ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2013 թվականի N 1245-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ն. Գրիգորյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Հ. Վարդանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Ն. Բաբուջյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Խաչիկյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
գ. «Գ. Հարությունյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Թովմասյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քիմիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |