկացնում և բացատրում է դրանց մասին։

2

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետ

9.

Արդյո՞ք, կազմակերպիչը խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը։

4

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետ

10.

Արդյո՞ք, կազմակերպիչը խաղասրահում իրականացնում է խաղանիշերի (ժետոններ) փոխանակումը միայն կանխիկ դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով։

4

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետ

11.

Արդյո՞ք, կազմակերպիչը խաղասրահում կազմակերպվող շահումով խաղերի կանոնները փակցրել է խաղասրահի տեսանելի տեղում։

2

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետ

12.

Արդյո՞ք, կազմակերպիչը շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր կողմից սահմանված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան։

5

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետ

13.

Արդյո՞ք, կազմակերպիչն առանց լիազոր մարմնին տեղեկացնելու չի փոփոխել լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների)։

3

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետ

14.

Արդյո՞ք, կազմակերպչի կողմից լիազոր մարմին ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում) բացակայել են կեղծ տվյալները։

2

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ

15.

Արդյո՞ք, կազմակերպիչը, լիցենզիայի վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փոփոխություն կատարելիս, սահմանված ժամկետում տեղեկացրել է լիազոր մարմնին։

4

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մաս

16.

Արդյո՞ք, կազմակերպիչը լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում չի ներկայացրել լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն։

3

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

17.

Արդյո՞ք, կազմակերպիչը չի կատարել 50 միլիոն դրամը գերազանցող անշարժ գույքի հետ կապված գործարքներ։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

18.

Արդյո՞ք, կազմակերպիչն իրականացրել է 20 միլիոն դրամը գերազանցող գործարք (հաճախորդին վաճառել է 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշեր կամ 1 միլիոն դրամը գերազանցող վաճառքից հետո 24 ժամվա ընթացքում վաճառել է 20 միլիոն դրամի հանրագումարը գերազանցող խաղանիշեր կամ հաճախորդին տրամադրել է 20 միլիոն դրամը գերազանցող շահում կամ 1 միլիոն դրամը գերազանցող շահումին 24 ժամվա ընթացքում հաջորդած շահումների հանրագումարը գերազանցել է 20 միլիոն դրամը), որի գծով ներկայացվել է պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի մասին հաշվետվություն:

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թ. հուլիսի 31-ի N 234-Ն որոշման N 1 հավելվածի հավելվածի 1-ին կետ

19.

Արդյո՞ք, կազմակերպիչը պարտադիր տեղեկացման ենթակա հաշվետվությունները ներկայացրել է լիազոր մարմնի սահմանած ձևով, կարգով և ժամկետում։

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված

20.

Արդյո՞ք, կազմակերպիչը 1 միլիոն դրամը գերազանցող գործարք իրականացնելու դեպքում իրականացրել է հաճախորդի, նրա անունից հանդես եկող լիազորված անձի կամ իրական շահառուի պատշաճ ուսումնասիրություն (օրինակ, պահանջվել է անձնագիր)։

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդված

21.

Արդյո՞ք, կազմակերպիչն իր կողմից սահմանված պարբերականությամբ թարմացրել է որևէ հաճախորդի հետ գործարար հարաբերության հաստատման արդյունքում ստացված նույնականացման տվյալները։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս

22.

Արդյո՞ք, կազմակերպիչը, անբավարար ՓԼ/ԱՖ համակարգ ունեցող երկրի քաղաքացու հետ 1 միլիոն դրամը գերազանցող գործարք իրականացնելիս, իրականացրել է հավելյալ ուսումնասիրություն (օրինակ, գործարքների համադրում, իրական նպատակի պարզում, ամբողջական պատկերի ստացում և այլն)։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաս

23.

Արդյո՞ք, հաճախորդի հետ գործարար հարաբերության ավարտից հետո կազմակերպիչն առնվազն 5 տարի ժամկետով պահպանում է հաճախորդի նույնականացման և նրա հետ իրականացրած՝ 1 միլիոն դրամը գերազանցող գործարքների տվյալները։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետ

24.

Արդյո՞ք, 10-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպիչն ունի ՓԼ/ԱՖ կանխարգելման գործառույթը կարգավորող ներքին իրավական ակտ, որն առնվազն ներառում է պատշաճ և հավելյալ ուսումնասիրության կանոնները, տեղեկատվության պահպանման կարգը, ներքին աուդիտի և ներքին դիտարկումների մարմնի աշխատանքները, աշխատողների ընդունման և վերապատրաստման պայմանները, կասկածելի գործարքների ներքին չափանիշները, կասկածելի գործարքի կասեցման և ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման ընթացակարգերը։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

25.

Արդյո՞ք, կազմակերպչի որևէ ներքին իրավական ակտի (օրինակ, ներքին կարգ, հրաման, հրահանգ և այլն) հիման վրա փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ներքին գործառույթը վերապահվել է կազմակերպչի որևէ աշխատողի, ստորաբաժանմանը կամ համապատասխան մասնագիտացված գործունեություն իրականացնող այլ անձի կամ կազմակերպությանը։

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մաս

26.

Արդյո՞ք, կազմակերպչի ներքին դիտարկումների մարմինն առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ուսումնասիրում է կազմակերպչի, վերջինիս ստորաբաժանումների և աշխատողների գործունեությունը՝ օրենսդրական, ենթաօրենսդրական և ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության տեսանկյունից։

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մաս

27.

Արդյո՞ք, ներքին դիտարկումների մարմնի կողմից իրականացված ուսումնասիրություններն ամփոփվում են հաշվետվություններով և տրամադրվում կազմակերպչի կառավարման բարձրագույն մարմնին։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մաս

28.

Արդյո՞ք, կազմակերպչի որևէ ներքին իրավական ակտի հիման վրա ներքին դիտարկումների մարմինն ստացել է ավագ ղեկավարության կարգավիճակ և անհրաժեշտ անկախություն, և առկա չեն նշված որակները կաշկանդող խոչընդոտներ։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մաս

29.

Արդյո՞ք, կազմակերպիչը, 1 միլիոն դրամը գերազանցող գործարք իրականացնելիս, նույնականացրել է հաճախորդին։

4

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մաս

30.

Արդյո՞ք, ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության պարագայում կազմակերպիչը մերժել է գործարքի իրականացումը։

2

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մաս

31.

Արդյո՞ք, կազմակերպիչը սառեցման մասին որոշում ընդունելու դեպքում դրա մասին լիազոր մարմին անմիջապես ներկայացրել է կասկածելի գործարքի (գործարար հարաբերության) մասին հաշվետվություն։

3

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մաս

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2019, N 236-Ն 28.03.2019, N 18-Ն
24.07.2014, N 746-Ն 16.08.2014, N 18-Ն
12.07.2012, N 834-Ն 28.07.2012, N 18-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան