Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-770
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.12/67(657) Հոդ.1152
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2008
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
28.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 հոկտեմբերի 2008 թ.

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Զ. Ղուկասյանի, Ֆ. Թոխյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 13.09.2008թ. ՀՀ ՍԴ մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին` Դուշանբե քաղաքում: Համաձայնագրի նպատակն է ստեղծել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգ:

2. Համաձայնագրում սահմանված են այն խնդիրները, որոնց լուծման համար ստեղծվում են ՀԱՊԿ ուժերի և միջոցների կառավարման համակարգը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում գործող հավաքական անվտանգության տարածաշրջաններում զորքերի կոալիցիոն խմբավորումների կառավարման համակարգերը:

3. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

համաձայնագրի մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների հետ համատեղ ստեղծել ՀԱՊԿ ուժերի և միջոցների կառավարման համակարգ, որը զորքերի (ուժերի) կոալիցիոն (տարածաշրջանային) խմբավորումների կառավարման կազմակերպչական-տեխնիկական հիմքը կազմող գործառնապես միմյանց հետ փոխկապակցված կառավարման մարմինների, կառավարման կետերի և կառավարման միջոցների ամբողջություն է,

ՀԱՊԿ ուժերի և միջոցների կառավարման համակարգի ստեղծման և գործելու ժամանակ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները գաղտնիության պայմանակարգի և գաղտնի տեղեկատվության պահպանության ապահովման ուղղությամբ՝ ՀՀ նորմատիվ իրավական ակտերին և ՀԱՊԿ շրջանակներում կնքված համաձայնագրին համապատասխան:

4. Համաձայնագիրը սահմանում է նաև այն ուժի մեջ մտնելու, համաձայնագրից դուրս գալու, փոփոխություններ և լրացումներ կատարելու, Կողմերի միջև վիճելի հարցերը լուծելու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

28 հոկտեմբերի 2008 թ.

ՍԴՈ-770

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան