120.0238.29.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
29.11.1999 թ. |
N 238 |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ»` ՁԵՎ ԹԻՎ 22 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Արդյունաբերական կազմակերպության տնտեսական գործունեությունը համալիր բնութագրող հիմնական ցուցանիշների ամփոփ աղյուսակ»` ձև թիվ 22 պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:
Նախարար |
Ս. Մնացականյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ» (Ձեվ թիվ 22) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի համաձայն:
Ընդհանուր դրույթներ
● Հրահանգը սահմանում է «Արդյունաբերական կազմակերպության տնտեսական գործունեությունը համալիր բնութագրող հիմնական ցուցանիշների ամփոփ աղյուսակ» (Ձև թիվ 22) վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
● Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք (այսուհետև կազմակերպություններ1), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
_____
1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով:
● Փաստացի գործունեություն հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ2:
Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
● Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:
● Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
● Ձևի ձախ անկյունում նշված կոդերը կազմակերպությունը չի լրացնում:
● Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
● Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:
___
2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
Հաշվետվության լրացման կարգը
1. Հաշվետվության I բաժինը «Արտադրանք» լրացվում է համաձայն «Պետական վիճակագրական դիտարկման ձևերում արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների արտահայտման համար» (Ձև թիվ 1-արտ.) պետական վիճակագրական հաշվետվության մեթոդական ցուցումների: Ընդ որում` հաշվետվության 4-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 1-արտ (տարեկան) հաշվետվական ձևի 810 տողի ցուցանիշներին, համապատասխանաբար, 5-րդ տողինը` 823 տողի, 6-րդ տողինը` 821 տողի, 7-րդ տողինը` 850 տողի, 8-րդ տողինը` 805 տողի, 9-րդ տողինը` 808 տողի, 10-րդ տողինը 883 (կամ 844) տողի, 11-րդ տողինը` 851 տողի ցուցանիշներին:
2. Հաշվետվության II բաժինը «Ֆինանսական արդյունքներ» լրացվում է համաձայն «Կազմակերպության ֆինանսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» (Ձև թիվ 1-ֆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի: Հաշվետվության 12-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 1-ֆ (տարեկան) հաշվետվական ձևի 015 տողի, իսկ 13-րդ տողինը` 018 տողի ցուցանիշներին:
3. Հաշվետվության III բաժինը «Հիմնական միջոցներ» լրացվում է համաձայն «Հիմնական միջոցների առկայության և շարժի մասին» (Ձև թիվ 11 ՀՄ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի: Հաշվետվության 16-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 11-ՀՄ հաշվետվական ձևի 070 տողի ցուցանիշներին, համապատասխանաբար, 19-րդ տողինը` 080 տողի, 20-րդ տողինը` 020 տողի 3 սյունակի, 21-րդ տողինը` 020 տողի 8 սյունակի ցուցանիշներին:
4. Հաշվետվության IV բաժինը «Աշխատանք» լրացվում է համաձայն «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վիճակագրության վերաբերյալ» (Ձև թիվ 1-Ա) պետական վիճակագրական հաշվետվության մեթոդական ցուցումների: Հաշվետվության 22-րդ տողի տվյալները պետք է համապատասխանեն 1-Ա (տարեկան) հաշվետվական ձևի 03 տողի 2-րդ սյունակին, իսկ 25-րդ տողինը` 03 տողի 3-րդ սյունակի ցուցանիշին:
5. Հաշվետվության V բաժինը «էլեկտրաէներգիայի սպառումը և արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ հզորությունը» լրացվում է համաձայն «Էլեկտրահաշվեկշիռ, էներգետիկ սարքավորումների կազմը և հաշվետվություն էլեկտրակայանների (էլեկտրագեներատորային տեղեկայանքների) աշխատանքի մասին» (Ձև թիվ 24-էներգետիկա) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի: Հաշվետվության 27-րդ տողի ցուցանիշը պետք է համապատասխանի 24-էներգետիկա հաշվետվական ձևի 2-րդ բաժնի 40, 60, 70 տողերի 2 սյունակի հանրագումարին, իսկ 28-րդ տողինը` 04 տողի ցուցանիշին:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ծածկագրերն ըստ` |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման | ||||||||||||||||||
ՁԿԴ-ի (Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ) |
ՊԿՄՆՀ-ի (Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ) |
ՏԳԸԴ-ի (Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչ) | |||||||||||||||||
Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________ |
Ձև թիվ 22
Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999 թ. նոյեմբերի 29-ի թիվ 238 հրամանով
Ներկայացվում է`
1. ՀՀ վիճնախարարություն 2. Վիճակագրության տեղական բաժանմունք
Ներկայացնում են`
ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները
Հաշվետվության ներկայացման
ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը: |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼԻՐ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ 1999 Թ.
(հաշվետվությունը կազմվում է ամբողջական թվերով) |
Ցուցանիշների անվանումը |
Տողի |
Չափի |
Փաստացի | |
հաշվետու տարում |
նախորդ | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
I. Արտադրանք |
||||
Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը համադրելի գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) | 4 | հազ.դրամ | ||
Թողարկված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալը համապատասխան տարվա գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) | 6 | -»- | ||
Գործող գներով արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ընդհանուր ծավալից սերտիֆիկացված արտադրանք | 5 | -»- |
X | |
Ավելացված արժեքը, հաշվարկված համապատասխան տարվա գործող գներով | 7 | -»- | ||
Պատրաստի արտադրանքի իրացումը համապատասխան տարվա գործող գներով (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի | 8 | -»- | ||
Պատվիրատուին չվճարված վերամշակված հումքի և նյութերի արժեքը (գնահատված շուկայական գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) | 9 | -»- | ||
Անավարտ արտադրության, սեփական արտադրության, կիսաֆաբրիկատների և գործիքների մնացորդների փոփոխությունը գործող գներով, հավելաճ(+) նվազում (-) | 10 | -»- | ||
Սպառողական ապրանքներ բացթողման գներով (ներառյալ ավելացված արժեքի և ակցիզային հարկերը) | 11 | -»- | ||
II. Ֆինանսական արդյունքներ |
||||
Հաշվետու ժամանակաշրջանի շահույթ (վնաս) | 12 | հազ.դրամ | ||
Զուտ շահույթ (վնաս) | 13 | -»- | ||
III. Հիմնական միջոցներ |
||||
Հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան արժեքը | 16 | հազ.դրամ | ||
դրանից` գործունեության հիմնական տեսակի արտադրական հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը | 19 | -»- | ||
գործունեության հիմնական տեսակի արտադրական հիմնական միջոցները` | ||||
տարեսկզբին | 20 | -»- |
X | |
տարեվերջին | 21 | -»- |
X | |
IV. Աշխատանք |
||||
Արդյունաբերա - արտադրական անձնակազմի միջև ցուցակային թվաքանակը | 22 | մարդ | ||
այդ թվում` բանվորների | 23 | -»- | ||
Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) | 25 | հազ.դրամ | ||
V. Էլեկտրաէներգիայի սպառումը և արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ հզորությունը |
||||
Արտադրական գործընթացը սպասարկող էներգետիկ հզորությունը տարեվերջին | 27 | կՎտ | ||
Սպառվել է էլեկտրաէներգիա | 28 | հազ.կՎտ ժամ |
X | |
Հսկիչ գումարը (ձեռնարկությունները և կազմակերպությունները չեն լրացնում) | 30 |
X |
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Սպառողական ապրանքների արտադրության մասին փաստացի տվյալները նախորդ տարվա համար բերվում են ըստ հաշվետու տարվա մեթոդաբանության և գների:
___ ________________ 2000 թ. _______________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
Ղեկավար`_____________ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000037