ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին
«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածից հանել «, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետի չորրորդ պարբերությունը «և այլ» բառերից հետո լրացնել «պատմաճարտարապետական կառույցները և» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3-րդ կետի «մեկամսյա» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով, «քննում են» բառը` «քննարկել» բառով, իսկ «` կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը:» բառերը հանել.
2) 4-րդ կետի «կառավարություն` որոշում կայացնելու համար» բառերը փոխարինել «կառավարության քննարկմանը:» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետում`
1) «անվանակոչումները և անվանափոխումները» բառերը փոխարինել «անվանումները» բառով.
2) «բ» ենթակետի «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.
3) «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) «գ» ենթակետի «համաձայնեցնում և հաշվառում է» բառերը փոխարինել «հաշվառում, այնուհետև գրանցում է» բառերով.
2) «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-97-Ն |