«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 179-Ն
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի, առողջության վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ
ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերին համապատասխան, հետևյալ պողպատե արտադրանքների վրա՝
բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային |
7214 99 |
բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով | 7213 91 100 |
մետաղալար ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 % և 0,6 % կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող | 7217 10 |
առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով ամրանային ճոպան | 7312 10 610: |
(1-ին կետը փոփ. 25.04.13 N 438-Ն)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների (այսուհետ՝ պողպատե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
3. Պողպատե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝
պողպատե մետաղալար` ազատ կծկած կաժերով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,
ամրանային ձողեր` ուղղաձիգ ձողերի տեսքով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,
7-ամրանային ճոպան (K7)` մեկ կենտրոնական ուղղաձիգ մետաղալարի շուրջը մեկ շարքով հյուսված պարուրաձև 6 մետաղալարից բաղկացած ամրանային տարր,
հոսունության պայմանական սահման, s 0,2 Ն/ մմ2` լարում, որի ազդեցությամբ պայմանական - ակնթարթային պլաստիկ (մնացորդային) դեֆորմացիան հասնում է 0,2 տոկոսի,
հոսունության ֆիզիկական սահման, sm, Ն/ մմ2` ամենացածր լարում, որի ժամանակ դեֆորմացիան տեղի է ունենում առանց բեռնվածքի նկատելի ավելացման,
խզման ժամանակավոր դիմադրություն, sn, Ն/ մմ2` խզումից առաջ ամենամեծ բեռնվածքին համապատասխանող լարում,
հարաբերական երկարացում խզումից հետո, d5, d10, d100 և այլն, % ` նմուշի այն սահմանների միջև ընկած հաշվարկային երկարության փոփոխությունը նմուշի սկզբնական երկարության նկատմամբ, որի սահմաններում տեղի է ունեցել խզում,
հարաբերական հավասարաչափ երկարացում, dr, %` սկզբնական 50 կամ 100 մմ երկարության հանդեպ նմուշի հաշվարկային երկարության փոփոխություն խզման տեղը չընդգրկող հատվածում,
հարաբերական երկարացում խզումից առաջ, dn(Agt), % ` նմուշի հաշվարկային երկարության փոփոխությունն առավելագույն լարման ժամանակ,
ռելաքսացիա, %՝ ժամանակի ընթացքում լարումների նվազում՝ հաստատուն դեֆորմացիայի պայմաններում,
ամրանային պողպատի դաս՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների որակի հիմնական ցուցանիշ, որը համապատասխանում է ֆիզիկական կամ պայմանական հոսունության սահմանի նշանակությանը:
Ըստ ձգման ամրության` ամրանային պողպատի դասը նշագրվում է՝
ա) RB, A` շիկագլոցված և AT ջերմամեխանիկորեն ամրացված 3-80 մմ տրամագծով ամրանային ձողերի համար, որոնք պատրաստվում են հետևյալ դասերով`
A 240 C ՝ հարթ տրամատով,
A 300 C, A 400, RB 400 W, A 400 C, RB 500 W, A 500 C, A 600, AT 600, A 600 C, AT 600 C, A 600 K, AT 600 K, A 800, AT 800, A 800 K, AT 800 K, A 1000, AT 1000, AT 1000 K և AT 1200՝ պարբերական տրամատով,
1030, 1080, 1180 և 1230 ՝ հարթ և պարբերական տրամատով:
Ըստ կիրառման հատկությունների` ամրանային ձողերը բաժանվում են՝
1) եռակցվող՝ W և C ինդեքսներով,
2) կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ լարվածության տակ (K ինդեքսով),
3) ոչ եռակցվող՝ առանց W և C ինդեքսների,
4) ոչ կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ՝ առանց K ինդեքսի,
5) ջերմամեխանիկորեն ամրացված՝ ինդեքս T.
բ) B, Bp` սառը դեֆորմացված 3-12 մմ տրամագծով պողպատե մետաղալարի համար, որը պատրաստվում է՝
B՝ հարթ տրամատով՝ B 500, B 1100, B 1200, B 1300, B 1400, B 1500,
Bp՝ պարբերական տրամատով՝ Bp 500, Bp 1100, Bp 1200, Bp 1300, Bp 1400, Bp 1500.
գ) K - 6-15 մմ տրամագծով ամրանային ճոպանների համար՝ K7-1400, K7-1500,
ածխածնային համարժեք, CЭ՝ պողպատի եռակցելիության պայմանական ցուցանիշ, որն արտահայտված է ածխածնի և ածխածնի պարունակությանը բերված, պողպատում լեգիրացնող տարրերի զանգվածային մասերի գումարի տեսքով,
խմբաքանակ` միևնույն ձուլվածքից պատրաստված՝ նույն դասի, նույն անվանական տրամագծի և նույն արտադրողի կողմից արտադրվող պողպատե արտադրանքի որոշակի քանակ,
եռակցված ամրանային պատրաստվածքներ` բետոնի ամրանավորման համար նախատեսված ամրանային ցանցեր, ամրանային կմախքներ, ամրանի առանձին ձողեր` եռակցված կցվանքով միացումներով ձողի երկայնքով,
ծառայողական բնութագրեր` ամրանային ձողերի որակական բնութագրեր, որոնք արտահայտվում են շահագործման և վերամշակման գործընթացներում:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա պողպատե արտադրանքների իրացումն առանց համապատասխանության հավաստման:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով և կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով ձողերի (այսուհետ՝ ամրանային ձողեր) մեխանիկական ցուցանիշներն առաքման վիճակում պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին: Բետոնի նախալարման համար օգտագործվող A 600 և բարձր դասի ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին՝ մինչև աղյուսակում նշված ջերմաստիճանը` էլեկտրատաքացումից հետո:
Աղյուսակ N 1
Ամրանա-յին պող-պատի |
Էլեկտրա-տաքաց-ման ջերմաս-տիճանը, 0C |
Խզման ժամա-նակավոր դիմա-դրությունը, sB , |
Հոսունու-թյան պայմա-նական (ֆիզիկա-կան) սահմանը, |
Հարաբերական երկարացումը, % |
Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը |
Կալակի տրամա- | ||
d5 |
dp |
Agt | ||||||
ոչ պակաս | ||||||||
A 240 C |
- |
370 |
240 |
25 |
- |
- |
180 |
2 dH |
A 600 |
400 |
800 |
600 |
12 |
4 |
2,5 |
45 |
5 dH |
A 800 |
400 |
1000 |
800 |
8 |
2 |
3,5 |
45 |
5 dH |
A 1000 |
450 |
1250 |
1000 |
7 |
2 |
3,5 |
45 |
5 dH |
AT 1200 |
450 |
1450 |
1200 |
6 |
2 |
3,5 |
45 |
5 dH |
1030 |
- |
1030 |
835 |
- |
- |
3,5 |
- |
- |
Փակագծում ներկայացված դասերը և ցուցանիշներն ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
Տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում 1030, 1080, 1180 և 1230 ամրանային պողպատի դասերը ներկայացված են ըստ խզման ժամանակավոր դիմադրության:
8. Մեխանիկական փորձարկումների արդյունքները չպետք է պակաս լինեն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական ցուցանիշների 95 տոկոսից:
9. Ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամանակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ պետք է լինի 1,05 գործակցից ոչ պակաս:
10. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային ձողերի համար թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված խզման ժամանակավոր դիմադրության ցուցանիշների նվազեցում՝ ոչ ավելի, քան 50 Ն/մմ2-ով` այն դեպքում, երբ հարաբերական երկարացումը խզումից հետո (d5) ավելանում է 2 տոկոսով, և հարաբերական հավասարաչափ երկարացումը (dp)` 1 տոկոսով:
11. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային պողպատի խզման ժամանակավոր դիմադրությունը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից 300 Ն/ մմ2-ից ավելի:
12. Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ A 800, AT 800, A 1000, AT 1000, AT 1200, 1030, 1080, 1180 և 1230 դասերի ամրանային պողպատի ռելաքսացիան, խզման ժամանակավոր դիմադրությանը համապատասխանող առավելագույն ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 4 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:
13. Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ` AT 800, AT 1000 և AT 1200, 1030, 1080 և 1230 դասերի ամրանային պողպատը պետք է դիմանա անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ` առանց քայքայման: Հարթ տրամատով ամրանային ձողերի համար լարման միջակայքը պետք է կազմի 245 Ն/ մմ2, իսկ պարբերական տրամատով ամրանային ձողերի համար՝ 195 Ն/մմ2:
14. Ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները (sB , s0,2 , sT ) պետք է որոշվեն` հաշվի առնելով դրանց փոփոխականությունը գլխավոր համախմբվածքում և յուրաքանչյուր ձուլվածք-խմբաքանակում` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված՝ պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար ստանդարտով սահմանված գլոցվածքի մեխանիկական հատկությունների ամրության բնութագրերի վիճակագրական ցուցանիշների որոշման մեթոդական պահանջներին համապատասխան: Արտադրողի և սպառողի համաձայնությամբ` մեխանիկական հատկությունները որոշվում են որպես բնորոշ արժեքների գնահատում:
15. Պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերը պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով և սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 2
Ամրանային պողպատի դասը |
Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի | |||||
C |
Si |
Mn |
P |
S |
N | |
A 240 C |
0, 24 |
- |
- |
0, 05 |
0, 05 |
0, 013 |
(A 400) |
(0,22-0,39) |
(0,65-0,95) |
(0,9-1,7) |
(0,045) |
(0,045) |
- |
RB 400 W |
0,24 |
0,65 |
1,7 |
0,055 |
0,055 |
0,013 |
A 600 |
0,30 |
1,1 |
1,7 |
0,05 |
0,05 |
0,013 |
AT 600 |
0,34 |
0,6-2,5 |
0,6-2,4 |
0,05 |
0,05 |
- |
A 800 |
0,34 |
2,5 |
2,4 |
0,045 |
0,045 |
0,013 |
AT 1200 |
0,34 |
1,4-2,4 |
0,6-1,1 |
0,05 |
0,05 |
- |
1030 |
- |
- |
- |
0,04 |
0,04 |
- |
Փակագծերում ներկայացված դասերը և ցուցանիշներն ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
16. Եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը պետք է լինի 0,3 տոկոսից ոչ ավելի` յուրաքանչյուր տարրի համար:
17. Ամրանային ձողերը համարվում են կայուն` կոռոզային ճաքճքման հանդեպ, եթե ազոտական թթվի կալցիումական աղի 600 զանգվածային բաժնեմասից, ազոտական թթվի ամոնիումի 50 զանգվածային բաժնեմասից և ջրի 350 զանգվածային բաժնեմասից բաղկացած՝ 98-10000 C ջերմաստիճանի նիտրատային լուծույթում և 0,9 sB համարժեք լարման տակ փորձարկվող նմուշների՝ մինչև կոռոզային ճաքճքման հետևանքով քայքայման ժամանակը կազմում է 100 ժամից ոչ պակաս:
18. 25 մմ-ից բարձր տրամագծով ամրանային ձողերի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական հատկությունների նորմերի և ծառայողական բնութագրերի պահպանման դեպքում ածխածնի զանգվածային մասի ավելացումը մինչև 0,37 տոկոս` չի համարվում խոտանային հատկանիշ:
19. Ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 տոկոս զանգվածային մասով ածխածին պարունակող, այդ թվում` B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3, քիմիական ցուցանիշները՝ N 4 աղյուսակներով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 3
Անվանա-կան տրամա-գիծը, dH, մմ |
Խզման ժամանա-կավոր դիմադրու-թյունը, sB |
Հոսունության ֆիզիկական սահմանը, |
Հարաբերական երկարացումը խզումից հետո, d5, % |
Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը |
Կալակի |
Ն/մմ3 | |||||
ոչ պակաս | |||||
4 - 12 |
550 |
500 |
12 |
160 - 180 |
3 - 4 dH |
Աղյուսակ N 4
Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի |
CЭ | |||||
C |
Si |
Mn |
P |
S |
N | |
0,24 |
0,65 |
1,70 |
0,055 |
0,055 |
0,013 |
0,52 |
20. Ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, 0,6 տոկոս կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մետաղալարի (այսուհետ՝ պողպատե մետաղալար) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 5 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 5
Անվանա-կան տրամա-գիծը, dH , մմ |
Հոսունության պայմանական սահմանը, s0.2 |
Խզման ժամանա-կավոր դիմադրությունը, sB |
Հարաբերական երկարացումը, % |
Կալակի տրամագիծը` 1800 անկյան ծռման փորձարկման ժամանակ |
Հետծռումների թիվը` d=30 մմ կալակի դեպքում | ||
Ն/մմ2 |
d100 |
Agt |
հարթ տրա-մատի համար |
պարբերական տրամատի համար | |||
ոչ պակաս | |||||||
(3) |
(1500) |
(1780) |
(4) |
3,5 |
5 di |
(9) |
(8) |
4 |
1500 |
1770 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
5 |
1500 |
1770 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
6 |
1500 |
1770 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
7 |
1420 |
1670 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
8 |
1420 |
1670 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
9 |
1200 |
1470 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
10 |
1280 |
1570 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
12 |
1290 |
1570 |
- |
3,5 |
5 di |
4 |
3 |
Փակագծերում ներկայացված են B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարերի ցուցանիշները, որոնք ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
21. Պողպատե մետաղալարի ռելաքսացիան 70 տոկոս խզման փաստացի ուժի ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 2,5 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:
22. Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ծռման փորձը կարող է փոխարինվել ծռում-հետծռում փորձով՝ պողպատի հնեցման հակման հատկությունները հաստատելու համար: Պողպատե արտադրանքների ծռման-հետծռման փորձարկումներից հետո փորձարկված նմուշներից ոչ մեկը չպետք է ունենա անզեն աչքին տեսանելի ջարդվածքներ կամ ճաքեր:
23. Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի (այսուհետ՝ ամրանային ճոպան) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ N 6
Տրամագիծը, d, մմ |
Հոսունության պայմանական սահմանը, s0,2 |
Խզման ժամանակավոր դիմադրությունը, sB |
Հարա-բերա- |
Ռելաքսացիան՝ փաստացի խզման ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի 1000 ժ ազդեցությունից, ըստ ամրանաճոպանների պատրաստման ձևի, % | ||
պայմա- |
անվա- |
Ն/ մմ2 |
բացթողմամբ |
լարման տակ բացթողմամբ | ||
ոչ պակաս |
ոչ ավելի | |||||
(6) |
(6, 20) |
(1500) |
(1770) |
(4) |
8 |
2,5 |
- |
9,3 |
1460 |
1720 |
3,5 | ||
- |
10, 8 |
1460 |
1720 |
3,5 | ||
(12) |
12, 4 |
1460 |
1720 |
3,5 | ||
(15) |
15, 2 |
1580 |
1860 |
3,5 |
Փակագծերում ներկայացված են K 7 ամրանային դասի ամրանային ճոպանի ցուցանիշները, որոնք ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
24. Պողպատե մետաղալարը և ամրանային ճոպանը պետք է դիմանան անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ՝ առանց քայքայման`
ա) պողպատե մետաղալարի համար լարման միջակայքը պետք է կազմի՝ հարթ տրամատով պողպատե մետաղալարերի համար՝ 200 Ն/մմ2, իսկ պարբերական տրամատով պողպատե մետաղալարերի համար՝ 180 Ն/ մմ2.
բ) ամրանային ճոպանի համար լարման միջակայքը պետք է կազմի 195 Ն/ մմ2
25. Պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չպետք է լինեն կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:
Պողպատե արտադրանքների մակնշումը
26. Պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի վրա, 2-3 մ հեռավորությամբ, դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մականշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),
բ) ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը,
գ) արտադրման տարեթիվը, ամիսը,
դ) խմբաքանակի համարը, զանգվածը,
ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը:
Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ներկապատման միջոցով կատարվում է լրացուցիչ գունավոր մակնշում: Գունավոր մակնշումը կատարվում է կապերի ճակատային մասում:
27. Յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի դասը բնութագրող գլոցվածքային մակնշում` ոչ ավելի, քան 1,5 մ հեռավորության վրա կետերի, ելուստների, այլ նշանների ձևով կամ պարբերական տրամատի համապատասխան փոփոխությամբ:
28. Այն դեպքում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պողպատե արտադրանքների վրա, թույլատրվում է մակնշման տվյալները նշել պողպատե արտադրանքին կցվող կամ փաթեթվածքի ներդիր պիտակների վրա, որոնց վրա դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մականշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը,
բ) ամրանային պողպատի դասը, տրամագիծը, քանակը,
գ) խմբաքանակի համարը:
29. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում են 2 պիտակ, իսկ արտադրողի և սպառողի փոխհամաձայնության դեպքում՝ մեկ պիտակ: Կաժերով մատակարարված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում է մեկ պիտակ:
Պողպատե արտադրանքների փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
30. Պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով՝ ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը՝ դրանց պահման և փոխադրման ժամանակ:
31. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 15000 կգ-ն, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար՝ 3000 կգ-ն:
32. Կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները պետք է կապվեն 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերը պետք է ամրացվեն 2 կամ 3 լրացուցիչ կապով:
33. Յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները՝
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը,
բ) սպառողի անվանումը,
գ) պատվերի համարը,
դ) որակի փաստաթղթի ձևակերպման ամսաթիվը,
ե) պողպատի մակնիշը, ամրության դասը,
զ) ձուլվածքի կամ խմբաքանակի համարը,
է) պողպատե արտադրանքի անվանումը, չափերը, տեղերի քանակը և ընդհանուր զանգվածը, տեղեկություններ հատկությունների, մակերևույթի որակի, նշանակության մասին և արտադրանքի նորմատիվ փաստաթղթերով նախատեսված այլ պահանջներ,
ը) նորմատիվ փաստաթղթի համարը,
թ) պողպատի քիմիական կազմը` պատրաստի արտադրանքում կամ ձուլվածքի նմուշով,
ժ) պողպատե արտադրանքի մեխանիկական հատկությունները,
ժա) որակի տեխնիկական հսկողության դրոշմը:
34. Խմբաքանակի զանգվածը չպետք է գերազանցի 70 տոննան: Պողպատե արտադրանքների արտահանման դեպքում խմբաքանակի չափը սահմանվում է միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան:
35. Ամրանային ձողերն ամրացվում են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-3 մ:
36. Փաթեթավորված պողպատե արտադրանքները փոխադրվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով՝ ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների:
37. Փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պետք է պահվեն և դարսվեն դարսակաշարերով՝ հատակից 80-100 մմ բարձրությամբ՝ փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:
Եռակցված ամրանային պատրաստվածքների հավաքման վերաբերյալ ցուցումները
38. Կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի՝
A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար՝ 0,30-0,52 %,
RB 500 W և A 500 C դասերի համար՝ 0,35-0,52 %,
A 600 C դասի համար՝ 0,40-0,65 % :
32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի 0,57 տոկոսից ոչ ավելի:
39. Ածխածնային համարժեքի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Cý |
= |
C |
+ |
Mn |
+ |
(Cr+V+Mo) |
+ |
(Cu+Ni) , |
6 |
5 |
15 |
որտեղ C, Mn, Cr, V, Mo, Cu, Ni և Si-ն ածխածնի, մանգանի, քրոմի, վանադիումի, մոլիբդենի, պղնձի, նիկելի և սիլիցիումի փաստացի զանգվածային մասերն են պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:
Մանգանով լեգիրացված պողպատե գլոցվածքի համար ածխածնային համարժեքի մեծությունը թույլատրվում է հաշվարկել հետևյալ բանաձևով`
|
Cý |
= | C | + |
Mn |
+ | Si , |
8 |
7 |
որտեղ Si- մանգանի զանգվածային մասն է պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:
40. Ամրանային ձողերի եռակցելիությունը և կայունությունը կոռոզային ճաքճքման հանդեպ պետք է ապահովված լինի քիմիական կազմով և արտադրման տեխնոլոգիայով: Սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներում ներկայացված խզման ժամանակավոր դիմադրության նորմերի նկատմամբ չի թույլատրվում եռակցված միացումի ժամանակավոր դիմադրության նվազում` 10 տոկոսից ավելի: Ամրանային ձողերը համարվում են եռակցելի, եթե ամրանային պողպատի դասը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներով սահմանված պահանջներին և եռակցված կարերի շահագործման բնութագրերին` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային ու ներդիր եռակցված պատրաստվածքների, ամրանի եռակցված միացումների և ներդիր պատրաստվածքների ստանդարտով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
41. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ նախատեսված 3հ-4հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ 3ս-6ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ: Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պողպատե արտադրանքների վրա անմիջապես կամ փաթեթվածքների վրա և (կամ) ուղեկից փաստաթղթերում կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան:
42. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով պողպատե արտադրանքների նմուշների կամ դրանց տիպային ներկայացուցիչների ընտրությունն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ: Պողպատե արտադրանքների մեխանիկական ցուցանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրվում են սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբաքանակի զանգվածից` հետևյալ քանակությամբ`
ա) ամրանային ձողեր՝ 4 նմուշ,
բ) պողպատե մետաղալարեր՝ 6 նմուշ,
գ) ամրանային ճոպան՝ 2 նմուշ,
իսկ քիմիական կազմի որոշման համար՝ մեկ նմուշ` յուրաքանչյուր ձուլվածքից:
Շարունակական արտադրվող պողպատե արտադրանքների 3ս և 4ս սխեմաներով սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմինն արտադրության վիճակի վերլուծության գործընթացում պողպատե արտադրանքը բնորոշող չափանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրում է յուրաքանչյուր 3 հաջորդող տրամագծերի խմբից` հետևյալ քանակությամբ՝
ա) պատրաստի գլոցվածքի քիմիական կազմը որոշելու համար՝ 3 նմուշ,
բ) տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր տեսակի փորձարկումների համար՝ 30 նմուշ:
43. Պողպատե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց փաթեթվածքների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:
44. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված փորձարկման մեթոդների ստանդարտներին համապատասխան:
45. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է 3ս, 4ս կամ 5ս համապատասխանության հավաստման սխեմաներից որևէ մեկով:
46. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացման սխեմայի`
ա) 3ս սխեմայի դեպքում՝ 24 ամիս,
բ) 3հ, 4ս կամ 5ս սխեմայի դեպքում՝ 36 ամիս,
գ) 4հ կամ 6ս սխեմայի դեպքում՝ 12 ամիս:
47. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված պողպատե արտադրանքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:
48. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:
49. Արտադրողը պետք է իրականացնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության ստուգում` վիճակագրական մեթոդներով՝ երկարաժամկետ որակի մակարդակը հաստատելու համար:
50. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
51. Պողպատե արտադրանքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
52. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստանդարտների նշագիրը և կետերը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
1 |
2 |
ԳՕՍՏ 1579 | Մետաղալար. Գերծռման փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 5781 (4.11 կետ, հավելված 2) |
Պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 7564 | Գլոցվածք. Մեխանիկական և տեխնոլոգիական փորձարկումների համար նմուշների, փորձանմուշների և նախապատրաստվածքների ընտրության ընդհանուր կանոններ |
ԳՕՍՏ 7565 | Թուջ, պողպատ և համաձուլվածքներ. Քիմիական կազմի որոշման համար նմուշառման մեթոդ |
ԳՕՍՏ 10922 (2.12,2.13,2.14,2.16,2.17, 2.18,3.9,3.21 կետեր) |
Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային և ներդիր եռակցված պատրաստվածքներ, ամրանի եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 12004 | Ամրանային պողպատ. Խզման փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 12344 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ածխածնի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 12345 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ծծմբի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 12346 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Սիլիցիումի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 12347 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ֆոսֆորի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 12348 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Մանգանի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 12350 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Քրոմի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 12352 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Նիկելի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 12355 | Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Պղնձի որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 14019 | Մետաղական նյութեր. Ծռման փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 14098 (8,11,13,14,15 կետեր) |
Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանների եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Տիպերը, կոնստրուկցիաները և չափերը |
ԳՕՍՏ 14192 | Մակնշում բեռների |
ԳՕՍՏ 23.279 (3.8,3.11 կետեր) |
Ամրանային եռակցված ցանցեր` երկաթբետոնե կոնստրուկցիաների և պատրաստվածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
(հավելվածը փոփ. 25.04.13 N 438-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |