ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2013 թվականի N 941-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 166-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի ծրագրի`
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ծրագիրը կիրականացվի հետևյալ սկզբունքներով`
1) ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ սահմանված և Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հավանության արժանացած մեկնարկային փուլի արտահանելի հատվածի հիմնական ոլորտների ռազմավարության գործողությունների ծրագրերով սահմանված միջոցառումները: Այն ոլորտներին, որոնց ռազմավարության գործողությունների ծրագրերը դեռևս հավանության չեն արժանացել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից, պետական աջակցությունը ցուցաբերվում է ցուցահանդեսների մասնակցության և վարկերի տոկոսագումարների մասնակի սուբսիդավորման միջոցառումների շրջանակներում.
2) պետական և դոնոր կազմակերպությունների աջակցությունն իրագործվելու է ռազմավարության շրջանակում նախանշված գործիքակազմի միջոցով և սկզբունքներով: Ոլորտային ռազմավարությունները հիմք են հանդիսանալու մասնավոր հատվածին ուղղված պետական և դոնոր կազմակերպությունների նախաձեռնությունների համակարգման ու ջանքերի ուղղորդման և փոխլրացման համար: Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման նպատակով ռազմավարությամբ նշված ոլորտային ռազմավարությունների իրականացման համար համապատասխան հուշագրեր են կնքվում Հայաստանի Հանրապետության կառավարության և շահագրգիռ կողմերի միջև:»,
բ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ազատ տնտեսական գոտում» բառերից հետո լրացնել «, սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում» բառերով, «նախատեսվում է արտերկրում» բառերից հետո` «և (կամ) Հայաստանում» բառերով և «ներառում է շնորհանդեսների» բառերից հետո` «և (կամ) ֆորումների» բառերով,
գ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «գ», «դ», և «ե» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. «Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում»` ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արտերկրում հայկական արտադրանքի գովազդում, այդ թվում` հովանոցային բրենդի ներքո, ինչպես նաև` համտեսների կազմակերպում: Կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է համապատասխան դահլիճների ու սարքավորումների վարձակալում, տպագիր նյութերի պատրաստում և այլ ծախսեր: Ենթածրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 3 յուրաքանչյուր նպատակային երկրում պետական կառույցներից մինչև 4 ներկայացուցիչների մասնակցության ապահովում,
դ. «Միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արդյունաբերական ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատի կամ այլ համարժեք փաստաթղթի, արտերկրում դեղերի գրանցման և այլ համարժեք փաստաթղթերի ստացման համար կատարված ծախսերի շրջանակներում պետական աջակցության ցուցաբերում,
ե. «Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 5 թիրախային երկրներում ցուցահանդեսի մասնակցությանն աջակցություն: Այն ենթադրում է տաղավարի և տարածքի վարձակալության, կահավորման և ցուցահանդեսների մասնակցության հետ կապված այլ ծախսեր: Նախատեսվում է նաև նշված ցուցահանդեսների կազմակերպման նպատակով յուրաքանչյուր ցուցահանդեսին պետական կառույցներից 2 ներկայացուցիների մասնակցության ապահովումը,»,
դ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. «Ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա ընտրված արդյունաբերական ոլորտների ընկերությունների և ազատ ունկնդիրների կարողությունների զարգացում: Մասնավորապես, նորագույն տեխնոլոգիաների և նեղ մասնագիտացված ուղղություններով ուսուցման իրականացման ապահովում և անհատական խորհրդատվության տրամադրում` ներգրավելով որակավորված մասնագետների` պետական, մասնավոր, գիտական շրջանակներից, այդ թվում` արտասահմանից: Ընդ որում, դասընթացների իրականացման անհրաժեշտությունը որոշվում է ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցված և (կամ) շուկայի ուսումնասիրությունների հիման վրա: Տվյալ միջոցառումը կարող է ներառել արտադրության կազմակերպման, մարքեթինգի, մտավոր սեփականության իրավունքի, որակի համակարգի ներդրման, ֆինանսական հոսքերի կառավարման, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման վերաբերյալ դասընթացների իրականացում,».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 941-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի N 166-Ն որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |