Գլխավոր տեղեկություն
Համար
N 1232-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.07/51(854) Հոդ.1303
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1232-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշման N 2 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) 3-րդ կետի «Սյունիքի մարզ» բաժնում`

ա. XIV գոտու նկարագիրը «Գեղանուշ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Գեղանուշ` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

բ. XVI գոտու նկարագիրը «Լեռնաձոր» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Լեռնաձոր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

գ. XIII գոտու նկարագիրը «Արծվանիկ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Արծվանիկ` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

դ. XV գոտու նկարագիրը «Սևաքար» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Սևաքար` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

ե. XVI գոտու նկարագիրը «Գեղի» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Գեղի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

զ. XV գոտու նկարագիրը «Գորայք» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Գեոթիմ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Գորայք` «Գեոթիմ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

է. XVI գոտու նկարագիրը «Արևիս» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Մարջան մայնինգ քամփանի» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «հարավային սահմանագիծը» բառերից հետո` «Արևիս` «Մարջան մայնինգ քամփանի» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

 ը. XI գոտու նկարագիրը «ք. Կապան» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «ք. Կապան» բառերից հետո` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

 թ. XIII գոտու նկարագրում «Խալաջ (բացառությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերը փոխարինել «Աճանան (բացառությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագրում «Խալաջ` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերը` «Աճանան` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ներին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.

2) 3-րդ կետի «Վայոց ձորի մարզ» բաժնում`

ա. XIV գոտու նկարագիրը «Գնդեվազ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Գեոթիմ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «ք. Եղեգնաձոր» բառերից հետո` «Գնդեվազ` «Գեոթիմ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

բ. XV գոտու նկարագիրը «Սարավան» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Գեոթիմ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «ք. Եղեգնաձոր» բառերից հետո` «Սարավան` «Գեոթիմ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.

3) 3-րդ կետի «Կոտայքի մարզ» բաժնի XI գոտու նկարագիրը «Մեղրաձոր» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ» օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ին բառերից հետո` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ»-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով.

4) 3-րդ կետի «Լոռու մարզ» բաժնում`

ա. XIII գոտու նկարագիրը «ք. Ստեփանավան` Արմանիս թաղամասում ընդգրկված տարածքները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Սագամար» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «Շահումյան» բառից հետո` «ք. Ստեփանավան` Արմանիս թաղամաս` «Սագամար» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

բ. XIV գոտու նկարագիրը «Շամլուղ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «Շահումյան» բառից հետո` «Շամլուղ` «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով,

գ. XIV գոտու նկարագիրը «Մղարթ» բառից հետո լրացնել «(բացառությամբ «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողերի)» բառերով, իսկ X գոտու նկարագիրը «Շահումյան» բառից հետո` «Մղարթ` «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ին օգտագործման, կառուցապատման իրավունքով պատկանող հողեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 31
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան